Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/731

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուլտֆիլմերի արտադրությունը, առաջինը ռեժ. Արմեն Միրաքյանի «Սխալ արտահայտությունն» է (1973)։

1970-80-ական թթ-ին ավագ սերնդի շարքերը ռեժ. Ռոբերտ Սահակյանցի գլխավորությամբ համալրել են երիտասարդ մուլտիպլիկատորներ, որոնք իրենց վառ անհատականությամբ պայմանավորել են հայկական մուլտկինոյի որակ. զարգացման նոր փուլը։

Հայկական մուլտկինոն առանձնացել է ոճի և արտահայտչաձևերի բազմերանգությամբ, խոսքի ու ասելիքի դիպուկությամբ, պատկերների գունագեղությամբ։ Նկատելիորեն բարեփոխվել են կինոնկարների դրամատուրգ. կառուցվածքը, նկարչ. ոճն ու ձևերը, ռիթմը, մոնտաժը, կերպարներն ու նրանց միջավայրը։ Այդ փուլում են ստեղծվել մի շարք ինքնատիպ ու գունեղ ֆիլմեր՝ «Աբու Հասանի մաշիկները» (1974, ռեժ.՝ Ռաֆայել Բաբայան), «Աղվեսագիրք» (ըստ Վարդան Այգեկցու, 1975), «Կիկոս» (1979), «Բարեկենդանը» (1985), «Սեղմակոճակ» (1989, չորսն էլ՝ ռեժ.՝ Ռ. Սահակյանց), «Մկների ժողովը» (1978, ռեժ.՝ Լյուդմիլա Սահակյանց), «Ոսկու կարասը» (ըստ Հ. Թումանյանի, 1986, ռեժ.՝ Էլվիրա Ավագյան), «Նռնենիները» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1987, ռեժ.՝ Յուրիկ Մուրադյան), «Պատերազմը մեր փողոցում» (ըստ Վ. Սարոյանի, 1989, ռեժ.՝ Գայանե Մարտիրոսյան) և այլ մուլտֆիլմեր։ Կինոնկարների հաջողությունը պայմանավորել են նաև նկարիչներ Կիրալինա Անդրանիկյանը, Սուսաննա Այվազյանը, Գագիկ Բաբայանը, Ռ. Բաբայանը, Ալեքսանդր Բիկովը, Հովհաննես Դիլաքյանը, Վարդան Զաքարյանը, Նաիրա Մուրադյանը, Ալեքսանդր Անդրանիկյանը, Մարինա Վաղարշյանը, օպերատորներ Ալիսա Քյուրդիանը, Ժիրայր Վարդանյանը, Գագիկ Ավագյանը, Մարատ Խանամիրյանը, Վահագն Հակոբյանը, Ստյոպա Մարտիրոսյանը և ուրիշներ։

Հայաստանի անկախացման առաջին տարիներին՝ 1990-ական թթ-ին, երկրում տնտեսական ճգնաժամի հետևանքով նկատելիորեն կրճատվել է ֆիլմարտադրությունը. 1990-ին Հայֆիլմը նկարահանել է 6, 1991-ին՝ 3, 1992-ին՝ 2 կինոնկար։ Ամենածանր շրջանում (1992-95) հայկական մուլտկինոյի առաջատարը՝ Ռ. Սահակյանցը, օտարերկրյա կինոստուդիաների առաջարկությամբ և համագործակցությամբ նկարահանել է «Ընտրություններ», «Կացին» (երկուսն էլ՝ 1994, «Էմիգրանտ» ստուդիա, Մոսկվա), «Վիկտորիա», «Տապան» (երկուսն էլ՝ 1997, «Յանց ֆիլմ» ստուդիա, Ֆրանսիա) կինոնկարները, որոնք բարձր են գնահատվել նաև արտերկրում։ Այնուհետև իր շուրջն է համախմբել մի շարք մուլտիպլիկատորների՝ ռեժ-ներ՝ Գ. Մարտիրոսյան, Լ. Սահակյանց, Յ. և Ն. Մուրադյաններ, Ստեփան Գալստյան, Վլադիմիր Մայիլյան, նկարիչներ Դավիթ Սահակյանց, Նանա Սահակյանց, Արմեն Ղազարյան և ուր., որոնց հետ ձեռնարկել է նոր ծրագրեր՝ տեղում իրագործելու համար։

1991-ին ռեժ. և սցենարիստ Լ. Սահակյանցն սկսել է «Նախաշեմին» տիկնիկային կինոնկարի նկարահանումը, որն ավարտել է 2003-ին։

Ռեժ. Գ. Մարտիրոսյանի ֆիլմերը հետաքրքիր են ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար. «Բարի ոգիների արկածները» (1999), «Երեք զանգակ» (2002), «Վիշապագորգ» (2 մաս, 2009-10) և այլն։ Մուլտ. կինոնկարներ են ստեղծել նաև Յ. Մուրադյանը («Տան խաղաղ հովտում», 1991, «Բիթլիս», 2008, ևն), Ս. Գալստյանը