Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծմամբ ու զարգացմամբ։ V դ-ից երևան են եկել հայկ. մատենագիտության մի քանի տեսակներ՝ սուրբ (աստվածաշնչային կանոնական և եկեղեցու հայրերի), արտաքին (աշխարհիկ գիտություններին նվիրված), նուրբ (գերազանցապես՝ իմաստասիր.) գրքերի ցանկերը, շարականների հեղինակների մատենագիտ. ցուցակները («Վասն շարականաց, թէ ով ոք է ասացեալ», «Վասն անունոց յօրինողաց զշարականաց» ևն. կազմել են Առաքել Սյունեցին, Գրիգոր Տաթևացին և ուր.)։

V դ-ի պատմիչներ Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին, նշելով իրենց օգտագործած աղբյուրները, հայ պատմ. գրակ-յան մատենագիտության սկիզբն են դրել։ Հետագայի պատմիչներ Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Եպիսկոպոսը, Սամվել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին և ուր. կազմել են նախորդ շրջանի պատմիչների ու նրանց երկերի ցանկերը (երբեմն՝ ծանոթագրություններով)։ Միջնադարյան Հայաստանում կազմվել են նաև տոմարագիտ., աշխարհագր., բժշկ., ինչպես նաև ուս. և ընդհանուր բնույթի մատենագրություններ, ձեռագրացուցակներ, պահպանվել են Սաղմոսավանքի, Ամրդոլու վանքի (Բաղեշ) գրացուցակները։

Միջնադարի նշանավոր հայ մատենագետներից են Հովհաննես Սարկավագը (XI—XII դդ., կազմել է Հայաստանի կրթ. հիմնարկներում ուս. ծրագրով հանձնարարելի գրակ-յան մատենագիտություն՝ «Կարգադրութիւն»՝ 2 մասով՝ կտակարանների գրքեր և «Նուրբքն»), Աբասի որդի Գրիգորը (XIII դ., կազմել է «Գիրք պատճառաց» մատենագիտական ժող-ը՝ նվիրված Հին և Նոր կտակարանների ուսումնասիրությանը), Վարդան Բաղիշեցին (XVII-XVIII դդ., կազմել է Ամրդոլու վանքի գրացուցակը՝ «Այս են վարդապետական գրեանք»-ը, «Վասն պատմագրաց Հայոց» մատենագիտությունը)։ Վերոնշյալ մատենագիտական գրքերի շնորհիվ հայտնի են դարձել չպահպանված շատ երկերի անուններ։

3. Հայկական մատենագիտության նոր շրջանը (XVIII-XIX դդ.) զարգացել է հետևյալ ուղղություններով.

ա. ընդհանուր ազգային մատենագիտություն. ներկայացուցիչներն են հայ գիտ. մատենագիտության հիմնադիր Միքայել Միանսարյանցը՝ «Կովկասի եւ Անդրկովկասի մատենագիտութիւն» (հ. 1, 1874-76) աշխատությամբ, Գարեգին Զարբհանալյանը՝ «Հայկական մատենագիտութիւն» (1883, առաջին անգամ ներկայացվել է 1565-1883 թթ-ին տպագրված հայերեն գրքերի ընդհանուր մատենագիտությունը) և «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեացն» (1889) աշխատություններով, Արսեն Ղազիկյանը՝ հայ գրքի ամենից ավելի ամբողջ., տեղեկատվությամբ ամենահարուստ և ստույգ «Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի» (1909-13, անավարտ) մատենագիտ. երկով։

բ. Հրատարակչական-գրավաճառային մատենագիտություն. հրատարակվել է գրացուցակների ձևով՝ ներկայացնելով տպարանների, հրատարակչությունների լույս ընծայած հայերեն գրակ-ը և գրատների ու գրախանութների գրքերը։ Առաջինը Վենետիկում 1710-ին լույս ընծայված Խաչատուր Էրզրումցու «Բանք եւ քարոզք...» գրքում տպագրված գրացուցակն է, որը ներկայացրել է իտալացի տպագրիչ Անտոնի Բորտոլիի հայ. հրատ-ները։ Դա նաև հայ. առաջին տպագիր մատենագիտությունն է։

Իրենց հրատ-ների գրացուցակները հաջորդաբար տպագրել են Վենետիկի (1810-ից) և Վիեննայի (1859-ից) Մխիթարյանները, Կ. Պոլսի, Էջմիածնի, Երուսաղեմի, Տփղիսի հայկ. տպարաններն ու գրախանութները։

գ. Գրադարանային մատենագիտությունը դրսևորվել է հայոց անհատ. և հաս. գրադարանների գրացուցակներով։ Դրանցից են Ալեքսանդր Խուդաբաշյանի գրադարանի (Ս. Պետերբուրգ, 1839), Երևանի, Շուշիի, Տփղիսի, Բաքվի մի շարք հայկ. թատրոնների տպագիր գրացուցակները։

դ. Ձեռագրացուցակները ներկայացնում են հայ. ձեռագիր մի շարք հավաքածուներ։ Առանձին գրքով հրատարակված առաջին ձեռագրացուցակը կազմել է Դանիել Շահնազարյանը՝ «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի» (1863). ընդգրկում է Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը։ Արժեքավոր է Հակոբոս Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) աշխատությունը։ Ձեռագրացուցակագրությամբ