Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնչով, ազգ․ վառ երանգով են օժտված Գ. Եղիազարյանի «Սևան» (բեմ.՝ 1956), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (բեմ.՝ 1982) բալետները, «Հրազդան» սիմֆոնիան (1960), «Արևածագին» սիմֆոնիկ պատկերները (1952)։ Լուսավոր քնարականությամբ, մեղեդայնությամբ առանձնանում են Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիք» կանտատը (1948), դաշնամուրի կոնցերտինոն (1951), շեփորի և նվագախմբի կոնցերտը (1950), «Սայաթ-Նովա» (բեմ.՝ 1969) օպերան, մոնումենտալ Սիմֆոնիան (1957) ,«Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1961)։ Դրամատիկ երանգներ ունեն Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար (1950), դաշնամուրային տրիոն (1952), ջութակի և դաշնամուրի սոնատը (1959), թավջութակի կոնցերտը (1962), «Վեց պատկերը» (1965), Դմիտրի Շոստակովիչի հիշատակին նվիրված կվարտետը (1976)։

Հոգեբ. խորությամբ, դրամատիկականի և քնարականի միաձուլմամբ առանձնանում են Էդվարդ Միրզոյանի կվարտետը (1947), սիմֆոնիան (1962), թավջութակի և դաշնամուրի սոնատը (1967)։ Էդգար Հովհաննիսյանի երկերին բնորոշ են թեմայի գաղ․հագեցվածությունը, ժող․ երաժշտության չօգտագործված շերտերին դիմելը. «Հավերժական կուռք» (բեմ.՝ 1966), «Անտունի» (բեմ.՝ 1969) բալետները, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (բեմ.՝ 1976), 3 սիմֆոնիա (1957, 1982, 1983), դաշնամուրային կվինտետը (1955), 4 կվարտետ, Կոնցերտ-բարոկկո ջութակի և կամերային նվագախմբի համար (1983), «Էրեբունի» կանտատը։ Արդիականության շունչն է զգացվում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակում» (բեմ.՝ 1967) օպերայում, 6 սիմֆոնիաներում (1969-81), որոնք նոր ուղիներ են բացել հայկական սիմֆոնիզմի զարգացման մեջ։ Նրբագեղ և հնչյունային կոլորիտով են ստեղծվել Տիգրան Մանսուրյանի «Նահապետ Քուչակի չորս հայրենները» վոկալ շարքը (1967), «Գիշերային երաժշտությունը» (1980)՝ սիմֆոնիկ նվագախմբի, Կրկնակի կոնցերտը՝ ջութակի, թավջութակի և լարային նվագախմբի համար (1978), «Թովեմ» կամերային երկը 15 մենակատարի համար (1979), կվարտետը (1984)։

Այդ շրջանում հատկապես նշանակալի են հայ կոմպոզիտորների նվաճումները սիմֆոնիայի ժանրում, որը վկայում է հայկ․ ժամանակակից երաժշտ. ստեղծագործության հասունության և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի մասին։ Դրամատիկ., սուր կոնֆիլկտային են Լ. Խոջա-Էյնաթովի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Բորիս Փարսադանյանի, Էդուարդ Խաղագորտյանի սիմֆոնիաները։ Դրամատիկ․ և էպիկ․ սիմֆոնիզմի սկզբունքները զուգակցված են Գ. Հախինյանի, Լևոն Աստվածատրյանի, Վահրամ Բաբայանի, Մարտուն Իսրայելյանի սիմֆոնիաներում։

Հայկ․ սիմֆոնիզմի նվաճումներից են նաև Է. Միրզոյանի «Սիմֆոնիկ պարերը» (1945), «Տոնական նախերգանքը» (1947), Ա. Հարությունյանի «Տոնական նախերգանքը» (1949) և «Սիմֆոնիետը» (1966), Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերները» (1955), «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (1966), Տ. Մանսուրյանի «Պրելյուդները» (1975), Էմին Արիստակեսյանի «Հայաստանի լեռներում» սիմֆոնիկ պատկերը (1976), Մ. Վարդագարյանի «Նվիրում Բարտոկին» (1976) պոեմը, Ս. Շաքարյանի, Երվանդ Երկանյանի բալետային սյուիտները։

Հայկ․ ժամանակակից երաժշտության մեջ գործիքային կոնցերտի ժանրի գործեր են ստեղծել Լ. Խոջա-Էյնաթովը (դաշնամուրի), Ա. Հարությունյանը (դաշնամուրի, հոբոյի, շեփորի, ֆլեյտայի), Գեղունի Չթչյանը (ջութակի), Ադամ Խուդոյանը (թավջութակի), Յուրի Գևորգյանը (դուդուկի) և ուր․։

1950֊80-ական թթ-ին վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ են գրվել՝ նվիրված ժողովուրդների բարեկամությանը (Մ. Մավիսակալյանի «Ձոն բարեկամության, 1977, Է. Արիստակեսյանի «Երգ եղբայրության», 1982, ևն), հայրենիքին (Գայանե Չեբոտարյանի «Հայաստան» պոեմ-կանտատը, 1947, Ռուբեն Ալթունյանի «Հայաստան աշխարհ», 1972, Տ. Մանսուրյանի «Նաիրյան երեք երգ», 1976, Արամ Սաթունցի «Վերածնված նաիրյան երկրի երգերը», 1979, Վաղարշակ Կոտոյանի «Իմ հայրենի երգերը», 1981, ևն)։ Պատմ. անցյալն արտացոլված է Գ. Հախինյանի «Թոնդրակեցիներ» (1966), Էդուարդ Հայրապետյանի «1915» (1977), Մ. Մավիսակալյանի «Ավարայրի ճակատամարտը» (1981) օրատորիաներում։ Նույն թեմաներով են