Էջ:Armenia Encyclopedia.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսումնասիրման (Լ․ Սարգսյան), փոշեմետաղաձուլ. անծակոտկեն հակաշփական նյութերի ստացման (Գ. Կարապետյան), ծակոտկեն փոշենյութերի պլաստիկ դեֆորմացման (Գ. Պետրոսյան), կառուցվածքային և գործիքային պողպատների ու փոշեհամաձուլվածքների, ինչպես նաև մակրոկոմպոզիտների ջերմամեխանիկական մշակման (Ս. Մամյան, Ա. Սահրադյան), ջերմաքիմիական մշակմամբ կտրող գործիքների և գործիքային նյութերի մաշա- և կոռոգիակայունության բարձրացման (Գ. Հովսեփյան, Կ. Կարապետյան), ամրանավորված բաղադրյալ նյութերի ստացման և կառուցվածքագոյացման սկզբունքների (Հ. Պետրոսյան), քրոմիտային և ռուտիլային հանքանյութերի ու մետաղաձող, թափոնների բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի մեթոդով ֆեռոհամաձողվածքների ստացման շարժընթացների (Վ. Մարտիրոսյան) տեսության և տեխնոլոգիաների մշակման ուսումնասիրությունները։

Սուրեն Աղբալյան, Լևոն Մանուկյան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

Հայաստանի տարածքում բազմատեսակ քարերի պաշարները մեծապես նպաստել են շին. տեխնիկայի զարգացմանը։ Այդ են վկայում միջնադարյան ճարտ. և ինժեներատեխ. կառույցները՝ մեծաթռիչք կամարակապ քարե կամուրջները (Երասխ, Եփրատ, Ախուրյան, Դեբեդ և այլ գետերի վրա) ու գմբեթավոր շինությունները (Ձվարթնոցի եկեղեցի և այլն)։

1930-ական թթ-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հանրապետություն են հրավիրվել անվանի մասնագետներ, որոնց մասնակցությամբ իրագործվել է քաղաքաց., արդ․ և էներգետիկ, խոշոր կառույցների շին-ը (Երևանի ջրէկ, Քանաքեռի ջրէկ, Շիրակի ջրանցք)։ Կառուցվածքների ԳՀԻ-ի ստեղծումը (1930, հիմնադիր տնօրեն՝ Հովսեփ Տեր-Աստվածատրյան, 1974-ից՝ Շին-յան և ճարտ-յան ԳՀԻ) Հայաստանում խթանել է շին. գիտության զարգացումը։ Ոաումնասիրվել են բնական ծակոտկեն լցանյութերի (տեղական պեմզա և տուֆի տարատեսակներ) հատկությունները, մշակվել է դրանցից թեթև բետոնների պատրաստման տեխնոլոգիան (Միքայել Սիմոնով և ուրիշներ)։ Ոա ումնասիրվել են պատի որմածքներում Երևանի քիմիական կոմբինատի արտադրության մնացուկների՝ կարբիդային շլամի կիրառման, թեթև բետոնից երկաթբետոնի ստացման հարցերը։ Մշակվել են մի շարք կառուցվածքներ՝ բնական քարերի ու թեթև բետոնների կիրառումով (Զավեն Հացագործյան և ուրիշներ), տեղական թեթև ծակոտկեն լցանյութերից կառուցվածքային և ջերմամեկուսիչ, այդ թվում՝ բարձր ամրության (մինչև 500 մակնիշի) բետոննե¬րի բաղադրանյութեր։ Հետագայում թեթև բետոնները լայնորեն գործածվել են հիդրոտեխ. շին-յան (Համազասպ Առաքելյան), տրանսպորտային թունելաշինության մեջ։

Հանրապետությունում կիրառվում են ծածկերի՝ թեթև երկաթբետոնե բազմանցք պանելները, որոնց պատրաստման տեխնոլոգիան հետագայում կատարելագործվել է վակոտւմային մեթոդով։ Թեթև բետոններից պատրաստված ծածկերի կառուցվածքներն օգտա¬ գործվել են Հայաստանում զանգվածային շին-յան մեջ, Վրաստանում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաշենքերում։ Մշակվել են պեռլիտի օգտագործմամբ հավաքովի կառուցվածքներ, գունավոր մետաղաձուլության թափոններից՝ բջջավոր բետոններ, թեթև բետոններից՝ ծածկերի սալեր, ֆերմաներ, ֆերմավրաքաշներ։ Ոաումնասիրվել են երկաթբետոնի դիմադրության և ձևափոխման հատկությունները, տարատեսակ (այդ թվում՝ նախալարված ամրաններով) կառուցվածքները (Վարոս Փինաջյան և ուրիշներ) և ներդրվել են հանրապետության մեծաթռիչք ինժեներ. կառույցներում։ Նյութերի դիմադրության վիճակագր. տեսության հիման վրա գնահատվել են կառուցվածքային նյութերի (բետոն, երկաթբետոն, քար) ձևափոխվելու հատկությունը (Լավրենտի Սեդրակյան)։ Քարե կառուցվածքների ուսումնասիրություններում առավել կարևորվել են քարի և շաղախի շաղկապման, բարձր ամրության շարվածքների ստացման, նաև դրանց հաշվարկների հետագա կատարելագործման հարցերը։

1960-ական ԹԹ-ից նկատելիորեն զարգացել է բետոնային և երկաթբետոնային շին-ը։ Նախագծվել ու կա¬ ռուցվել են 9-16-Հարկանի կմախքային, պանելային, միաձույլ և այլ կառուցվածքներով շենքեր։ Հայաստանում տարածվել է հատկապես շրջանակակմախքային՝ մինչև 16-հարկանի շենքերի շին-ը։ Մշակվել է բարձրահարկ շենքերի սեյսմակայունության հաշվարկի արդյունավետ եղանակ, որը հիմնված է էլեկտրոնային հաշվող. մեքենաների օգնությամբ գետնի տատանումների գրանցումների մշակման վրա (էդուարդ Խաչիյան և ուրիշներ)։ Կարևոր ԳՀ աշխատանքներից են գիպս պարունակող քՅՈւյլ գրունտների ամրացման քիմիական Եղանակի մշակումը, քիմիական հավելանյութերի օգտագործումը թեթև բետոններում, խոշորացված չափերի միջնորմների, հավաքովի երկաթբետոնե բաղադրիչների միասնականացումը, ապակե և բազալտե թելքով ամրանավորված տարրերի պատրաստումը, նոր կառուցվածքի (գրավիտացիոն հարկադրական սկզբունքով աշխատող) բետոնախառնիչի և այլ հարմարանքների ստեղծումը։

Շինանյութերի արդ-յան գիտական հետազոտությունների հետագա զարգացումն սկսվել է 1961-ից, երբ Շինանյութերի և կառուցվածքների ինստ-ի հիմքի վրա ստեղծվել է Քարի և սիլիկատների ԳՀԻ-ն (1982-ից՝ «Քար և սիլիկատներ» ԳԱՄ գլխավորող կազմակերպություն)։ Շին-յան աճող ծավալների պահանջարկը պայմանավորել է քարի արդյունահանման և մշակման մեքենայացման անհրաժեշտությունը, որի համար, մասնավորապես մեքենայական քարհատման ոլորտում կատարվել են հիմնարար հետազոտություններ (Մարտին Կասյան, Իոսիֆ Տեր-Ազարև և ուրիշներ)։ Ներդրվել են կարծր քարերի մշակ