ջութակահարներ Զոյա Պետրոսյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, թավջութակտհարներ Մեդեա Աբրահամյանը, Վահրամ Սարաջյանը, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը և ուր․։ Կամերային երգեցողության բնագավառում համերգային գործունեությամբ մեծ ճանաչման է արժանացել Զարուհի Դոլուխանյանը, հոգևոր երգերի կատարմամբ՝ Լուսինե Զաքարյանը, ժող․ երգերով՝ Մելանյա Աբովյանը։
Հետպատերազմյան շրջանում Երևանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը հարստացել է ուշագրավ բեմադրություններով. ներկայացվել են (ԽՍՀՄ-ում առաջին անգամ) Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա», Ջան Կառլո Մենոտտիի «Հյուպատոսը», Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն», Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերաները։ Բարձրարվեստ կատարումներով է նշանավորվել Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի, Նար Հովհաննիսյանի, Միհրան Երկաթի ստեղծագործ. ուղին։ Օպերային թատրոնի առաջատարներից էին նաև երգիչներ Ավագ Պետրոսյանը, Դավիթ Պողոսյանը, Արշավիր Կարապետյանը, Եվգենյա Խաչիկյանը, Գոհար Գալաչյանը, Անժելիկա Հարությունյանը, Էլվիրա Ուզունյանը, բալետի մենապարողներ Վիլեն Գալստյանը, Լյուդմիլա Սեմանովան, Թերեզա Գրիգորյանը, Բելա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Վանուշ Խանամիրյանը, դիրիժորներ Արամ Քաթանյանը (1964-70-ին և 1974-82-ին՝ գլխ․ դիրիժոր), Հակոբ Ոսկանյանը, Յուրի Դավթյանը, ռեժ-ներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Վահագն Բագրատունին, Տիգրան Լևոնյանը, բալետմայստերներ Եվգենի Չանգան, Մաքսիմ Մարտիրոսյանը, Վ. Գալստյանը, Աշոտ Ասատրյանը, խմբավար Ռուբեն Այվազյանը։
Երաժիշտ-մասնագետներ պատրաստվել են երաժշտ. ուսումնական հաստատություններում։ Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում սովորում և կատարելագործվում են նաև սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտներ։ Կոնսերվատորիայում ստեղծվել է թավջութակահարների անսամբլ (1951, հիմնադիր-գեղ․ ղեկ.՝ Գերոնտի Թալալյան)։
Հայաստանում բացվել են նաև բազմաթիվ երաժշտ. դպրոցներ։
Հանրապետության քաղաքներում կազմակերպվել են երգի տոներ, ստեղծվել են ժող․ ֆիլհարմոնիաներ, ժող․ կոնսերվատորիա, «Դպրոցականի ֆիլհարմոնիա», սիրող․ կամերային նվագախմբեր, կվարտետներ, էստրադային անսամբլներ, ազգագր. խմբեր։ 1958-ին հիմնադրվել է Հայաստանի երգչախմբային ընկերությունը, որը նպաստել է ինքնագործունեության զարգացմանը։ Նշանակալի իրադարձություններ էին հայ արվ-ի և գրակ-յան տասնօրյակները Մոսկվայում (1939, 1956), «Անդրկովկասյան գարուն» փառատոները (1958, 1965, 1975), Հայաստանի և այլ հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա, Էստոնիա, Մոլդովա ևն) միջև փոխադարձ տասնօրյակները, արվ-ի և երաժշտության շաբաթները։
1960-70-ական թթ-ին երաժշտ. բազմաթիվ կոլեկտիվներ (Երևանի օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվ․ քառյակը, Հայաստանի պետ․ երգչախումբը, երգի-պարի, պարի անսամբլները, էստրադային և կամերային նվագախմբերը ևն) համերգներով հանդես են եկել ավելի քան 80 երկրում։
Հետպատերազմյան տարիներին հայ երաժշտարվ-ում ստեղծվել են տարբեր ժանրերի բարձրարվեստ գործեր։ Խորհրդ․ շրջանի երաժշտության մեջ խոշորագույն ներդրում էին Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1954), Երրորդ սիմֆոնիան (1947, նվիրված է Հայրեն․ պատերազմի հաղթանակին), նաև թավջութակի կոնցերտը (1946), ջութակի (1961), թավջութակի (1963) և դաշնամուրի (1968) կոնցերտ-ռապսոդիաները նվագախմբի համար, դաշնամուրի սոնատը (1961), մենանվագ ջութակի (1975) և մենանվագ ալտի (1976) սոնատները։ Էպիկ.