Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(2009, բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ), Է. Հովհաննիսյանի «Վարդանանք» (2008), «Բախի կրքերը» (ըստ Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության, 2010, երկուսն էլ՝ բալետմայստեր՝ Ռ. Խառատյան) բալետները, Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993), Ռուջերո Լեոնկավալլոյի «Հտպիտներ» (1996), Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» (2000), «Աիդա» (2010), Վինչենցո Բելլինիի «Նորմա», Ժորժ Բիզեի «Կարմեն» (երկուսն էլ՝ 2001), Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» (2007), Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» (2008), Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (2009) օպերաները և այլն։

Կատարող․ արվ-ում աչքի են ընկնում բալետի արտիստներ Մերի Վարդանյանը, Անդրանիկ Սարգսյանը, Մարիա Դիվանյանը, Ռուբեն Մուրադյանը, Նարեկ Մարտիրոսյանը, երգիչներ Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը, Անահիտ Մխիթարյանը, Էմմա Պապիկյանը, Հասմիկ Հացագործյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Վահրամ Մարգարյանը, Հայկ Տիգրանյանը, Նարինե Անանիկյանը, Թամարա Դադոյանը, դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Արթուր Ավանեսովը, Արամ Ավետյանը, ջութակահարներ Կարեն Շահգալդյանը, Սյուզի Երիցյանը, թավջութակահարներ Կարեն Քոչարյանը, Հասմիկ Վարդանյանը, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը և ուրիշներ։

Ինքնատիպ ստեղծագործություններով ու երաժշտ. կատարումներով հայտնի են Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Մեսչյանը, Էդուարդ Զորիկյանը, Լիլիթ Պիպոյանը և ուրիշներ։

Նորագույն շրջանում առավել զարգացել են երաժշտ. նոր ձևերն ու ոճերը (փոփ, ռոք, ջազ և այլն)։ Փոփ երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեն

«Արձագանք» ստուդիան (1990), Հայաստանի երգի պետական թատրոնը (1994), «ԷմիԲի» պրոդյուսեր. կենտրոնը (1999), նաև երգիչներ Ֆորշը (Վահան Գևորգյան), Արամոն (Արամ Գևորգյան), Էմմա Պետրոսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հայկոն (Հայկ Հակոբյան), ռեփերներ Միշոն (Միքայել Աբրահամյան), Հ. Տ. Հայկոն (Հայկ Մարգարյան) և ուրիշներ։

Զարգացման նոր փուլում են նաև ջազը և ռոքը։ 1990-ական թթ-ի սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», էապես խթանել է ջազի զարգացումը ՀՀ-ում։ Հայտնի են էթնո-ջազ ուղղության «Թայմ Ռիփորթ» («Time Report»), «Կատուներ», «Ջեզլ» (փոփ-ջազ), «Ուլիխանյան հնգյակը», «ԱրտՎոյսիս» և այլ խմբեր։ Մեծ ճանաչում ունի Արտո Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Nevy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական բանահյուսությունն է։ 1998-ից կազմակերպվել են ջազային երաժշտության մի շարք միջազգային փառատոներ։ Հայկական ռոքի ինքնատիպ կատարողներից են Վահան Արծրունին, Սարգիս Մանուկյանը, Գոռ Սուջյանը և ուրիշներ։ Ճանաչված են «Բամբիռ», «Ոստան հայոց», «Որդան կարմիր», «Նաիրի», «Էմփիրեյ», «Դորիանս» և այլ խմբեր։

1991-ին հաստատվել է ՀՀ նոր օրհներգը (խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի)։ Անկախության շրջանում են ստեղծվել «Սերենադ» կամերային (1991, հիմնադիր-գեղարվեստական ղեկ. և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Գոհար» (1997, գեղարվեստական ղեկ.՝ Սեպուհ Աբգարյան), Երիտասարդական (2005, Սերգեյ Սմբատյան) սիմֆոնիկ նվագախմբերը, «Հովեր» կամերային (1992, հիմնադիր-ղեկ.՝ Սոնա Հովհաննիսյան), «Սպեղանի» մանկ. (1996, Մարինա