Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մշակվել են էլեկտրոլիզային ալյումինի ստացման տեխնոլոգիայի տես. հիմունքները, ծծմբական թթվի արտադրության թափոններից պղնձի ստացման տեխնոլոգիան, ինչպես նաև պղնձի, ցինկի, կապարի, բիսմութի, կադմիումի և ազնիվ մետաղների կորզմամբ նուրբ կոնվերտերային փոշիների համալիր վերամշակման տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են Ալավերդու պղնձաձուլ. գործարանում (Ժ. Ղուկասյան), ֆեռոհամաձուլվածքների արդ-յան համար բարձրորակ մոլիբդենի տեխ. եռօքսիդի ստացման տեխնոլոգիա՝ մոլիբդենային խտանյութերի համակցված վերամշակմամբ։

ՀՊՃՀ-ի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնում [(հիմն. 2009-ին՝ ընդերքաբանության (1953-90-ին՝ ԵՊԻ լեռն․ գործի) ու երկրաբանության և հետախուզման տեխնոլոգիայի (1966-2009) ամբիոնների միավորմամբ] մշակվել են հանքաքարի միջինացման դեպքում պահեստավորվող օգտակար հանածոյի ծավալների, բացահանքում հիմն․ և պահեստային հանույթային ճակատների երկարությունների որոշման, գունավոր մետաղների հանքավայրերում տեխնիկայի և տեխնոլոգիայի կատարելագործման մեթոդներ։ Կատարվել են նաև օգտակար հանածոյի կորուստների հաշվարկի, դրանց հաշվառմամբ լեռն․ աշխատանքների օպտիմալ ռեժիմային գրաֆիկների կազմման, մակաբացման ապարների ծավալների, օտարվող հողային տարածքների և շրջակա միջավայրին հասցվող վնասների կրճատմամբ բացահանքի կողերի ձևավորման նոր մշակումներ (Ս. Հովսեփյան)։ Մեղրաձորի ոսկու, Շահումյանի ոսկի-բազմամետաղ, Դրմբոնի պղինձ-ոսկի-կոլչեդանային հանքավայրերի օրինակով մշակվել են ստորգետնյա մշակման համակարգերի կառուցվածքային տարրերի սահմանային թույլատրելի և օպտիմալ պարամետրերի (Յու. Աղաբալյան), մետաղ․ օգտակար հանածոների ստորգետնյա եղանակով արդյունահանման տեխնոլոգիաների կատարելագործման ու նորերի ստեղծման սկզբունքներ, հանքարանների օդափոխման միջոցների և օդորակման նոր մեթոդներ, շինանյութերի հանքավայրերի բացահանք․ դաշտերի և բացահանքերի օպտիմալ պարամետրերի հիմնավորման մեթոդներ։ Ստեղծվել են անկայուն և կայուն ապարահանքաքարային զանգվածի դեպքում ստորգետնյա խոռոչների ձևավորմամբ ու վարընթաց շերտերի հանումով և երկաթբետոնե միջշերտային ծածկով նոր մշակման համակարգեր, որոնք կիրառելի են Սոթքի, Մեղրաձորի ոսկու և Կապանի պղնձի ու համանման բնական պայմաններով բնութագրվող հանքավայրերի համար (Ա. Հովհաննիսյան)։ Մշակվել է որակ․ պարամետրերի և հանքավայրերի արդյունաբերական յուրացման օպտիմալացման տեսություն, որտեղ հիմնավորված են հանքարդ. ձեռնարկության օպտիմալ արտադրողականության որոշման, օգտակար հանածոների որակի և մշակման լեռնաերկրբ. ու լեռնատեխ. սահմանային պայմանների, բաց լեռն․ աշխատանքների սահմանների որոշման, տնտեսապես նպատակահարմար ստորգետնյա մշակման համակարգերի ընտրության եղանակները։

ՀԽՍՀ-ում մետալուրգ․ գիտության ստեղծման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակման բնագավառում մեծ ներդրում ունեն ԵՊԻ (այժմ՝ ՀՊՃՀ) մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնը (ստեղծվել է 1949-ին) և համանուն բազային ԳՀ լաբորատորիան (1981)։ Այս բնագավառում նշանակալի է Ս. Ա. Սալտիկովի գործունեությունը, նա ՀԽՍՀ է հրավիրվել 1940-ական թթ-ին։ Նրա «Տարածաչափական մետաղագրություն» (ռուս․, 1970) մենագրությունը լուրջ ներդրում էր մետալուրգիայի բնագավառում, որը գնահատվել է որպես «երևույթ մետաղագիտական գրականության մեջ», թարգմանվել և տպագրվել է նաև անգլ. ու գերմ.։

Գիտագործն. նշանակությամբ կարևոր են նաև փոշեմետալուրգ. շարժընթացների տեսության և տեխնոլոգիաների մշակման (այդ բնագավառի հիմնադիրը Հայաստանում՝ Ն. Մանուկյան), ֆունկցիոնալ հատկություններով բաղադրյալ մետաղափոշենյութերի (արագահատ, ալմաստամետաղ.), բարձր տեսակարար ամրությամբ, մետաղաթելքերով ամրանավորված, հրամուր, հակաշփական և այլ նշանակության նյութերի ստացման (Ս. Աղբալյան) աշխատանքները, հատուկ ֆիզ. հատկություններով ճշգրիտ փոշենյութերի սինթեզման և սուլֆիդային հանքանյութերից հիդրոմետալուրգ. եղանակներով գունավոր մետաղների ու երկաթի համալիր կորզման շարժընթացների