Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլաձորի, Գնդեվազի, Ելփինի ևն) բարդ համակցություն է։ Կարևոր լեռնագր. միավորներ են Վայքի լեռնաշղթան, Արփայի ու Եղեգիսի ջրբաժան Թեքսարի լեռնաշղթան, Գոգի (3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ) լեռների հրաբխային կոները։ Բնորոշ են լ-ճյուղերի անհամաչափությունը (հվ-ը՝ երկար, հս-ը՝ կարճ լանջերով), ռելիեֆի խորը մասնատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մինչև 1300 մ), կլիմայի չորությունն ու ցամաքայնությունը, օգտակար հանածոների բազմազանությունը։ Կան բազմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան) հանքավայրեր ու երևակումներ, շինանյութեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար, կավ և այլն), սառնորակ, անուշահամ ու հանք. (Ջերմուկ ևն) ջրերի բազմաթիվ ելքեր։ Զարգացած են կարստային երևույթները, բնական հուշարձան-կերտվածքներ են հողմահարված բուրգերը, սեպաձև ժայռերը, ռելիեֆի սնամեջ ձևերը՝ քարանձավները (Արջերի, Մագիլի), ջրվեժները (Ջերմուկի և Հերհերի)։ Տարածքում են Ջերմուկի ջրաբան., Ջերմուկի, Հերհերի նոսրանտառային, Եղեգնաձորի արգելավայրերը։

Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ձնառատ, ամառը՝ շոգ, տաք։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր, խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն և ցուրտ լեռն, կլիմաները։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2400-2700 ժ է, անարև օրերի թիվը՝ 30- 40։ Հունվ. միջին ջերմաստիճանը -3,2- ից -14 °C է (նվազագույնը՝ -40 °C, Ջերմուկ), հուլիսինը՝ 8-26 °C (առավելագույնը՝ 41 °C, Արենի)։ Տարեկան տեղումների միջին քանակը 400-800 մմ է (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան 2-րդ կեսին), ձնածածկույթով օրերի թիվը՝ 40-150։

Ջրագր. ցանցը խիտ է։ Խոշոր գետը Արփան է՝ Դարբ, Կապույտք, Գնիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով։ Գետերի մեծ մասը սելավաբեր է։ Տարածքում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը։ Շրջանի տարածքում կան փոքր լճակներ, որոնց մի մասն ամռանը ցամաքում է։ Հողաբուս ծածկույթն ու կենդ. աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։

Վայքում իրար են հաջորդում լանդշաֆտային 3 հարկեր, ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են 1200 (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա)-700 (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) մ բարձր-ներում։ Միջին հարկում (մինչև 2300 մ) գերիշխում են լ-տափաստանային, լ-անտառային (Արփայի հովտում՝ «Ջերմուկ» առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի ու Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։ Այս գոտին նպաստավոր է կլիմ. առողջարանների ու հանգստյան տների համար, որոնց նշանակությունն ավելի է մեծանում հանք, աղբյուրների շնորհիվ։ Բարձրլեռն. գոտում մերձալպյան և ալպյան մարգագետնային լանդշաֆտներ (Գնդեվազի, Ջերմուկի, Մարտիրոսի, Խաչիկի սարավանդներում) են։ Գոտու սահմաններում կան կառուցվածքային էրոզային-տեղատարումային լեռներ, որոնք մինչև 1500-1600 մ բարձր-ները լերկուտներ են։ Շրջանի բնական համալիրներից են անտառները և թփուտային անտառատափաստանները։