«Գրոհ» (1906-07), «Արև» (1914-19, երկուսն էլ՝ Բաքու), «Ժամանակ» (1906-1907), «Հորիզոն» (1909-18), «Աշխատավոր» (1917-19, երեքն էլ՝ Թիֆլիս), «Ժայռ» (1907-11, Ալեքսանդրապոլ), «Ասպարեզ» (1908-ից, Ֆրեզնո), «Ազդակ» (1908-09), «Ազատամարտ» (1909-14, 1918-21), «Շանթ» (1911-12, 1919-22), «Առաջամարտ» (1912), «Բագին» (1912), «Բյութանիա» (1912-13), «Երկունք» (1912-14), «Ճակատամարտ» (1914-15, 1918-24), «Արդարամարտ» (1918), «Արիամարտ» (1918, բոլորն էլ՝ Կ. Պոլիս), «Հառաջ» (1909-14, Կարին), «Ուսանող» (1909-12, 1914, Փարիզ), «Աշխատանք» (1910-19, Վան, Երևան), «Պոնտոս» (1910-13, Տրապիզոն), «Հուսաբեր» (1913-ից, Կահիրե), «Հայաստան» (1915-25, Սոֆիա), «Ապառաժ» (1917-19, Շուշի), «Զանգ» (1917-19), «Հայաստանի աշխատավոր» (1917-19, երկուսն էլ՝ Երևան), «Գոյամարտ» (1920, Զմյուռնիա), հնչակյան՝ «Գաղափար» (1894, Աթենք), «Երիտասարդ Հայաստան» (1903-98, Բոստոն, Փրովիդենս, Չիկագո, Նյու Յորք, Երևան), «Ապագա» (1905-07, Ռուսչուկ), «Ինքնավար Հայաստան» (1916, Բուխարեստ), «Արձագանք Փարիզի» (1916-25, Փարիզ), «Վերածնություն» (1918-20, Բոստոն), «Երկիր» (1919-22, Կ. Պոլիս), «Արդարության ձայն» (1919-20, Բոստոն), «Եփրատ» (1919), «Սուրիական սուրհանդակ» (1920, երկուսն էլ՝ Հալեպ), «Կռան» (1919-20, Չիկագո), վերակազմյալ հնչակյան՝ «Ձայն հայրենյաց» (1899-1911, ԱՄՆ, Կ. Պոլիս), «Հայկաշեն» (1917-18, Թիֆլիս), «Արոր» (1919-21, Ֆրեզնո), Հայ ժողովրդական կուս-յան՝ «Ժողովրդի ձայն» (1918-19, Թիֆլիս), «Ժողովուրդ» (1918-20, Երևան), «Նոր կյանք» (1919, Ալեքսանդրապոլ), կոմունիստական՝ «Խոսք» (1913-14, 1918-19, Երևան), «Կարմիր դրոշակ» (1918), «Կարմիր աստղ» (1920-23, երկուսն էլ՝ Թիֆլիս), «Կարմիր դրոշակ» (1919, Մոսկվա), «Կոմունիստ» (1920-89, Բաքու), Հայ սահմանադրական ռամկավար կուս-յան (ՀՍՌԿ)՝ «Ազգ» (1907-21, Բոստոն), «Վերածնունդ» (1912-13), «Ժողովուրդի ձայնը» (1918-22, երկուսն էլ՝ Կ. Պոլիս), «Նոր կյանք-Սիսվան» (1920-21, Ֆրեզնո), ազգ-ազատական՝ «Առավոտ» (1909-24), «Արագած» (1919-20, երկուսն էլ՝ Կ. Պոլիս), «Պահակ» (1911-21, Փրովիդենս, Բոստոն), ՌԱԿ-ի՝ «Արև» (1915-ից, Ալեքսանդրիա, Կահիրե), «Ապագա» (1920-40, 1946-49, Փարիզ), «Ժողովուրդի ձայն» (1920-24, Կ. Պոլիս), «Կիլիկյան սուրհանդակ» (1920-21, Ադանա), «Ազգ-Պահակ» (1921), «Պայքար» (1922-ից, երկուսն էլ՝ Բոստոն), «Նոր կյանք-Արոր» (1921, Ֆրեզնո), «Նոր օր» (1922-ից, Նյու Յորք), հայ բանվոր․ կուս-յան՝ «Բանվոր» (1922-38), «Գործավոր» (1924), «Պրոլետար» (1924-26, երեքն էլ՝ Նյու Յորք) և բազմաբնույթ այլ պարբ-ներ մեծ ներդրում են ունեցել հայ քաղաքական մամուլի զարգացման մեջ։
XIX դ-ի վերջերին և XX դ-ի սկզբներին ավելացել են հատկապես գրական-գեղարվեստական, բանասիր-գիտ․ հանդեսները, որոնք մեծապես նպաստել են գրակ-յան ու գրաքննադատության զարգացմանը։ Այդ շրջանում լույս են տեսել «Տարազ» (1890-1919, Թիֆլիս, խմբ.՝ Տ. Նազարյան), «Անահիտ» (1898-1949, Փարիզ, խմբ.՝ Արշակ Չոպանյան), «Գեղունի» (1901-06, Վենետիկ, խմբ-ներ՝ Սիմեոն Երեմյան, Մկրտիչ Պոտուրյան), «Բանբեր գրականության և արվեստի» (1903-04, Ս. Պետերբուրգ, խմբ.՝ Նիկողայոս Ադոնց), «Գիտություն» (1904-09, Լոզան), «Շիրակ» (1905-07, 1909, Ալեքսանդրիա, խմբ-ներ՝ Մ. Կյուրճյան, Վահան Թեքեյան, Ա. Արփիարյան), «Հուշարար» (1907-09, 1912-13, Թիֆլիս, խմբ-ներ՝ Արամ Վրույր, Գ. Իփեկյան), «Գեղարվեստ» (1908-21, Թիֆլիս, խմբ.՝ Գարեգին Լևոնյան), «Հրազդան» (1908-09, Երևան), «Զանգ» (1908-09, Բաքու), «Արոր» (1910-13, Թիֆլիս), «Շանթ» (1910, Բոստոն, խմբ.՝ Շահան Նաթալի), «Գարուն» (1910-12, Մոսկվա), «Ղարաբաղ» (1911-12, Շուշի), «Ոստան» (1911-12, 1919-22, Կ. Պոլիս), «Երաժշտություն» (1914, Էջմիածին), «Մեհյան» (1914, Կ. Պոլիս, խմբ-ներ՝ Կոստան Զարյան, Հակոբ Օշական), «Նավասարդ» (1914, Կ. Պոլիս, խմբ-ներ՝ Դանիել Վարուժան, Հ. Սիրունի), «Գործ» (1917-18, Բաքու), մանկ.՝ «Պատանի» (1902-07, Լոնդոն), «Ձիթենի» (1903-04, Ռուսչուկ, Սոֆիա), «Հասկեր» (1905-17, 1922), «Նոր դպրոց» (1908-13, երկուսն էլ՝ Թիֆլիս), «Ծաղիկ» (1907-08, Կ. Պոլիս), «Բողբոջ» (1911-14, Մարզվան), «Դասընկեր» (1915-16, Նոր Նախիջևան), «Քայլեր» (1917, Գանձակ) ևն, գրական ժող-ներ՝ «Ամենուն տարեցույցը»