Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շարունակվում են դաս. գրողների երկերի գիտական հրատ-ները։ Հատկապես արժեքավոր են Հ. Թումանյանի ԵԼԺ-ն՝ 10 հատորով (Է. Ջրբաշյանի ընդհ. խմբ., 1988-99), Գրիգոր Զոհրապի Երկ. ժող-ը (հ. Ա-Զ, 2001-04, Ա. Շարուրյանի աշխատասիրությամբ)։ 2006-ից լույս է տեսնում նաև Ա. Իսահակյանի ԵԼԺ-ն՝ 14 հատորով։

Հայ հին և միջնադարյան գրակ-յան ուսումնասիրությունը հարստացել է նոր արժեքավոր մենագրություններով՝ ընդգրկելով մինչ այդ չուսումնասիրված ոլորտներ։ Հատկապես պետք է նշել Վազգեն Սաֆարյանի «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» (1990), Զավեն Ավետիսյանի «Մարդը Ե դարի գրականության մեջ» (1994), Արշալույս Ղազինյանի «Գրիգոր Նարեկացու բանաստեղծական արվեստը» (1996), Պողոս Խաչատրյանի «Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը» (1996), Հ. Թամրազյանի «Նարեկյան դպրոցը» (1999), Արշակ Մադոյանի «Զավակներ լույսի, առաքինության» (2001), «Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը» (2007), Վարագ Ներսիսյանի «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը. X-XVIII դդ.» (2008) ևն։

Հայ դիցաբանության և բանահյուսության վերաբերյալ նույնպես ստեղծվել են նոր և ուշագրավ հրապարակումներ, ուսումնասիրություններ, ժող-ներ (Ազատ Եղիազարյանի «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան», 1999, Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանությունը», 2000, «Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը», 2001)։ Էպոսին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը հրապարակվել են «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» (2006) ժող-ում։

Գիտական նոր աստիճանի է հասել դաս. գրակ-յան ուսումնասիրությունը։ Ընդ որում՝ հայ գրակ-յան նոր և նորագույն շրջանները, ինչպես նաև սփյուռքահայ գրակ-ը դիտվում են իբրև մեկ միասնական գրական զարգացման փուլեր՝ ազգային դիմագծի և գեղարվեստական ավանդույթների ընդհանրություններով։ Գրվել են մենագրություններ ինչպես առանձին գրողների ստեղծագործության վերաբերյալ [Լաուրա Մուրադյան, «Արփիար Արփիարյան. կյանքը և ստեղծագործությունը», 1991, Է. Ջրբաշյան, «Վահան Տերյանի տաղաչափական համակարգը», 1995, «Թումանյանի գրական ժառանգությունը», 2000, Սամվել Մուրադյան, «Երվանդ Օտյան։ Կյանքը և գործը», 1996, Ա. Եղիազարյան, «Չարենցը և պատմությունը», 1997, Հենրիկ Բախչինյան, «Պաղտասար Դպիր», 1999, Սերգեյ Աթաբեկյան, «Ակսել Բակունց. խոսքի ու լռության պոեզիան», 2000, Ավիկ Իսահակյան, «Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն», 2000, «Ավետիք Իսահակյանի պոեմները», 2007, Վ. Սաֆարյան, «Գրողի և կերպարի անհատականությունը», 2001, Ալբերտ Մակարյան, «Հարություն Ալամդարյան», 2005, Սուսաննա Հովհաննիսյան, «Հովհաննես Թումանյանը և Հայ գրողների կովկասյան ընկերությունը», 2007, Աբգար Ափինյան, «Ստեփան Զորյան», 2009, Դ. Գասպարյանի մենագրությունները՝ Պարույր Սևակի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Արծրուն Ավագյանի աշխատությունները՝ Կոստան Զարյանի, Շահան Շահնուրի մասին], այնպես էլ մի շարք ուսումնասիրություններ, որտեղ փորձ է արվում ստեղծել գրակ-յան որևէ փուլի համապարփակ նկարագիրը, որևէ ուղղության կամ ժանրի զարգացման պատմությունը (Դ. Գասպարյան, «Փակ դռների գաղտնիքը», 1994, Ա. Ափինյան, «Գրականություն և ճակատագիր», 1996, Վ. Գաբրիելյան, «Դասականների ժամանակը», 1997, Հ. Բախչինյան, «XVII-XVIII դարերի հայ գրականությունը», 1999 և «XX դարի հայ գրականությունը», 2004, Ա. Եղիազարյան, «XX դարի հայ գրականություն։ Դեմքեր և խնդիրներ», 2002, Ա. Մակարյան, «Արևմտահայ գրական դիմանկարը», 2002, Ս. Մուրադյան, «Գրական հանգրվաններ», 2003, Լ. Մուրադյան, «Գրականության մեր ժամանակը» և «Հայ վեպի պատմությունը», երկուսն էլ՝ 2006, Աշխեն Ջրբաշյան, «Հայկական կլասիցիզմի ժանրային համակարգը», 2009, և այլն)։

Մի շարք գրականագետներ առանձին ուսումնասիրություններ են նվիրել սփյուռքահայ գրակ-յանը (Սուրեն Դանիելյան, «Ամերիկահայ վիպագիրներ», 1999, «Միջուկի տրոհումը։ Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն», 2011, Վարդան Փարթամյան, «Սփիւռքի օտարագիր բանաստեղծութիւն», 2005)։ Ստեղծվել են նաև ժամանակակից գրական գործընթացը լուսաբանող մենագրություններ (Զ.