Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծավալվել է հայ նոր գրակ-յան գիտական ուսումնասիրությունը։ Առաջին փորձերից էին 1930-31-ին Ա. Տերտերյանի հրատարակած «Հայոց նոր գրականության պատմության» պրակները, որտեղ ներկայացվել են գրական հիմն․ դպրոցների և նրանց խոշորագույն դեմքերի (Խաչատուր Աբովյան, Ղևոնդ Ալիշան, Հակոբ Պարոնյան, Մուրացան, Շիրվանզադե) բնութագրերը։ Ա. Տերտերյանի լավագույն աշխատություններն ամփոփվել են «Հայ կլասիկներ» (1944) գրքում։

1940-41 և 1954-55-ին հրատարակվել է հայ գրակ-յան պատմության եռահատորը, որտեղ առաջին անգամ ներկայացվել է ողջ հայ գրակ-ը՝ իր 3 խոշոր շրջաններով՝ հին, նոր և խորհրդային։ 1960-70-ական թթ-ին այդ աշխատանքը շարունակվել է և խորացվել նոր, ավելի ծավալուն հրատներով։ Գրակ-յան ինստ-ը հրատարակել է «Հայ նոր գրականության պատմությունը» (հ. 1-5, 1962-79), որտեղ ներկայացվել է հայ ազգային գրակ-ը՝ սկսած XVIII դ-ի վերջից մինչև XX դ-ի առաջին 2 տասնամյակները։ Հայ նոր գրակ-ը դիտվել է իբրև մեկ ազգ-գեղարվեստական ամբողջություն՝ արևելահայ և արևմտահայ ճյուղերով, որոնք վերլուծվել են միասնական գրական-պատմ. գործընթացի մեջ։ Հատորների ներածական գլուխներում համակողմանիորեն բնութագրվել է այդ գործընթացը՝ տվյալ ժամանակաշրջանի հաս-քաղաքական իրադրության, մամուլի, գիտության, արվ-ների, գրական հոսանքների և ժանրային կազմի հիմն․ առանձնահատկություններով։ Հայ գրակ-յան արժեքների գեղագիտական և հասարակական նշանակության բնութագիրը տրվել է խոշորագույն գրողներին նվիրված մենագր. գլուխներում։ Դարաշրջանի գրական-գեղարվեստական կյանքի պատկերն զգալիորեն հարստացել է ծավալուն ակնարկներում՝ նվիրված ժամանակի նշանավոր քննադատներին, ինչպես նաև այսպես կոչված երկրորդ շարքի գրողներին («Այլ բանաստեղծներ», «Այլ արձակագիրներ», «Այլ դրամատուրգներ»)։

Նույն սկզբունքով է ստեղծվել «Սովետահայ գրականության պատմությունը» (հ. 1-2, 1961-65), որը ներկայացնում է խորհրդահայ գրակ-յան զարգացման ավելի քան 40-ամյա ուղին՝ անշուշտ ժամանակի իշխող գաղափարախոսության տեսանկյունից։ Այստեղ ընդգրկվել են շուրջ 2 տասնյակ մենագր. գլուխներ՝ առավել նշանավոր գրողների մասին։ Խորհրդահայ գրակ-յան անցած ուղին ընդհանրացրել են Հրանտ Թամրազյանի «Սովետահայ գրականության պատմությունը» (1980), Սուրեն Աղաբաբյանի «Հայ սովետական գրականության պատմություն» (1986), «Արդի հայ գրականության պատմություն» (1993), Սևակ Արզումանյանի «Սովետահայ վեպը» (հ. 1-3, 1967-86), Դավիթ Գասպարյանի «Հայ խորհրդային գրականության պատմական զարգացման ուղին» (1989) աշխատությունները։

Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ XIX-XX դդ-ի հայ գրեթե բոլոր նշանավոր հեղինակների մասին։ Հատկապես մեծ թվով աշխատություններ են նվիրվել հայ գրակ-յան խոշորագույն դեմքերին՝ Խ. Աբովյանին (Ա. Տերտերյան, Երվանդ Շահազիզ, Ռուբեն Զարյան, Պիոն Հակոբյան), Մ. Նալբանդյանին (Աշոտ Հովհաննիսյան, Արամ Ինճիկյան, Մ. Մկրյան, Էդվարդ Ջրբաշյան, Սերգեյ Դարոնյան), Հ. Թումանյանին (Ա. Ինճիկյան, Մ. Մկրյան, Է. Ջրբաշյան, Լևոն Հախվերդյան), Ա. Իսահակյանին (Հովհաննես Ղանալանյան, Ա. Ինճիկյան, Գարրի Հովհաննիսյան), Վ. Տերյանին (Վաչե Պարտիզունի, Կամսար Գրիգորյան), Ե. Չարենցին (Հակոբ Սալախյան, Ս. Աղաբաբյան, Հ. Թամրազյան, Ալմաստ Զաքարյան, Գառնիկ Անանյան, Դ. Գասպարյան, Հենրիկ Էդոյան)։ Ստեղծվել են նաև հայ նոր գրակ-յան պատմության տարբեր փուլերը, գրական ուղղությունների և ժանրերի զարգացման ընթացքը լուսաբանող մենագր. աշխատություններ՝ Վահրամ Թերզիբաշյանի «Հայ դրամատուրգիայի պատմությունը» (հ. 1-2, 1959-64), Սերգեյ Սարինյանի «Հայկական ռոմանտիզմը» (1966), Կառլեն Դանիելյանի «Հայ գյուղագրությունը 19-րդ դարում. 1860-1890» (1973)։ Արդյունավետ աշխատանք է կատարվել արևմտահայ գրակ-յան, հատկապես XX դարասկզբի բանաստեղծների ժառանգության ուսումնասիրման ուղղությամբ (Գառնիկ Ստեփանյան, Հ. Թամրազյան, Ալբերտ Շարուրյան, Հեկտոր Ռշտունի, Վազգեն Գաբրիելյան, Վլադիմիր Կիրակոսյան, Ստեփան Թոփչյան)։ Առանձին աշխատություններ են նվիրվել սփյուռքահայ գրակ-յանը (Գեղամ Սևան, «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր, 1920-45», 1980, «Սփյուռքահայ