արմատապտղավորների մշակության տեխնոլոգիան և տեսակային ու սորտային կազմերը (Արտաշես Մաթևոսյան, Աշոտ Թովմասյան, Գրիգոր Գալստյան)։ Հետազոտվել են Սևանա լճի ջրերից ազատված հողատեսքերը գյուղատնտեսական արտադրության մեջ ներառելու (Պերճ Հակոբյան), լեռն․ երկրագործության մեջ դաշտային մշակաբույսերի աճեցման ինտենսիվ հողապաշտպան տեխնոլոգիաների մշակման, արտադրության մեջ ներդրման խնդիրները, մշակվել արևադարձային երկրագործության պայմաններում 1 տարում նույն տարածքից 2 բերքի ստացման մեթոդ (Մանվել Սիմոնյան), Արարատյան դաշտի և կենտրոնական գոտու շրջաններում ցանքաշրջանառությունների տիպերի, դաշտային բույսերի բերքատվության բարձրացման ագրոտեխնիկայի (Հրաչյա Գրիգորյան և ուրիշներ), ՀՀ էկոլոգ. տարբեր պայմաններում ծխախոտի կենսբ. և մշակության առանձնահատկությունների, ծխախոտահումքի որակի լավացման (Միքայել Գյուլխասյան) հարցեր։ Բուսաբույծները (Վ. Գուլքանյան, Գրիգոր Սուրմելյան, Ամալյա Մկրտչյան, Արմենուհի Եղիկյան, Բ. Գարասեֆերյան, Սուսաննա Պողոսյան, Գեղամ Խաչատրյան, Պ. Ղանդիլյան, Սիրանուշ Հովհաննիսյան, Աշոտ Թոռչյան, Նիրշա Դարբինյան, Աշխեն Մինասյան, Ալեքսանդր Վերնիգոր, Արիստակես Աջաբյան, Ս. Չուբարյան, Տիրան Տեր-Սահակյան, Գևորգ Ձիթողցյան, Պետրոս Ներսիսյան, Սամսոն Բարսեղյան, Եպրաքսյա Գևորգյան, Ֆենյա Նուբարյան, Արտակ Գուլյան, Աշոտ Գրիգորյան, Ռոլանդ Ղազարյան, Ջեմմա Եփրեմյան և ուրիշներ) ստեղծել են ցորենի, գարու, եգիպտացորենի, առվույտի, ծխախոտի, սիսեռի և այլ բույսերի շուրջ 60 սորտեր։
1995-ին Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում (2004-ից՝ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն) աշխատանքներ են կատարվում հյուսվածքային կուլտուրայի եղանակով կարտոֆիլի տնկանյութի, խաղողի, պտղատեսակների, զարդարիկ մշակաբույսերի, դեղաբույսերի բարձրորակ տնկանյութի զանգվածային արտադրական տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ ՀՊԱՀ-ի բույսերի գենոֆոնդի և ընտրասերման պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատողների արշավախմբային հետազոտությունների արդյունքում ճշտվել են մշակաբույսերի վայրի ազգակիցների տարածման արեալները, դրանց տեսակային կազմը, հավաքել և ex situ (տեղում) պահպանության են դրվել դրանց սերմերը։ Լաբորատորիայի գենբանկի սերմերի հավաքածուն ներառում է 4 հազարից ավելի նմուշներ, որոնցից 2250-ը վայրի տեսակներինն են, մնացածը ներկրված և տեղական մշակաբույսերի նմուշներ են։ Լաբորատորիայի աշխատակիցներն ստացել են աշնանացան ցորենի՝ Ոսկեհասկ, գարու՝ Արարատի-7, ցորենաշորայի՝ Սիս-1, հաճարի՝ Արփի և Արևիկ, աշորայի՝ Սյունիք-1 սորտերը։
2003-ից էկոլոգիայի և գյուղատնտեսության պրոբլեմային լաբորատորիայում հետազոտվում են Սևանա լճի էկոլոգ. հիմնախնդիրներին առնչվող (Է. Հայրապետյան, Ս. Թամոյան), ՀՀ-ում երկրագործության վարման ինտենսիվ համակարգից օրգանականի անցման (Է. Հայրապետյան, Մերուժան Գալստյան) հարցեր, մշակվում տեխնածին աղտոտված հողերից էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ստանալու տեխնոլոգիաներ (Է. Հայրապետյան, Ս. Թամոյան, Վյաչեսլավ Հարությունյան)։
Բանջարաբուծությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է 1930-ական թթ-ին՝ ԳՀ հիմնարկների կազմակերպմանը զուգընթաց։ 1931-ին Մոսկվայի բանջարանոցային տնտեսության ԳՀԻ-ի համակարգում ստեղծվել է Երևանի բանջարաբուծ. հենակետը (1933-ից՝ Հայաստանի հողժողկոմատի պտղաբուծության գոտիական կայան), 1932-ին՝ Լենինականի ընտրասերման կայանի բանջարային բույսերի ընտրասերման և սերմնաբանության բաժինը։ 1950-ին ընտրասերման աշխատանքները կենտրոնացվել են Պահածոների արդ-յան համամիութ. ԳՀԻ-ի հայկական բանջարաբուծ. հենակետում (1958-ից՝ Բանջարաբուծ․