Էջ:Armenia Encyclopedia.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երաժշտությանը։ Ժող․ երաժշտության տարրերի սիմֆոնիկացման շնորհիվ կոմպոզիտորը ճշմարտացիորեն արտահայտել է հայկ․ ժող․ երգին բնորոշ զգացմունքայնությունն ու մեղեդայնությունը։

Խաչատրյանի ստեղծագործությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայկ․ երաժշտ. մշակույթի պատմության մեջ, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության վրա, համաշխ. ճանաչման արժանացրել հայ ագգ. երաժշտարվ-ը։

Կոմպոզիտոր Հ. Ստեփանյանի գործունեությունը նպաստել է երաժշտ. թատրոնի զարգացմանը։ Ուշագրավ է նրա «Քաջ Նազար» (բեմ.՝ 1935) երգիծ. օպերան։ «Սասունցի Դավիթ» էպիկ․ օպերայում (1936) օգտագործել է հին գուսան․ և հոգևոր երաժշտության տարրեր։ Առավել ճանաչված է նրա «Լուսաբացին» (բեմ.՝ 1938)՝ ժամանակակից թեմայով հայկ․ առաջին օպերան, որտեղ արտացոլված է հայ ժողովրդի պայքարը խորհրդ․ իշխանության համար։ Այդ տարիներին գրված օպերաներից են նաև Ա. Այվազյանի «Թափառնիկոսը» (բեմ.՝ 1937), Անտոն Մայիլյանի «Սաֆան» (բեմ.՝ 1939, Բաքու), Կ. Զաքարյանի «Մարջանը» (բեմ.՝ 1941), բալետներից՝ Ս. Բարխուդարյանի «Նարինեն» (1938), Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտը» (բեմ.՝ 1940)։ Գրվել են հայրենիքին, կոմկուսին, նոր կենցաղին, կոլտնտեսային գյուղի կյանքին նվիրված երգեր (Միքայել Միրզայան, Կ. Զաքարյան, Մարտին Մազմանյան, Ա. Սաթյան, Վ. Տալյան, Էդուարդ Կզարթմյան, Ա. Այվազյան)։ Նոր ռոմանսներ է ստեղծել Հ. Ստեփանյանը (Ավետիք Իսահակյանի խոսքերով վոկալ շարքեր)։ Կատարվել են ժող․ երգերի խմբերգային մշակումներ (Արամ Քոչարյան, Թ. Ալթունյան, Քրիստափոր Քուշնարյան, Ս. Մելիքյան, Մուշեղ Աղայան, Կ. Զաքարյան և ուր․)։ Ստեղծվել են կամերային անսամբլների համար առաջին գործերը՝ Ա. Խաչատրյանի, Վ. Տալյանի տրիոները, Հ. Ստեփանյանի, Թունիկ Հովհաննիսյանի, Հ. Մելիքյանի, Ա. Սաթյանի կվարտետները, Սերգեյ Ասլամազյանի կվարտետային մանրանվագները։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Ուզեիր Հաջիբեկովի «Քյոռ-օղլի», Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» (երեքն էլ՝ 1942), Զաքարե Փալիաշվիլու «Դաիսի» (1943) օպերաները, Ա. Սպենդիարյանի երաժշտությամբ՝ «Խանդութ» բալետը (1945)։ Կարևոր իրադարձություն էր հայկ․ առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի բեմադրությունը (1945)։

1942-ին Երևանում բացվել է Երաժշտ. կոմեդիայի թատրոնը, որը մեծապես նպաստել է օպերետի զարգացմանը։ Խորհրդահայ առաջին՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944), «Երջանիկ օր» (բեմ.՝ 1945), «Քաջ Նազար» (բեմ.՝ 1948) և այլ օպերետների հեղինակը Ա. Այվազյանն է։ Այդ և հետագա տարիներին գրված երգերի շարքում առավել հայտնի է Ա. Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944-ին ստեղծվել է ՀԽՍՀ պետական հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտություն՝ Ա. Խաչատրյանի)։ Հայրենասիրության թեման խորապես մարմնավորվել է սիմֆոնիկ ստեղծագործություններում (Գ. Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1942, Հ. Ստեփանյանի Առաջին սիմֆոնիան, 1944)։ 1943-ին Ա. Խաչատրյանը գրել է մոնումենտալ, պայքարի կոչող Երկրորդ սիմֆոնիան (III մասի հիմքում ժող․ «Որսկան ախպեր» երգն է)։ Այդ տարիներին ստեղծված պատմահերոս. թեմայով օպերաներից է Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (բեմ.՝ 1950), որը հաստատուն տեղ ունի ազգ․ օպերային խաղացանկում։ Քնարադրամատիկ. ժանրով է գրված Լ. Խոջա-Էյնաթովի «Նամուս» օպերան (բեմ.՝ 1945)։ Ազգ․ վառ երանգով, գեղ․ կատարելությամբ աչքի է ընկնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությունը (1942)։

Հետպատերազմյան տարիներին երաժշտ. կյանքը զարգացել է բարդ ու բազմազան ձևերով, որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարող․ արվ-ը։ Հայ․ ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծմանը մեծապես նպաստել է