Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղեկութեանց» (1880-95) քառահատոր աշխատությամբ։

Հենվելով մատենագիտական հարուստ փաստերի վրա՝ նա քննական վերլուծության է ենթարկել Հայոց պատմությունը սկզբից մինչև V դ-ի վերջը՝ դառնալով հայ քննական պատմագրության հիմնադիրը։ Ուշագրավ է նաև Ստեփան Պալասանյանի (1837-1889) «Պատմութիւն Հայոց...» (1890) աշխատությունը, որտեղ հեղինակը, մեծ տեղ հատկացնելով էվոլյուցիոն զարգացմանը և բնական գործոններին, կարևորում է արտադրող․ ուժերի դերը։ Զանազանելով հասարակական տնտեսակարգերը՝ Պալասանյանը կանգ է առել կապիտալիզմի սահմանագծին և եզրակացրել, որ սեփականատիր. հարաբերությունները հավերժական են։

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման պատմության հարցերին անդրադարձել են Ալեքսանդր Երիցյանը և Կարապետ Եզյանը (Եզով)։ «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ազգի հետ» (ռուս․, 1898) աշխատության մեջ Կ. Եզյանն արխիվային փաստաթղթերի հրապարակումով և դրանց քննական ուսումնասիրությամբ ցույց է տվել Պետրոս Մեծի (1689-1725) ժամանակ հայ-ռուսական հարաբերությունների պատկերը և հայ ազատագր. շարժման գործիչ Իսրայել Օրու գործունեությունը։

«Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում» (հ. 1-2, 1894-95) երկհատոր հետազոտության մեջ Ա. Երիցյանը մեծ մասամբ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրած արխիվային նյութերի հիման վրա համակողմանիորեն քննում է XIX դ-ի 1-ին կեսի քաղաքական, ռազմ․ և դիվանագիտական իրադարձությունների, Սբ Էջմիածնի կաթողիկոսության, պարսկ. տիրապետությունից Արևելյան Հայաստանի ազատագրման հարցերը։

Հայաստանի պատմության ուսումնասիրությունը նոր աստիճանի է բարձրացրել Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932), որն իր գործունեությունն սկսել է պատմ. մի ժամանակաշրջանում, երբ կղերապահպանող. պատմագրությունը նահանջել էր իր նախկին «ամուր» դիրքերից՝ տեղի տալով ազգ-պահպանող. և լիբերալ-բուրժ. ուղղություններին։ Ընտրելով վերջին ուղղությունը՝ Լեոն կարողացել է զգալիորեն առաջ անցնել ոչ միայն Մ. Էմինից, Ք. Պատկանյանից, Գ. Խալաթյանցից, Ա. Գարագաշյանից, Մխիթարյան հայագետներից, այլև Ս. Պալասանյանից ու Ա. Երիցյանից։ Իր փաստառատ աշխատություններում Լեոն վերհանել է պատմության հերոս․ էջերը, պետականության վերելքի ու անկման ներքին և արտաքին պատճառները, հայ ազատագր. շարժման վերջին հարյուրամյակների մանրամասները, մշակութային կյանքի վերընթացներն ու վայրընթացները։ Հին, միջնադարյան ու նոր պատմության հրատապ ու կենս․ խնդիրների, հարևան երկրների հետ զանազան առնչությունների, ռուս․ պետականության հետ համագործակցության տանող փոխհարաբերությունների՝ Լեոյի արժեքավոր գնահատականները մեծ նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման համար։

Հայաստանի հին և միջին դարերի պատմության բազմապիսի հարցեր են քննվել Կարապետ Կոստանյանի, Գարեգին Ա Հովսեփյանի, Կարապետ Բասմաջյանի, Բաբկեն Կյուլեսերյանի, Կարապետ Տեր-Մկրտչյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Ներսես Ակինյանի աշխատություններում։

Հայ եկեղեցու պատմությանն են վերաբերում հայագետ Մաղաքիա Օրմանյանի աշխատությունները։ «Ազգապատում» եռահատորում (1912-27) նա ներկայացնում է Հայ առաքել․ եկեղեցու ամբողջ. պատմությունը՝ միահյուսված Հայոց պատմությանը։ Իսկ «Հայոց եկեղեցին» (1911) գիրքը հայ եկեղեցու դավանաբանության ու ծեսերի մասին է։

Նիկողայոս Ադոնցն առաջինն է հայ իրականության մեջ համակողմանիորեն զբաղվել միջնադարյան Հայաստանի տնտեսական ու հաս-քաղաքական կյանքի, հայ-բյուզ. հարաբերությունների ուսումնասիրությամբ։ Նրա «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս․, 1908, անգլ., 1969, հայերեն, 1987) հիմնարար աշխատությունը հայագիտության դաս. նվաճումներից է։

Գյուտ քահանա Աղանյանը 1893-1915-ին հրատարակել է «Դիւան հայոց պատմութեան» աշխատության 13 հատորը, որտեղ ամփոփված են XVIII-XIX դդ-ի Հայաստանի պատմության տարաբնույթ հարցերի վերաբերյալ հարուստ վավերագրեր՝ ժողովված կաթողիկոս․ դիվանի, Կ. Պոլսի պատրիարքարանի և մասնավոր աղբյուրներից։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում» (հ. 1, 1916) աշխատության