Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/779

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրաքաղաքի սահմաններում։ Նույն թվականի կեսերից ռադիոկայանի հաղորդումներն սկսել են եթեր արձակվել քաղաքի մարդաշատ վայրերում՝ հատուկ այդ նպատակով տեղադրված բարձրախոսների միջոցով (օրական՝ 60 ր)։ Ռադիոկայանի աշխատանքներն ավելի արդյունավետ և հրատապ դարձնելու համար հանրապետության կառավարության հատուկ որոշմամբ հանրապետության պետական խոշորագույն լրատվ. գործակալությունը՝ Արմեն ՏԱ-ն (այժմ՝ Արմենպրես), 1923-ի հոկտ. 10-ից ամենօրյա լրատվություն է տրամադրել ռադիոկայանին։

Հայաստանի հանրային ռադիո

Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը տեղակայվել է երկթղ. կայարանի վարչական շենքում և 1926-ի սեպտ. 1-ին հեռարձակել է 25 ր տևողությամբ առաջին փորձն, ռադիոհաղորդումը։ Փորձն, հաղորդումների ժամանակ հիմնականում հաղորդվել է ժողովրդական երգ-երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվել է տեղական նշանակության լուրերով։ Հիմնադրման առաջին ամիսներին ռադիոհաղորդումներն անկանոն բնույթ են կրել։

Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբ. հաղորդումներն սկսվել են 1927-ի հունիսի 15-ին։ Հիմնադրման առաջին տարիներին ռադիոկայանի հեռարձակման շառավիղն ընդգրկել է միայն Երևանն ու շրջակա գյուղերը։ Հանրապետությունում գործող ռադիոսիրողների ջանքերով 1927-ին ռադիոֆիկացվել է 25 գյուղ, հաջորդ տարին՝ ևս 40-ը, ռադիոընդունիչների թիվը հասել է 200-ի, որից 80-ը՝ Երևանում։ 1928-ին ռադիոհաղորդումների լսելիության շառավիղն ընդլայնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու նպատակով ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ հաղորդումների ղեկավարումը հանձնվել է լուսժողկոմատին, իսկ տեխ. սպասարկումը՝ փոստհեռժողկոմատին։

Ունկնդիրների շրջանակի մեծացմանը նպաստել է պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը, հասարակական վայրերում տեղադրվել են բարձրախոսներ, մշակույթի օջախներում ստեղծվել են «կարմիր անկյուններ», որտեղ բնակչությունը հավաքվել է ունկնդրելու հանրապետական ռադիոյի հաղորդումները։

Ռադիոյում սկզբն. շրջանում հաղորդավարներ չեն եղել, ռադիոխոսնակի պարտականությունները կատարել են ռադիոյի աշխատակիցները կամ հաղորդվող նյութերի հեղինակները։ 1929-ից ռադիոհաղորդումները վարել են հաղորդավարները, առաջին հաղորդավարները Վերգինե Բաբայանը և Սուրեն Քանանյանն էին։

1929-ի վերջերին հիմնադրվել է հանրապետական ռադիոկոմիտեն, որն ունեցել է 12 աշխատակից և տարեկան պատրաստել է 2160 եթերաժամ հաղորդում։ 1930-ական թթ-ին զգալիորեն ընդարձակվել է հանրապետական ռադիոլսարանը, հաղորդումներ պատրաստելու համար ռադիոաշխատակիցներն օգտագործել են ռադիոյի ստեղծագործ, և տեխ. հնարավորությունները։

1934-ին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետական վարչությունը։ Հաղորդումները դարձել են 6-օրյա՝ 8-ական ժ տևողությամբ։ 1935-ին գործել են 41 ռադիոհանգույց և 19100 ռադիոկետ, որից 4295-ը՝ գյուղ, վայրերում։ Հանրապետական ռադիոյում պարբերակաևացել է ռադիոփոխկանչերի, ռադիոհավաքների հեռարձակումը։ Հիմնադրվել են հանրապետական ռադիոյի հասքաղաքական, արդյունաբերական, գյուղատնտեսական, երաժշտ., գրականդրամատիկ., մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունները, ձևավորվել են առաջին ռադիոժանրերը, ռադիոյի արտահայտչամիջոցները, հաղորդումների և ծրագրերի տեսակները։ Հանրապետական ռադիոկոմիտեն 1935-36-ին լույս է ընծայել մասնագիտական «Ռադիոաշխատող» և «Ռադիոֆրոնտ» ամսագրերը։

1920-30-ական թթ-ին ստեղծված ռադիոհաղորդումների մի շարք երաժշտ. խորագրեր («Հայ քնար», «Հայկական ժողովրդական երգերի ընտրանի», «Պատվերով համերգ» և այլն) այժմ էլ իրենց մշտ. տեղն ունեն ռադիոծրագրերի ցանցում։

Գրականդրամատիկ. հաղորդումներ ռադիոյում սկսվել են 1932-ից (եթեր են հեռարձակվել հայերեն, ռուսումնական, թուրք, մասամբքրդ.)։ 1934-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի» ռադիոբեմադրությամբ սկզբնավորվել է ռադիոթատրոնը։ «Պեպոյին» հաջորդել են «Խաթաբալան», Շիրվանզադեի «Պատվի համարը», Ալեքսանդր Պուշկինի «Հավերժահարսը» և այլն։ Սկզբնավորվել է նաև «Թատրոնը միկրոֆոնի մոտ» հաղորդաշարը։

Գրական-դրամատիկ. հաղորդումների խմբագրությունը պարբերաբար ստուդիա է հրավիրել հայ անվանի գրողների (Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Նաիրի Զարյան, Վահան Թոթովենց և ուրիշներ), որոնք հանդես են եկել նաև իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ։ Խմբագրությունն