Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1923, «Ուղղագրության ուսուցման մեթոդիկա», 1927, «Հոգեբանության ուրվագծեր», 1958, և այլն)։

Տիգրան Ռաշմաճյանը «Դասագրքի գործածության լավ ու վատ կողմերը» (1932), «Սովորելու ճշմարիտ ճանապարհը», «Դպրոցական կյանքի պակասությունները» և այլ աշխատություններում առաջադրել է դիդակտիկ․ նոր սկզբունքներ, մշակել մեթոդ․ արդյունավետ կանոններ։

Հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից Արշավիր Շավարշյանի «Աղայանը մանկավարժ» (1941), «Հայ մանկավարժներ» (գիրք 1, 2, 1952, 1961) և այլ աշխատություններ հիմնարար դեր են խաղացել հայ մանկավարժ․ մտքի զարգացման մեջ։

Հայ մանկավարժության պատմությունն իրենց գործերով հարստացրել են Մուշեղ Սանթրոսյանը («Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խաչատուր Աբովյանը», 1953, «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ», 1959, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», 1964, և այլն), Աբգար Մովսիսյանը («Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության. X-XV դարեր», 1958, «Հայ դպրոցի և մանկավարժության պատմությունից, սկզբից մինչև 18-րդ դար», ռուս․, 1968), Գրիգոր Նազիկյանը («Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը 19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի 50-60-ական թթ.», 1969), Արտավազդ Իգնատյանը («Լազարյան ճեմարան», 1969), Գևորգ Հարությունյանը («Արևելահայ մանկավարժական միտքը 19-րդ դարի 2- րդ կեսին», 1978, «Արևելահայ դպրոցն ու մանկավարժական միտքը 19-րդ դարի 50-60-ական թվականներին», 1979) և ուրիշներ։ Հայոց լեզվի և հայ գրակ-յան մեթոդիկայի զարգացմանը նպաստել են Աշոտ Տեր-Գրիգորյանը («Գրաճանաչության մեթոդիկա», 1968, «Խոսքի զարգացման մեթոդիկա», 1974, «Հայոց լեզվի մեթոդիկա», 1980, և այլն), Թորգոմ Ջուհարյանը՝ մանկավարժ․ աշխատություններով և հայ գրակ-յան ու հայոց լեզվի դպրոց․ դասագրքերով, մեթոդ․ ձեռնարկներով, մանկավարժության տեսության հիմնախնդիրներ են քննարկել Հրաչյա Քարամյանը («Մանկավարժության առարկան», 1966, «Բարոյական դաստիարակության մանկավարժական պայմանները», 1971, «Մանկավարժության նշանակությունը», 1972, և այլն), Մելքում Մելքումյանը («Դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը», 1967, «Համեստությունը և նրա դաստիարակումը», 1968), Արամ Բալյանը («Դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը», 1979, «Էսթետիկական դաստիարակության տեսություն», 1980, «Մանկավարժական վարպետության հիմունքները», 1987, «Մանկավարժական տեխնիկա», 1990, և այլն)։

Մանկավարժության տեսության և դասավանդման մեթոդիկայի խնդիրներին են նվիրված Հենրիկ Մախչանյանի հիմնարար ու արժեքավոր աշխատությունները՝ «Գրականության պրոբլեմային ուսուցում» (1973), «Հայ գրականության ուսուցման պատմություն» (1979), «Հայ գրականության դասավանդման մեթոդիկան պատմական զարգացման մեջ» (1989), «Հանուն ուսուցման բարձր որակի» (1989), «Մանկավարժական մտորումներ» (1991), «Մանկավարժության ընդհանուր հիմունքներ» (1997) և այլն։

Հայկական, մասնավորապես խորհրդահայ դպրոցների համակողմանի ուսումնասիրությամբ է զբաղվել Սուրեն Խուդոյանը («Սովետահայ դպրոցի պատմություն», 1973, «Արևելահայ դպրոցները 1830-1920 թթ.», 1987, և այլն)։

Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի տեսության, ֆիզիկական դաստիարակության հիմնախնդիրներն է վերլուծել Ռաֆայել Մելիքսեթյանը («Ֆիզիկական կուլտուրայի տեսության ընդհանուր հիմունքներ», 1987, «Ֆիզիկական դաստիարակությունը տարրական դասարաններում», 1990, «Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում», 2001, և այլն)։

XX դ-ի վերջերի և XXI դ-ի սկզբների մանկավարժության տեսության, հայ մանկավարժության պատմության, դասավանդման մեթոդիկաների զարգացմանը նպաստել են մանկավարժներ Ցոլակ Սիմոնյանը, Գարեգին Ղույումջյանը, Յուրի Ամիրջանյանը, Ալեքսան Մանուկյանը, Լյուդվիգ Ալեքսանյանը, Միհրան Գամաղելյանը, Թամարա Բալասանյանը, Աշոտ Դանիելյանը, Վասիլ Հարությունյանը, Փայլակ Հուրիխանյանը, Արամ Ղազախեցյանը և ուրիշներ։

Մենագրություններով, դպրոց․ և բուհ․ դասագրքերով, մեթոդ․ ձեռնարկներով, հանրագիտարաններով, բառարաններով