Էջ:Armenia Encyclopedia.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կ. Մելիք-Օհանջանյանի «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Տիրան-Տրդատի վեպը՝ ըստ Փ. Բուզանդի» (1947) աշխատությունները, Ա. Ղանալանյանի «Հայ ժողովրդական բանահյուսություն» (1945-46) ուսումնական ձեռնարկը, «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1950) հատընտիրը, «Հայկական առածանի» (1951) առած-ասացվածքների գիտական համահավաք ժող-ը, «Հ. Օրբելին և հայկական էպոսը» (1957), «Մ. Նալբանդյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1959) տես. և գիտապատմ. աշխատությունները, Հովսեփ Օրբելու «Հայկական ժողովրդական էպոսը» (1956) և «Միջնադարյան Հայաստանի առակները» (ռուս․, 1956), Ասատուր Մնացականյանի «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր» (1956) ժող-ը, Արտաշես Նազինյանի «Սովետահայ գրականությունը և ժողովրդական բանահյուսությունը» (1957), Գրիգոր Գրիգորյանի «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» (1960), Սարգիս Հարությունյանի «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960) ուսումնասիրությունները։

1950-ական թթ-ի կեսերին Գրակ-յան ինստ-ի նախաձեռնությամբ սկսվել է հայ ժողովրդական հեքիաթների գիտական համահավաք հրատ-ը (հ. 1-2, 1959, Ա. Նազինյանի աշխատասիրությամբ և Հ. Օրբելու ընդհ. խմբ., հետագայում՝ հ. 3-13, Ա. Նազինյանի խմբ.)։ 1960-ին ժողովրդական բանահյուսության բաժինը փոխադրվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, որտեղ էլ կենտրոնացել են բանագիտական աշխատանքները։ 1960-ական թթ-ին տպագրվել են Մ. Մկրտչյանի «Հայ ժողովրդական պանդխտության երգեր» (1961), Ա. Ղանալանյանի «Սայաթ-Նովայի ստեղծագործության ակունքները» (1963), «Գարեգին Սրվանձտյանց» (1964), «Ավանդապատում» (1969) բանագիտական ուսումնասիրությունները, Ս. Հարությունյանի հայ ժողովրդական հանելուկների գիտական համահավաքը (1965), Գ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (1965-86, գիրք 1, 2, 4, 5) մենագրությունը և «Հայ ժողովրդական բանահյուսություն» (1967) ուսումնական ձեռնարկը, Վ. Պետոյանի «Սասնա ազգագրությունը» (1965), Արմենուհի Սրապյանի «Հայ միջնադարյան զրույցներ» (1969), Մագդա Ջանփոլադյանի «Թումանյանը և ժողովրդական էպոսը» (1969) աշխատությունները։

1970-80-ական թթ-ին «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակների որոնման և գրառման նոր շարժում է սկսվել։ Եռամյա (1971-73) որոնումների արդյունքում Ս. Հարությունյանը և Արուսյակ Սահակյանը գրառել են 81 պատում («Սասնա ծռեր», հ. 3, 1979)։ Այնուհետև վեպի 8 նոր տարբերակներ են գրառել Գ. և Վ. Գրիգորյանները («Սասունցի Դավիթ», 1977) և գրեթե նույնքան էլ՝ Ռոզա Գրիգորյանը՝ Սևանի ավազանի շրջաններից («Գեղարքունիք», 1983)։

Ա. Սահակյանը տպագրել է «Սասնա ծռեր» վեպի թեմատիկան և կառուցվածքը լուսաբանող մի քանի ուսումնասիրություններ, որոնք ամփոփվել են «Սասնա ծռերի պատումների քննական համեմատություն» (1975) մենագրության մեջ։ Հրատարակվել են Ս. Հարությունյանի կազմած և ծանոթագրած էպոսի 10 պատումների հատընտիրը («Սասնա ծռեր», 1977), համահավաք բնագիրը («Սասունցի Դավիթ», 1981), Գ. Գրիգորյանի «Էպոսի ուսումնասիրության պատմությունից» (1983) աշխատությունը։ Դյուցազնավեպի նկատմամբ հետաքրքրությունն աշխուժացել է նաև արտասահմանում (Ռոպեր Կյուլպենկյան, Հ. Բերբերյան, Ժ. Ամսլեր, Է. Անդերսոն)։

1970-ական թթ-ի սկզբներին հիմնադրվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարը, բանագիտական հետազոտություններ են կատարվել գիտական նոր մեթոդներով և տեխ. նորագույն միջոցներով (Ի. Լևին), ԷՀՄ-ներով մշակվել և համակարգվել են արխիվային նյութերը, գլխավոր կատալոգը, կազմվել է ժողովրդական խաղիկների գիտական համակարգը։ Քանակ․ վերլուծության մեթոդով հետազոտվել են Տ. Նավասարդյանի կյանքն ու բանագիտական գործունեությունը (Ս. Վարդանյան), առակները (Ա. Նազինյան), հրաշապատում հեքիաթները (Ս. Գուլակյան), հրատարակվել են Ռ. Գրիգորյանի «Հայ ժողովրդական օրորոցային ու մանկական երգերը» (1970) ժող-ը, Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան» (1970), Շավիղ Գրիգորյանի «Հայոց հին գուսանական երգերը» (1971), Մարգարիտ Բրուտյանի «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն» (1971) և «Բիբլիոգրաֆիա հայ ժողովրդական երաժըշտության» (1973), Մ. Թումաճյանի «Հայրենի երգ ու բան» (հ. 1-2, 1972-83), Գ. Գրիգորյանի «Հայ ժողովըրդական վիպերգերն ու պատմաերգային բանահյուսությունը» (հ. 1-2, 1972, 1982), Վերժինե Սվազլյանի «Սարգիս Հայկունի» (1973), Ա. Սարյան-Հարությունյանի «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (1973), Հասմիկ Աբեղյանի «հսահակյանը և ժողովրդական էպոսը» (1975), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975) մենագրությունները, Ա. Մնացականյանի «Հայ միջնադարյան հանելուկներ» (1980), Հ. Օրբելու «Մոկսի բանահյուսությունն ու կենցաղը» (ռուս․, 1982) աշխատությունները։ Լույս են տեսել նոր գրառված տեղային հարուստ նմուշներով ժող-ներ [Մ. Գրիգորյան-Սպանդարյան, «Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը», 1971, Մ. Լյուլեճյան, «Նոր Նախիջևանի հայ ժողովրդական երգերն ու եղանակները», 1971, Խաչիկ Փորքշեյան, «Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսություն», 1971, Բենսե (Սահակ Մովսիսյան), «Հարք», 1972, Գ. Հակոբյան, «Ներքին Բասենի ազգագրությունը և բանահյուսությունը», 1974, Գ. Միքայելյան, «Նոր Բայազետ», 1980, Ա. Ղազիյան, «Արցախ», 1983, Վ. Սվազլյան, «Մուսա լեռ», 1984], «Հայկական ժողովրդական հեքիաթներ» բազմահատորյակի 6-8, 11-15 հատորները։

Հեքիաթների նոր հատընտիր է հրատարակել ԵՊՀ-ն՝ «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1980, կազմողներ՝ Նելլի Հակոբյան, Արծրուն Սահակյան)։ Ս. Գուլակյանը կազմել և տպագրել է «Հայկական հրաշապատում հեքիաթների մոտիվների նշացանկը» (ռուս․,