Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/720

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնջախաղի նոր ու յուրատեսակ արտահայտչամիջոցները՝ նա ստեղծել է ավանդ․ ծաղրածուի դիմակ՝ մե՛րթ տխուր, մե՛րթ ուրախ, մե՛րթ երկչոտ, բացահայտել մարդկային ապրումների մի ողջ շարք։ Լ. Ենգիբարյանն օժտված էր ժամանակակից աշխարհը բանաստեղծորեն ընկալելու ունակությամբ, տիրապետում էր կրկեսային արվ-ի գրեթե բոլոր ժանրերին։ Սակայն նրա տարերքը մնջախաղն էր. ստեղծել է իր՝ Ենգիբարյանական մնջախաղը։ Լավագույն մանրապատումներից են «Փողոցային ակրոբատը», «Բռնցքամարտը», «Հովանոցը», «Ջութակը» և այլն։

1972-ին Երևանում ստեղծվել է Լ. Ենգիբարյանի անվան մանկ․ կրկեսային ստուդիան (հիմնադիր և ղեկ.՝ Ս. Պետրոսյան)։ «Հայկական ժողովրդական խաղեր» համարով (ռեժ.՝ Լ. Ենգիբարյան) հանդես է եկել կրկեսի կոլեկտիվի արտիստ, ձեռնածու Ս. Պետրոսյանը (1985-ից՝ գլխավոր ռեժ. և գեղարվեստական ղեկ., 2003-ից՝ նաև տնօրեն)։ Նրա ընտանիքի անդամները կրկեսի արտիստներ են։ Որդին՝ Սոս Պետրոսյան Կրտսերը, կնոջ՝ Վիկտորիա Պետրոսյանի հետ աշխատում է աշխարհի լավագույն կրկեսներում, նրանք «Կերպարանափոխություն» համարով սահմանել են աշխարհի քառակի (2008-2012) ռեկորդ և գրանցվել «Գինեսի ռեկորդների գրքում»։ Դուստրը՝ Նաիրա Պետրոսյանը, կենդանավարժ է և աճպարար, ստեղծել է «Կենդանիների աշխարհում» համարը։ Թոռնիկը՝ Սոս Պետրոսյանը (15 տ.), աճպարար է, արժանացել է միջազգ. մրց-ների (աճպարարների աշխարհի առաջնության գլխավոր մրցանակ՝ 2012, Հռոմ) և Ոսկե մեդալների։

1990-ական թթ-ից առավել ընդլայնվել է կապը արտասահմ. կրկեսների հետ. փոխադարձ հյուրախաղերով ելույթներ են ունենում հայ և օտար կրկեսների արտիստները։ Երևանի և աշխարհի տարբեր կրկեսներում հանդես են գալիս բազմաթիվ հայ արտիստներ՝ կենդանավարժներ Միխայիլ Բաղդասարովը, Տիգրան Հակոբյանը, Գենադի Մինասովը, Արկադի Գարեգինյանը, լարախաղաց Հրաչյա Խաչատրյանը, էկվիլիբրիստ Վարդան Վարդանյանը, ծաղրածուներ Գագիկ Ավետիսյանը, Գևորգ Գրիգորյանը, Արգամ Մարգարյանը, Զորիկ Համբարձումյանը, օդային մարմնամարզուհի Գայանե Յորդանյանը, նաև կրկեսային ստուդիայի շրջանավարտներ Անի Գասպարյանը (օրիգինալ ժանր), Հասմիկ Մանուչարյանը (օդային մարմնամարզություն), ծաղրածու Էմիլ Օհանյանը և ուրիշներ։

Երևանի կրկեսում են աշխատել ծաղրածուներ Վիլեն Մլիքջանյանը, Էդուարդ Հակոբյանը, Անտոն Փիլոսյանը և ուրիշներ։

Սոս Պետրոսյան