Վաղինակ Ոսկանյան, Միքայել Քարավան, Շավարշ Ժամկոչյան, Նորայր Ստեփանյան, Կամո Պետրոսյան, Լև Մինասյան, Գրիգոր Տողանյան, Յու. Մարմարյան և ուրիշներ)։ Մշակվել և արտադրության մեջ ներդրվել են տավարի մսացու և տոհմային մատղաշի ինտենսիվ ու նպատակային աճեցման եղանակներ (Վ. Ոսկանյան), խոյերի սերմի պահպանման մեթոդ (Հովհաննես Մադոյան, Սուրեն Գրիգորյան)։
1949-ին հիմնադրվել է Կերհայթայթման ԳՀԻ-ն, որտեղ ուսումնասիրվել է հանրապետության լեռն․ արոտավայրերի և մարգագետինների բուսակազմը, մշակվել դրանց բարելավման միջոցները (Հարություն Մաղաքյան, Շավարշ Աղաբաբյան), տարբեր գոտիների կերաբույսերի քիմիական կազմը, դրանց մարսելիությունը (Գրիգոր Զաքարյան), կերերի պահածոյացման և մարսելիության կենսաքիմիական մեխանիզմը (Մկրտիչ Տեր-Կարապետյան)։
Անկախության առաջին տարիներին (1991-96) անասնաբուծ. գիտությունն ունեցել է որոշ հետընթաց՝ կապված տնտեսական ճգնաժամի, ֆինանսավորման սահմանափակության և այլ խնդիրների հետ։ 1996-ից Անասնաբուծության ԳՀԻ-ի (1998-ից՝ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն) և ՀՊԱՀ-ի գիտնականներն ուսումնասիրում են խոշոր ու մանր եղջերավորների, խոզերի, թռչունների գենոֆոնդի պահպանման և նրանց մթերատվության բարձրացման, կերարտադրության զարգացման խնդիրները (Խաչատուր Սիմոնյան, Մարզպետ Ստեփանյան, Գուրգեն Ավետիսյան, Ալբերտ Մուրադյան, Ռազմիկ Սահակյան, Հարություն Վարդանյան)։
ՀՀ Կառավարությունը 2010-ին հաստատել է ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-20 թթ-ի կայուն զարգացման ռազմավարությունը, ըստ որի՝ անասնապահության որակ․ բարելավման համար նախատեսվում է տոհմային գործի զարգացում, կենդանիների գենոֆոնդի, ցեղերի ծագումնաբան․ բազմազանության պահպանություն, կերարտադրության, կերակրման ու պահվածքի բարելավում ևն։
Տավարաբուծություն։ Անասնաբույծ գիտնականների (Ն. Ստեփանյան, Շ. Ժամկոչյան, Հարություն Մկրտչյան, Նինա Գյուլմիսարյան և. ուր.) ջանքերով 1960-ին ստեղծվել է կովկասյան գորշ տավարի ցեղը, մշակվել են այդ ցեղի տնտեսական օգտակար հատկանիշների կատարելագործման, ընտրասերման խնդիրներ (Վ. Ոսկանյան, Արմեն Բլրցյան, Վլադիմիր Զորանյան, Խ. Սիմոնյան, Վոլոդյա Աբրահամյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են տեղական և խառնացեղ տավարի մթերատվության, մատղաշի նպատակադիր ու ինտենսիվ աճեցման, արդյունաբերական տրամախաչման (Վ. Ոսկանյան), տավարաբուծության զարգացման (Ալեքսանդր Երիցյան, Ա. Բլրցյան), տավարի բուծման, բազմացման, կենսբ. և այլ հարցեր։ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոնի ու ՀՊԱՀ-ի գիտնականները (Խ. Սիմոնյան, Գառնիկ Գիլոյան, Վ. Աբրահամյան և ուրիշներ) մշակել են տավարի ցեղերի մթերատու և տոհմային հատկությունների բարելավման, բարդ վերարտադրական տրամախաչման և այլ խնդիրներ։
Խոզաբուծություն։ Հանրապետությունում ԳՀ աշխատանքներն իրականացվել են Հայկական անասնապահության վերարտադրության ԳՀԻ-ի (1977-ից՝ Անասնաբուծության տոհմային գործի ԳԱՄ, 1998- ից՝ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն) ու Երևանի անասնաբուծա-անասնաբուժ. ինստ-ի (2005-ից՝ ՀՊԱՀ) բաժիններում և ամբիոններում։ Ուսումնասիրվել են խոզերի բուծման, կերակրման, պլանային ցեղերի կատարելագործման, տեղական ու խոշոր սպիտակ, մանգալիցյան, լանդրաս և այլ ցեղերի տրամախաչման արդյունքները, խառնացեղերի տնտեսական ու կենսբ. հատկությունները (Բարսեղ Մամյան, Գ. Տողանյան, Ռազմիկ Վարյան և ուրիշներ)։ 1994-ին Ռ. Վարյանը և Ա. Մուրադյանն ստեղծել են խոզերի հայկական մսատու ցեղախումբը, իսկ Բ. Մամյանը, Զորիկ Խաչատրյանը և Ալբերտ Մուրադյանը՝ լ-անտառային խոզերի նոր տիպ։
Թռչնաբուծություն։ Հետազոտվել են թռչունների ֆիզիոլոգիայի, բուծման, կերակրման, խնամքի, պահվածքի, մթերատվության բարձրացման, արդյունաբերական թռչնաբուծության և այլ հարցեր։ Ստեղծվել է (Ս. Կարապետյան, Մաթևոս Ղուկասյան, Վիկտոր Հակոբյան) երևանյան հավերի ցեղը։ Մշակվել են (Վ. Հակոբյան) համակցված կերի բաղադրատոմսերը, ուսումնասիրվել (Ս. Կարապետյան և ուրիշներ) աճման խթանիչների օգտագործման, լուսային ռեժիմի միկրոկլիմայի և այլ հարցեր։
Ոչխարաբուծություն և այծաբուծություն։ Հայաստանում ոչխարաբուծությունը՝