այդ ավանդույթը շարունակում է մինչ օրս։
1941-ի փետր-ից ՀԽՍՀ Կենտգործկոմին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր ռադիոկոմիտեի։
Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին հանրապետական ռադիոն ապահովել է մշտ. և հրատապ լրատվություն, ռազմաճակատի և թիկունքի կացության մասին պատրաստել ու հեռարձակել է բազմահազար հաղորդագրություններ, թղթակցություններ, ակնարկներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, նամակներ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ռադիոհաղորդումները դարձել են ամենօրյա՝ 6,5-7 ժ տևողությամբ, բոլոր խմբագրությունները համախմբվել են հաս-քաղաքական խմբագրության շուրջ՝ պատրաստելու համար «Վերջին լուրերի» թողարկումները։ Գրական-դրամատիկ., հաս-քաղաքական, մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունները պարբերաբար հեռարձակել են հայ մարտիկների՝ ռազմաճակատից ուղարկած նամակների և ուղերձների հիման վրա պատրաստված «Նամակ ռազմաճակատից» խորագրով ամենօրյա թողարկումը։ Պատերազմ. տարիներին ռադիոլրագրության ամենամեծ ձեռքբերումներից մեկը զինվորների «խոսող նամակներն» էին, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ գտել են իրենց հարազատներին։
1944-ին Երևանի ռադիոյով առաջին անգամ հնչել է ՀԽՍՀ պետական օրհներգը։
Հետպատերազմ. շրջանում հանրապետական ռադիոյում բացվել են մի շարք նոր խմբագրություններ, ընդարձակվել է ռադիոհաղորդումների հեռարձակման շառավիղը, 1947-ից գործել է տեղեկատվ., երաժշտ. 2-րդ ծրագիրը, որի շնորհիվ ստեղծվել են նոր հաղորդաշարեր և ծրագրեր, ավելացել է ռադիոհաղորդումների ժամաքանակը, ընդլայնվել լսարանը։
1949-ին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոտեղեկատվ. կոմիտեի։
Կարևոր էր Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրության հիմնադրումը՝ պայմանավորված Երկրորդ աշխարհամարտից (1939-45) հետո ծայր առած զանգվածային հայրենադարձությամբ. անդրանիկ թողարկումը հեռարձակվել է 1947-ի հոկտ. 10-ին, ժամը 19։00- ին՝ կարճալիք հատուկ ծրագրով, սփյուռքահայերին շնորհավորել են Ավետիք Իսահակյանը և Վահրամ Փափազյանը։
1957-ին ստեղծվել է արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների վարչություն, որի հիմքի վրա 1983-ին բացվել են 2 գլխավոր խմբագրություններ՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայության համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունը՝ հաս-քաղաքական, գրական-գեղարվեստական ու երիտասարդ. («Կռունկ») բաժիններով, և Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հայության համար, ինչպես նաև օտար լեզուներով տրվող հաղորդումների խմբագրությունը։ Ռադիոհաղորդումների օրական միջին տևողությունը 1983-ին 6,5 ժ էր, իսկ 1987-ին՝ 8,5 ժ։ 1993-ին հիշյալ խմբագրությունները միավորվել են «Արաքս» ռադիոգործակալության մեջ (հետագայում՝ «Հայաստանի ձայն», գործել է մինչև 2002-ը)։
1950-ական թթ-ի կեսերից սկսված «հալոցքի» շրջանը նպաստավոր էր նաև հայկական ռադիոյի համար։ Հանրապետական ռադիոյում ստեղծվել են նոր, միջազգային նշանակության հաղորդաշարեր ու ծրագրեր. 1950-ական թթ-ից սկսել է գործել «Բարեկամություն» ռադիոկայանը, 1960-ին՝ գրական-դրամատիկ. և երաժշտ. 3-րդ ծրագիրը, 1962-ին երիտասարդ․ հաղորդումների խմբագրության հիման վրա ստեղծվել է «Երիտասարդություն» ռադիոկայանը, որը թեմատիկայի հարստությամբ և ժանրային բազմազանությամբ նորություն էր ռադիոեթերում։
1957-ին շահագործման է հանձնվել ռադիոտան նոր շենքը, 1962-ին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին