Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավետիսյան, «Նորագույն գրականության զարգացման միտումները», 2002, Ժ. Քալանթարյան, «Ուրվագծեր արդի հայ գրականության», 2006, Ա. Ափինյան, «Արդի գրականություն», 2011, և այլն)։

Անկախության շրջանի գրաքննադատական աշխատանքները գերազանցապես տպագրվել են պարբ. մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Նոր-Դար»)՝ գրական բանավեճեր, քննադատ․ հոդվածներ, գրախոսություններ, դիմանկարներ։

Գրկ. Գյուլնազարյան Խ., Հայ քննադատական միտքը 1920-ական թվականներին, Ե., 1971։ Հայ էսթետիկական մտքի պատմությունից, հ. 1-2, Ե., 1974-76։ Թադևոսյան Մ., Հայկական կլասիցիզմի տեսությունը, Ե., 1977։ Ասմարյան Լ․, Հայ գրական քննադատությունը 19-րդ դարի 70-80-ական թվականներին, Ե., 1979։ Հայ գրական քննադատություն (քրեստոմատիա), հ. 1-2, Ե., 1983-85։ Հայ քննադատության պատմություն, հ. 1-2, Ե., 1985-98։ Թամրազյան Հ., Հայ քննադատություն, գիրք 1-3, Ե., 1983-93։ Քալանթարյան Ժ., Հայ գրականագիտության պատմություն. V-XIX դարեր, Ե., 1986։ Մնացականյան Լ․, Քսաներորդ դարասկզբի արևմտահայ գրական քննադատությունը, Ե., 1990։

Աշխեն Ջրբաշյան

ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ բանագիտությունը՝ ժողովրդական բանահյուսության գրառման և հետազոտման գիտությունը, սկզբնավորվել է XIX դ-ի կեսերին՝ գրավոր ավանդված հին վիպ. բանահյուսության բանասիր. քննությամբ (Մկրտիչ Էմին, «Վեպք հնոյն Հայաստանի», 1850, Հովսեփ Գաթըրճյան, «Պատմութին մատենագրութեան հայոց», 1851)։ Պարբ. մամուլի էջերում երևան են եկել նոր բանահյուսության գրառված անդրանիկ նմուշները, երգարաններում ներառվել զանազան ժողովրդական երգեր (Ղևոնդ Ալիշան, «Ռամկական երգեր հայոց», 1852, Ռափայել Պատկանյան, «Ազգային երգարան», 1853, Միքայել Միանսարյանց, «Քնար հայկական», 1868)։ 1865-ին Ստեփան Պալասանյանը հրատարակել է «Պատմութիւն հայոց գրականութեան» աշխատությունը, որտեղ ռուս և եվրոպ. բանագիտական ուսմունքների տես. դրույթների հիման վրա քննել է հայ հին ու նոր բանահյուսության տեսակները, բացահայտել գրակ-յան ու ժողովրդական բանահյուսության ընդհանուր նկարագիրն ու յուրահատկությունները և հիմք դրել հայ բանահյուսության առաջին ամբողջ․ տեսության։ Հայ բանագիտության մեծագույն երախտավոր Գարեգին վրդ. Սրվանձտյանցը հայտնաբերել և գրառել է «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի անդրանիկ պատումը՝ «Գրոց ու բրոց» և «Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» (1874), այնուհետև՝ «Մանանայ» (1876), «Թորոս աղբար» (1884), «Համով-հոտով» (1884) ժող-ները, որոնցով սկզբնավորել է բանահավաքչական շարժումը։

Հաջորդ տասնամյակներում հանդես են եկել նոր բանահավաքներ (Հովսեփ Ճանիկյան, Գևորգ Տեր-Աղեքսանդրյան, Գարեգին Հովսեփյան, Գևորգ Շերենց և ուրիշներ )։ Գ. Սրվանձտյանցի հետևությամբ առաջ եկած բանահավաքչական շարժման արդյունքները կարգավորելու, ժողովրդագիտական նյութերի հավաքման տարերային վիճակը ծրագրված ու գիտական կայուն հիմքերի վրա դնելու նպատակով Գրիգոր Խալաթյանցը կազմել և հրատարակել է «Հայ ազգագրութեան եւ ազգային իրաւաբանական սովորութիւնների ծրագիրը» (1887) գիրքը։ Տիգրան Նավասարդյանն իր և տարբեր բանահավաքների գրառած նյութերը 1882-1903-ին 10 գրքով հրատարակել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» և «Հայ ժողովրդական աւանդութիւններ» (1883) բանահյուս․ ժող-ները։

Բանահյուս․ ազգագր. հարուստ ու բազմազան նյութեր են տպագրվել պարբ. մամուլի էջերում, որոնցից աչքի էր ընկնում Կ. Պոլսի «Բյուրակն» շաբաթաթերթը (1898-1900)։ XIX դ-ի վերջերին և XX դ-ի սկզբներին հայ բանագիտությունը մտել է զարգացման նոր փուլ։ 1895-ին Երվանդ Լալայանը հիմնադրել է հայ առաջին մասնագիտական պարբ-ը՝ «Ազգագրական հանդեսը» (1895-1916), իսկ 1900-ին՝ Թիֆլիսի ազգագր. հրատարակչության ընկերությունը (1906-ից՝ Հայոց ազգագր. ընկերություն), որոնք մեծապես նպաստել են հայ ժողովրդագիտական զարգացմանը։ 1901-ին Գ. Խալաթյանցը Մոսկվայում հիմնել է «Էմինյան ազգագրական ժողովածու» պարբ. մատենաշարը