Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՔԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ոլորտի ուսումնասիրություններ կատարվել են ՀԳԻ-ում, ՀԽՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման, Տրակտորների համամիութ. պետական (ԳՀ փորձարկման հվ. կայան) ԳՀԻ-ներում, «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ում (լուծարվել է 2008-ին)։ Հետազոտվել են ոռոգելի և անջրդի լեռն․ երկրագործության, քարքարոտ հողերի իրացման (Սմբատ Սահակյան), գյուղատնտեսական տեխնիկայի կատարելագործման և շահագործման (Խորեն Խաչատրյան), արտադրական շարժընթացների մեքենայացման (Շ. Գրիգորյան, Վ. Յավրույան), կերարտադրության, անանսապահության մեքենայացման (Ս. Մարգարյան), աղուտ ու քարքարոտ հողերի իրացման, դաշտի քարերի օգտահանման, լեռն․ երկրագործության մեքենայացման, մեքենայական համակարգի մշակման և ներդրման (Կարեն Ալեքսանդրյան, Վարդան Բաբայան, Հրանտ Վանյան, Կարո Կարախանյան, Հովհաննես Փեշտիմալջյան, Անմար Գասպարյան), խաղողագործության մեքենայացման (Ժ. Աղաջանյան) հարցեր։ Մշակվել են գյուղատնտեսական բույսերի ֆիզիկատեխնոլոգ., մեխանիկական հատկությունների, անատոմիաձևաբան. հատկանիշների որոշման, գյուղտեխնիկայի բանող օրգանների մաշակայունության, հուսալիության և երկարակեցության հաշվարկի ու սինթեզի մեթոդներ (Արշալույս Թարվերդյան, Դանիել Պետրոսյան), ստեղծվել են չափիչ սարքավորումներ, կոշտացողունային մշակաբույսերի բերքահավաքի նվազագույն էներգետիկ․ տեսություն և կառուցվածքներ (Ա. Թարվերդյան), շարժուն ագրեգատների դինամիկ․ կայունության, լեռն․ երկրագործության մոտոբլոկաքարշ տեխնիկա (Ա. Թարվերդյան, Դ. Պետրոսյան, Շ. Գրիգորյան), անասնապահության փոքրաչափ ու էներգախնայող մեքենաների և օրգ. թափոնների արդյունավետ օգտագործման նոր տեխնոլոգիաներ ու հաշվարկների տեսություն (Ա. Թարվերդյան, Ս. Մարգարյան, Արմեն Մարգարյան)։

Ստյոպա Մարգարյան,
Շավարշ Գրիգորյան


ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Ոլորտի ԳՀ աշխատանքները (հումքի ուսումնասիրություն և որակի գնահատում, տեխնոլոգիա, մանրէաբանություն, գիտական կազմակերպում, արտադրության կազմակերպում) իրականացվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում, ՀՊԱՀ-ի բուսաբուծ. մթերքների մշակման տեխնոլոգիայի ամբիոնում և հանրապետության մասնագիտական ձեռնարկություններում։

Գինու և կոնյակի արտադրության ոլորտում ուսումնասիրվել են գինու, կոնյակի արդ-յան զարգացման, տեխնոլոգիայի կատարելագործման, ճյուղի քիմիայի խնդիրները (Լևոն Ջանփոլադյան, Նարեկ Կազումով, Ծովինար Պետրոսյան, Եղիա Մնջոյան, Ալեքսանդր Սամվելյան)։ Մշակվել են բուրավետացված գինիների, ածխաթթվային մացերացիայի (փափկեցում) եղանակով բնական կիսաքաղցր և կիսանապակ գինիների, կագոր տիպի գինու կատարելագործման, խերեսի կայունացման, հայկական մուսկատային շամպայն գինու, հավաքածո կոնյակի արտադրության արդյունավետ եղանակներ (Կարեն Կազումյան, Նունե Սիմոնյան, Գևորգ Մանուկյան և ուրիշներ)։ Ստեղծվել են (Մարգար Սեդրակյան, Ռոբերտ Ազարյան, Գարուշ Սամվելյան, Արմեն Մանրիկյան և ուրիշներ) գինեգործ․ արտադրատեսակների և կոնյակների նոր տեսականիներ։

Պահածոների արտադրության բնագավառում ուսումնասիրվել են պահածոյացման տեխնոլոգիայի, ճյուղի քիմիայի, արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներ։ Մշակվել են մետագինեթթվի կիրառմամբ խաղողի հյութի արտադրության արագացված, կաղամբի պահպանման, հատիկավոր սև խավիարի փոխարինիչի արտադրման, պտուղ-բանջարեղենի տեղափոխման կամ պահպանման փայտե տարաների պատրաստման եղանակներ (Ժիրայր Աղաջանյան, Վոլֆ Այզենբերգ, Մերուժան Անդրեասյան, Բորիս Կրասյուկ, Արմինա Աբրահամյան և ուրիշներ)։ Արտադրության մեջ ներդրվել են պտուղ-բանջարեղենի արևային և համակցված չորացման, բուս․ հումքի անմնացորդ վերամշակման տեխնոլոգիաներ, տեխնոլոգ․ սարքավորումներ, հոսքագծեր (Վարդան Յավրույան, Գեղամ Սնապյան, Շավարշ Գրիգորյան, Սանդրո Աբովյան, Ռոմիկ Ստեփանյան և ուրիշներ)։