1983)։ Տպագրվել են Ա. Ղանալանյանի «Հայկական ավանդություններ» (ռուս․, 1979) և «Դրվագներ հայ բանագիտության պատմության» (1985), Գ. Կարապետյանի «Հայկական ֆոլկլոր» (ռուս․, 1972) աշխատությունները, Գ. Սրվանձտյանցի («Երկեր», հ. 1-2, 1978, 1982), Ե. Լալայանի («Երկեր», հ. 1-3, 1983, 1988, 2004) գործերը։
Հայ առասպելաբանության մեջ նորովի են լուսաբանվել հնագույն առասպելների, հավատալիքների, պատկերացումների ամբողջ․ համակարգը (Ս. Հարությունյան, «Հայ առասպելաբանություն», 2000, «Հայոց հին հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը», 2001), սկզբնավորվել է առասպելաբանության համեմատ․ ուսումնասիրությունը (Արմեն Պետրոսյան, «Արամի առասպելը հնդեվրոպական առասպելաբանության համատեքստում և հայոց ազգածագման խնդիրը», 1997, «Հայկական էպոսի հնագույն ակունքները», 1997, «Հնդեվրոպական ու առաջավորարևելյան առասպելաբանությունը և հայ էպոսը», անգլ., 2002, «Հայկական էպոսը և առասպելաբանությունը», ռուս․, 2002, «Հայոց ազգածագման հարցեր», 2006, «Արամազդ. պաշտամունք, կերպար, նախատիպեր», 2006)։ Հայ ժողովրդական մշակույթի մի շարք երևույթներ մեկնաբանվել են առասպելաբան․ նախահիմքերով (Լևոն Աբրահամյան, «Նախնադարյան տոնը և ծեսը», 1983, Էմմա Պետրոսյան, «Աստվածները և ծեսերը Հին Հայաստանում», 2004), հետազոտվել են երկվորյակների (Լ. Ղռեջյան), Աստղիկ դիցուհու առասպելները (Ե. Մելիք-Մուրադյան), կատարվել են հայ-կովկասյան վիպ. ու առասպելաբան․ կապերին նվիրված ուսումնասիրություններ։ 1970-90-ական թթ-ին մեծածավալ աշխատանքներ են արվել «Սասնա ծռերի» նոր պատումների հրատարակության և միջազգային հետազոտության ուղղությամբ (Ռ. Գրիգորյան, «Սասնա ծռեր», 1988, Ս. Հարությունյան, Ա. Սահակյան, «Սասնա ծռեր», հ. 4, 1999), հրավիրվել է հերոսավեպին նվիրված միջազգային 3 գիտաժողով։ Ռուս․ թարգմանվել և հայերեն կից բնագրերով հրատարակվել է «Սասնա ծռերը» (2008)։ 1980-ական թթ-ին արդեն հրատարակված հեքիաթների նյութի հիման վրա ստեղծվել է աշխատանքային թեմատիկ խումբ (ղեկ.՝ Ա. Ղազինյան), որի նպատակը միջազգային համապատասխան տիպերի համեմատությամբ հայկական ժողովրդական հեքիաթների սյուժետային տիպերի նշացանկի ստեղծումն է, որը շարունակվում է ցայսօր։
Տպագրվել են Մ. Գալստյանի «Պառավի կերպարը «Սասնա ծռեր» էպոսում» (2004), Ալվարդ Ջիվանյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր հրաշապատում հեքիաթը...» (2008), Նվարդ Վարդանյանի «Հայոց իրապատում հեքիաթը» (2009) աշխատությունները։ 2009-ից Ա. Ջիվանյանի և Նարինե Թուխիկյանի նախաձեռնությամբ լույս է տեսնում հեքիաթներին նվիրված «Ոսկե դիվան» ԳՀ հանդեսը։
Երիտասարդ բանագետների հատուկ քննությանն են արժանացել հայկական հրաշապատում հեքիաթներում արտացոլված մշակութաբան․ տարբեր իրողություններ (Էսթեր Խեմչյան, Թամար Հայրապետյան, Ե. Զաքարյան)։
XX դ-ի վերջերին և XXI դ-ի սկզբներին տպագրվել են Հայաստանի և հարևան երկրների հայկական ազգագր. շրջաններից գրառած բանահյուս-ազգագր. հարուստ նյութեր ընդգրկող ժող-ները [Վ. Սվազլյան, «Կիլիկիա. Արևմտահայոց բանավոր ավանդությունը», 1994, «Պոլսահայոց բանահյուսությունը», 2000, Ռ. Խաչատրյան, «Թալին», 1998, Թ. Գևորգյան, «Լոռի», 1999, Է. Խեմչյան, «Տավուշ», 2000, «Իջևան (Ձորոփոր)», 2008, Ալվարդ Ղազիյան և Սվետլանա Վարդանյան, «Բաքվի հայ բանահյուսությունը», 2004, Հովհաննես Հովսեփյան, «Ղարադաղի հայերը II, Բանահյուսություն», 2009]։ Ռ. Գրիգորյանը կազմել է մանկ․ և օրորոցային երգերի համահավաք բնագրերը (2001), Հրանուշ Խառատյանը՝ հայ ժողովրդական տոներին նվիրված ժող-ներ (2000,2005), հրատարակվել են Երազիկ Հարությունյանի և Թ. Հայրապետյանի «Հայ ժողովրդական սգերգեր» և «Կ. Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան), կյանքը և գործը» (երկուսն էլ՝ 2008), Ռ. Խաչատրյանի «Հայ ժողովրդական երգերի պոետիկան» (2010) մենագրությունները, Ա. Սահակյանի «Ժողովրդական երգեր և նվագներ» մատենաշարի «Անի» պրակը (2010, համահեղինակ՝ Խ. Մարտիրոսյան)։
Հետազոտվել են հայ բանագիտական միտքը (Ս. Վարդանյան, «Տիգրան Նավասարդյանի ներդրումը հայ բանագիտության մեջ», ռուս․, 1991, «Միքայել Միանսարյանց», 2004), հայ գրակ-յան և ժողովրդական բանահյուսության փոխառնչությունները (Ա. Սարգսյան, «Պարույր Սևակը և հայ ժողովրդական բանահյուսությունը», 2010)։
Արժեքավոր են Վ. Սվազլյանի բանահավաքչական և հետազոտ․ աշխատանքները։ «Մուսա լեռ» (1984), «Մեծ եղեռն. Արևմտահայոց բանավոր վկայություններ» (1995), «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (2000, 2011, նաև անգլ. և թուրք.) ժող-ներով նա առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել տարաբնույթ ժողովրդագիտական նյութեր։ Նշանակալի է հատկապես Մեծ եղեռնի սարսափներն ապրած ականատես վերապրողներից գրառած հայոց թուրքալեզու ժողովրդական երգերի ուսումնասիրությունը («Մեծ եղեռնը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում», 1997-99, 2005, նաև ռուս․, անգլ., թուրք., «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը», 2003, 2004, 2005, նաև ֆրանս., գերմ., ռուս․, անգլ., թուրք.)։
Վերջին տարիների կարևոր աշխատություններից են նաև Ս. Հարությունյանի «Հայ հմայական ու ժողովրդական աղոթքներ» (2006) գիտական համահավաքը, «Բանագիտական ակնարկներ» (2010) ուսումնասիրությունը։ Աշխատանքներ են կատարվում Կարսի ժողովրդական բանահյուս․ նյութերի հավաքման, համակարգման և գիտական հետազոտության ուղղությամբ։
Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Ե., 1966։ Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական հերոսական էպոսը, Ե., 1960։ Ղանալանյան Ա., Դրվագներ հայ բանագիտության պատմության, Ե., 1985։ Հարությունյան Ս., Բանագիտական ակնարկներ, Ե., 2010։