Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գիտական հոդվածներով մանկավարժ․ գիտությունը հարստացրել են Ֆրունզիկ Ղազարյանը, Վահրամ Առաքելյանը, Արամ Աբրահամյանը, Բելա Եսաջանյանը, Սերգեյ Մանուկյանը, Մնացական Մանուկյանը, Լևոն Ներսիսյանը, Նազիկ Հարությունյանը, Վարդան Գրիգորյանը, Իգոր Կարապետյանը, Ջուլիետա Գյուլամիրյանը, Լիդա Սահակյանը, Լաուրա Ասատրյանը, Յուրի Յուզբաշյանը, Բորիս Սաղյանը, Ռոբերտ Ազարյանը, Մելանյա Աստվածատրյանը, Գրիշա Հարությունյանը, Գարուշ Պետրոսյանը և ուրիշներ։

Գրկ. Աբրահամյան Ա. Վ., Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին, Ե., 1979։ Նույնի, Մանկավարժական հանրագիտարան, հ. 1-2, Ե., 2006-10 (համահեղ․)։ Մանուկյան Մ. Մ., Ուսուցչի անձնային և մասնագիտական որակները, Ե., 1983։ Նույնի, Մանկավարժական տեխնիկա և տեխնոլոգիա, Ե., 2000։ Ղազարյան Ֆ. Գ., Ֆիզիկական կուլտուրայի տեսության ընդհանուր հիմունքները, Ե., 1987։ Նույնի, Ֆիզիկական դաստիարակության տեսություն, Ե., 2003։ Ներսիսյան Լ. Ա., Գեղագիտական դաստիարակության սկզբունքները, Ե., 1990։ Մանուկյան Ս., Նպատակահարույց ուսուցման տեսություն և պրակտիկա, Ե., 1998։ Նույնի, Մանկավարժագիտության ընդհանուր հիմունքներ, Ե., 2004։ Նույնի, Актуальные проблемы современной педагогики, Е․ 2005; Գյուլամիրյան Ջ. Հ., Կարդալու կարողությունների և խոսքի զարգացումը տարրական դասարաններում, Ե., 1999։ Առաքելյան Վ. Բ., Ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բնագավառների գիտական հետազոտությունների տեսության հիմունքները, Ե., 2001։ Յուզբաշյան Յու. Վ., Երաժշտության դասավանդման մեթոդիկա, Ե., 2001։ Աստվածատրյան Մ. Գ., Ուսումնառությունն ու դասավանդումը կրտսեր դպրոցում, Ե., 2001։ Նույնի, Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում, Ե., 2004։ Ասատրյան Լ․, Դպրոցի կառավարման տեսություն և պրակտիկա, Ե., 2001։ Նույնի, Էկոլոգիական կրթության կառավարման հիմունքներ, Ե., 2006։ Հարությունյան Ն. Կ., Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցները, Ե., 2002։ Նույնի, Մանկավարժական հանրագիտարան, հ. 1-2, Ե., 2006-10 (համահեղ․)։ Սաղյան Բ. Զ․, Ըմբիշների բազային պատրաստության հիմնահարցերը, Ե., 2002։ Պետրոսյան Գ. Պ., Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա, Ե․ 2003։ Հարությունյան Գ., Արցախահայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն, Ե., 2003։ Գրիգորյան Վ. Ֆ., Ֆիզիկական դաստիարակության համակարգի գիտակիրառական հիմունքները, Ե., 2005։ Азарян Р. Н., Физическое воспитание студентов с отключениями в состоянии здоровья, Е., 1988; Карапетян И. К., Тенденция развития категориально-понятийного аппарата педагогической науки в России 1850—1930-ые годы, М, 2000; Есаджанян Б. М., Практический курс русского языка для студентов-психологов, Е., 2004.

Նազիկ Հարությունյան
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ իրավագիտության պատմ. ակունքներն սկսվում են վաղնջական ժամանակներից, երբ սովորութային կարգավորմանը փոխարինել է իրավ․ կարգավորումը։ Մինչև IV դ. Հայաստանում հասարակական հարաբերությունները կարգավորվել են սովորութային իրավ․ համակարգով, պահպանողական հասարակական հարաբերությունների մթնոլորտում քաղաքականացված իրավունքը և պետական իրավաստեղծ գործունեությունը կարգավորել են միայն խիստ քաղաքական, դիպվածային և որոշակի հարաբերություններ։

Քրիստոնեության ընդունումով (301), այնուհետև հայկական գրի ստեղծումով (405)՝ IV-V դդ-ում Հայաստանի սոցիալական կարգավորման համակարգում կատարվել է հեղաբեկում, որն ազդել է նաև իրավագիտության զարգացման վրա։ Իրավ․ կարգավորումը տրոհվել է 2 ենթահամակարգերի՝ աշխարհիկ (իրավ․ սովորույթ և թագավոր․ ակտեր) ու կրոն․ (կանոնական), որոնք էլ նպաստել են հայ իրավագիտության մեջ 2 ճյուղերի՝ կանոնագիտության և աշխարհիկ իրավագիտության ձևավորմանը։ Վերջինս անկախության կորստով զրկվել է հետագա զարգացման հիմքերից, մինչդեռ կանոնական իրավունքը և կանոնագիտությունը շարունակել են զարգանալ։

Հայ կանոնագիտությունն սկզբում փոխառել է արտաքին կրոնաեկեղեց. նորմերը, սակայն տիեզ. եկեղեցու հետ դավանաբան․ տարաձայնությունները և Հայ եկեղեցու աստիճան․ ազգայնացումը հանգեցրել են կանոնական իրավաստեղծ գործունեության զարգացմանն ու ազգային կանոնախմբերի ձևավորմանը։ VIII դ-ում Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցին համակարգել է կանոնական իրավունքը և կազմել «Կանոնագիրք Հայոց»-ը, որն այդ շրջանի կարևոր հուշարձան է, իրավաբ. տեսանկյունից կանոնական իրավունքի պաշտոն. ժամանակագր. ինկորպորացիա (օրենքների համակարգում), արտացոլել է ամուսնության, ընտանիքի, գույքի ժառանգման, պատժի ու պատասխանատվության հարցեր, իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքներ։