Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորձաընտրասերման կայան, 1959-ից՝ ՀԽՍՀ գյուղնախարարության ինքնուրույն ԳՀ կայան)։ 1981-ին հիմնադրվել է Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական ընտրասերման սերմնաբուծ. կայանը (1993-ից՝ Բանջարաբոստանային մշակաբույսերի ԳՀԻ, 1998-ից՝ Բանջարաբոստանային և տեխ. մշակաբույսերի գիտական կենտրոն)։

ԳՀ հաստատություններում ուսումնասիրվել են բանջարաբոստանային բույսերի ծագումնաբանությունը, աճման ու զարգացման առանձնահատկությունները, հետերոզիսի, տարբեր բնակլիմ. պայմաններում այդ բույսերի մշակության, տարածման, սորտընտրության, ծածկած գրունտում բանջարաբուծության զարգացման և ընտրասերման հարցերը, ստացվել բազմաթիվ սորտեր (Անահիտ Անանյան, Գուրգեն Բաբաջանյան, Նինա Ավետիքյան, Ալբերտ Ավագյան, Էմմա Քոչարյան, Մարտիրոս Ղազարյան, Մարատ Հովհաննիսյան, Հ. Ակունց, Արամ Եղիազարյան, Գրիշա Ղարիբյան և ուրիշներ)։

1990-ական թթ-ի վերջից այդ աշխատանքները շարունակել է գիտնականների նոր սերունդը (Գայանե Սարգսյան, Գալուստ Ասլանյան, Վազգեն Զուրաբյան, Ռուբիկ Շահազիզյան, Գայանե Մարտիրոսյան, Լաուրա Թադևոսյան, Արմենուհի Փահլևանյան, Սվետա Հայրապետովա, Սեդա Ղազարյան, Վարազդատ Նուշիկյան, Հասմիկ Արզումանյան, Ռիմա Մկոյան, Կարինե Սառիկյան, Արաս Ղազարյան, Ռայա Բալայան, Վիկտոր Դաբաղյան, Դոնարա Խաչատրյան, Հասմիկ Տերտերյան և ուրիշներ)։ Ստեղծվել և արտադրություն են ներդրվել լոլիկի՝ Լիա, Նվեր, Առաքել, Անահիտ-351, ջերմատնային՝ Լուսարփի, Սոֆիա, հարսնախոտի (ֆիզալիս)՝ Զանգակ, սմբուկի՝ Ավանդ, Տավուշ, քաղցր տաքդեղի՝ Նուշ-55, Զմրուխտ, կծու տաքդեղի՝ Արևահամ, Առաջնեկ, Հպարտ, վարունգի՝ Գայանե, Մանե, Հայարփի, լոբու՝ Մասիսի բանջար, Զառա, դդմիկի՝ Աննա, դդումի՝ Բերքանուշ, Արարատի վարդագույն, սեխի՝ Անի, Անուշ, ձմերուկի՝ Արևիկ և այլ սորտեր։

ԳՀ աշխատանքներ են կատարվել նաև ՀԳԻ-ում (1998-ից՝ ՀԳԱ, 2005-ից՝ ՀՊԱՀ)։ Ուսումնասիրվել են մշակովի բանջարաբույսերի վայրի ազգակիցների ծագումնաբանության, գենոֆոնդի պահպանման, ինչպես նաև վայրի ուտելի և օգտակար բուսատեսակների տեսակային պահպանման հարցեր, նաև դրանց տեսակային կազմերի տարածման արեալների պարզաբանման, մշակության մեջ նոր սորտերի ներդրման ու մշակության առաջավոր տեխնոլոգիաների փորձարկման խնդիրներ (Ս. Խաչատրյան, Ե. Աթաբեկյան, Ա. Նշանյան, Ա. Մելիքյան, Լ. Ազարյան)։

Անդրեաս Մելիքյան


Խաղողագործություն և պտղաբուծություն

Խաղողագործության և պտղաբուծության վերաբերյալ առաջին ԳՀ աշխատանքները Հայաստանում կատարվել են 1927-ին, երբ հիմնադրվել են Երևանի այգեգործ․ կայանը (1929-ին տրոհվել է խաղողագործության և պտղաբուծության ինքնուրույն կայանների) և ՀԳԻ-ի այգեգործության և պտղաբուծության ամբիոնները։ 1943-ին հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ Այգեգործության և գինեգործության ինստ-ը (1956-ից՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ, 1998-ից՝ նույնանուն գիտական կենտրոն)։ Ուսումնասիրվել են (Հմայակ Մանասյան, Գեորգի Գրձելյան, Նիկոլայ Պրոստոսերդով, Վարդան Սարգսյան, Սուրեն Պողոսյան, Սուսաննա Խաչատրյան, Պետրոս Այվազյան, Պավել Արզումանյան, Կարեն Պողոսյան, Արտյոմ Մելքոնյան, Գագիկ Այվազյան, Հարություն Նալբանդյան, Պետիկ Սերոբյան և ուրիշներ) հանրապետությունում տարածված խաղողի տարբեր սորտերի բերքատվության, կենսբ. առանձնահատկությունների, ծագումնաբանության, ընտրասերման, նորաստեղծ խաղողի սորտերի հատկանիշների ու հատկությունների ժառանգման բնույթի, փոփոխականության և կայունության, ցրտադիմացկունության ժառանգման հարցեր, հետազոտվել (Պ. Այվազյան, Ս. Պողոսյան, Յուրի Բարսեղյան, Արտյոմ Օհանյան, Արտյոմ Ջաղինյան) խաղողի վազի տարբեր հատկությունները վնասող գործոնների նկատմամբ կայունության մեխանիզմի, խոցելիության աստիճանի մեղմացման,