Երևանում հիմնադրել է պարարվ-ի պետական, 1927-ին Աննա Դուրինյանն ու Հասմիկ Սիրունյանը՝ Ռիթմի և պլաստիկայի ստուդիաները, որոնց հիման վրա 1930-ին Սրբուհի Լիսիցյանի ղեկավարությամբ կազմակերպվել է Ռիթմի, պլաստիկայի, ֆիզկուլտուրայի պետական տեխնիկումը (1937-ից՝ Պարարվ-ի ուսումնարան, 2006-ից՝ քոլեջ), որտեղ գործում է հայկական ժողովրդական պարի բաժինը։ Հայկական ժողովրդական երգերի, պարերի ու պարեղանակների, թատեր. հանդիսությունների ու բազմաթիվ այլ բանահյուս․ նյութերի հավաքմանը, պարերի բեմադրմանը մեծապես նպաստել են Ս. Լիսիցյանը և Թաթուլ Ալթունյանը։ Վերջինս Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլում (հիմն.՝ 1938, 1974-ից՝ Թ. Ալթունյանի անվան) միավորել է ժողովրդական երգը, խմբերգը, պարը, գործիքային նվագակցությունն ու տարազը։
1946-ին Վանաձորում հիմնադրվել է «Հորովել» ազգագր. երգի ու պարի պետական, 1958-ին Երևանում՝ Հայաստանի պարի պետական (1978-ից՝ վաստ. կոլեկտիվ), 1963-ին՝ «Բերդ», 1987-ին՝ «Բարեկամություն» պարի անսամբլները, 1976-ին՝ «Ակունք», 1988-ին՝ «Սասուն» ազգագր. երգի-պարի խմբերը և այլն։ Հայ ժողովրդական պարարվ-ի զարգացման մեջ ներդրում ունեն նաև մի շարք ինքնագործ խմբեր («Աշնակ» պարի խումբը՝ Վահրամ Արիստակեսյանի, Երկաթուղայինների պալատի «Հայաստան» պարի անսամբլը՝ Վարդգես Ռաշիդյանի, ավտոդողերի գործարանի երգի ու պարի անսամբլը՝ Ե. Ենգոյանի, Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատի «Կանազ» պարի անսամբլը՝ Ս. Գյանջումյանի, էլեկտրատեխնիկայի գործարանի «Եղեգն» պարի անսամբլը՝ Ժորա Այվազյանի ղեկավարությամբ և այլն), որտեղ պարել են ուսանողներ, հիմնարկ-ձեռնարկությունների, գործարանների ու ֆաբրիկաների աշխատողներ։
1990-ական թթ-ից սկսվել է հայկական ժողովրդական պարարվ-ի զարգացման նոր փուլը, ստեղծվել են բազմաթիվ պարախմբեր, անսամբլներ, որոնք ժողովրդական պարը լրացրել են դաս. և խորեոգրաֆիկ ոճերի տարրերով՝ սկզբնավորելով նոր ուղղություն ժողովրդական պարարվ-ում։ Ազգային պարեր են բեմադրվել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Հախինյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Ալթունյանի, Սեդրակ Երկանյանի, Ալան Հովհաննեսի, Արա Գևորգյանի ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա։
Հիմնադրվել են «Սարդարապատ» (1992, հիմն.՝ Մուրադ Հակոբյան), «Զարթոնք» (1995, հիմն.՝ Ղուկաս Ղուկասյան), «Առավոտ» (2000, հիմն.՝ Զարուհի Խաչատրյան), «Վալենս» (2001, հիմն.՝ Վահագն Գասպարյան) պարի անսամբլները, «Շիրխանի» ավանդ․ պարի անսամբլը (2003, հիմն.՝ Հովհաննես Հակոբյան), «Կարին» ավանդ․ երգի-պարի խումբը (2001, հիմն.՝ Գագիկ Գինոսյան) և այլն։
Հայկական ժողովրդական պարարվ-ը Հայաստանում, ինչպես և արտերկրում ճանաչվել է պարուսույցներ Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Սուրեն Չանչուրյանի, Կարեն Գևորգյանի, Գագիկ Գինոսյանի, Ասատուր Կարապետյանի, Գագիկ և Արտաշես Կարապետյանների և ուրիշների ջանքերով։