երկրների արտադրանքին։ Գրքի միջազգային տոնավաճառներում հայ. հրատ-ները շահում են առաջնակարգ մրց-ներ, տարեցտարի մեծանում է արտերկրի հրատարակիչների և գրավաճառների ուշադրությունը հայկ. տպագրանյութի նկատմամբ։
2012-ին Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը, հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է գրքի 12-րդ համաշխ. մայրաքաղաք։ Այդ տիտղոսը Երևանին փոխանցվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից՝ ապրիլի 23-ին, տոն. հանդիսությունների պաշտոնական բացման ժամանակ։ Տոնակատարության շրջանակներում, ի թիվս բազմաթիվ միջոցառումների, կազմակերպվել են ցուցահանդեսներ (Վենետիկ, Երևան՝ «Գրքի հավերժություն»՝ ՀԱՊ, Մոսկվա, Կիև, Մինսկ, Վարշավա, Սալոնիկ ևն), գիտաժողովներ, շնորհանդեսներ ևն, Երևանում տեղադրվել է Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը, որը խորհրդանշում է Մեծ եղեռնի տարիներին «Մշո ճառընտիր» մագաղաթե ձեռագիրը (1200-02, 660 էջ, 28 կգ) ոչնչացումից փրկած հայ կանանց սխրանքը։
Գրկ. Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վնտ., 1895։ Լեո, Երկ. ժող., հ. 5, 1986։ Ղազիկյան Ա., Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, Վնտ., 1909-13։ Թեոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։ Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։ Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977։ Նույնի, Հայ գիրքը, Ե., 1981։ Հայ գրքի մատենագիտություն, հ. 1-4, 1988, 1967/1999, 2007։
Հայկ. մատենագիտության պատմությունն ընդգրկում է հայ ժողովրդի ստեղծած նյութ. և հոգևոր մշակույթի վերաբերյալ հայտնի գրավոր աղբյուրները։ «Մատենագետ» բառը, որ համարժեք է հուն. «բիբլիոգրաֆ»-ին, հայկ. աղբյուրներում հանդիպում է V դ-ից («Հայկազյան բառարանում» բացատրվում է՝ «գիտակ մատենից եւ դպրութեանց»)։
Հայկ. մատենագիտության նպատակը ընթերցողներին, մասնագետներին կողմնորոշելն է տարբեր բնագավառների վերաբերյալ երբևէ ասպարեզ հանված հայ. ձեռագրերի, տպագիր գրքերի, պարբ-ների, դրանց մեջ զետեղված նյութերի և այլ հրատ-ների հսկայածավալ զանգվածում։ Այն իրագործվում է մատենագիտական տարբեր բնույթի (այբբենական, կարգային ևն) ծանոթագրված և չծանոթագրված ցուցակների, ձեռագրացուցակների, քարտարանների, գրադարանային, գրավաճառական, հրատարակչ. գրացուցակների միջոցով։ Հայկ. մատենագիտության ոլորտը ներառում է նաև նրա պատմությանը վերաբերող երկերը։ Ավելի լայն առումով այն ընդգրկում է նաև հայ գրքի պատմությունը։
Մատենագիտությունը սերտորեն կապված է գրադարանագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև թանգարանային և արխիվային գործերի հետ։
Տես. մատենագիտության մեջ գոյություն ունի մատենագիտ. որակավորման 2 մոտեցում՝ գրքագիտ. և փաստաթղթագիտ.։ Գրքագիտական մոտեցմամբ՝ մատենագիտությունը դիտարկվում է որպես գրքի մասին գիտություն, մատենագիտության նկարագրման առարկայական հիմքը ձեռագիր և տպագիր աղբյուրներն են։ Փաստաթղթագիտական հայեցակարգի (առաջադրվել է 1970-ական թթ-ին) տարբերակիչ գիծը մատենագիտատեղեկատվ. առարկայի սահմանափակումից (ներառյալ նաև տեղեկատվության որևէ նյութ. կրիչ՝ անկախ լեզվից, բովանդակությունից և գտնվելու վայրից) սկզբունքորեն հրաժարվելն է։
Հայկ. մատենագիտության պատմությունը բաժանվում է զարգացման 4 շրջանի։
1. Հեթանոս. և վաղքրիստ. մատենագիտությունը (մինչև V դ.) ներառում է մեհենական և արքունի գրադարանների պահոցների հիման վրա կազմված առաջին գրացուցակները, Աստվածաշնչի հայտնի (կանոնական) և ծածուկ կամ անկանոն (պարականոն) գրքերի ցուցակները։
2. Հին և միջնադարյան հայկական մատենագիտությունը (V-XVII դդ.) պայմանավորված է հայոց գրերի գյուտով, գրակ-յան և գրադարան-մատենադարանների՝ որպես կրթության և գրչության կենտրոնների