2-րդ կլինիկ. հիվանդանոցը։ 1984-ին Հանրապետական կլինիկ. հիվանդանոցում ստեղծվել է Հանրապետական ախտորոշման կենտրոնը։ 1984-ից ստեղծվել են վերականգնող. բուժման բաժանմունքներ, 1994-ին Երևանի երկաթգծի հիվանդանոցի հիմքի վրա՝ ՀՀ ՊՆ կլինիկ. զինվ. հոսպիտալը։
ՀՀ անկախացումից հետո, առողջապահ-յան համակարգի զարգացման ու բարեփոխումների 1996-2000-ի ծրագրին համապատասխան, Երևանի առողջապահ-յան համակարգում իրականացվել են կառուցվածքային և կանոնակարգային էական փոփոխություններ։ Երևանում է կենտրոնացած երկրի առողջապահ-յան համակարգի հզորությունների 2/3-ը։ Այստեղ են 3 մակարդակի նեղ մասնագիտացված գրեթե բոլոր բուժհաստատությունները։ Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի արմատ. բարելավման համար ԱԱԻ-ում և ԵՊԲՀ-ում բացվել են ամբիոններ, իսկ Երևանի № 17 պոլիկլինիկայի հիմքի վրա՝ ընտանեկան բժշկության հմտությունների գործն. ուսուցման կենտրոն։ Երևանում շարունակվում է ԱԱՊ-ի, բժշկի ազատ ընտրության և բնակչության գրանցման գործընթացը, համաձայն որի՝ Երևանի յուրաքանչյուր բնակիչ, անկախ պաշտոն. հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու մշտ. բնակության վայրի ԱԱՊ որևէ հաստատությունում աշխատող բժշկի։
2001-0З-ին առողջապահ. ընկերությունները խոշորացվել են, որի հետևանքով նվազել է բուժհաստատությունների թիվը։ Երևանում առողջապահ. հաստատությունները ՓԲԸ-ներ են, իսկ սեփականության ձևերը՝ տարբեր, կան պետական ընկերություններ, որոնց հիմնադիրն առողջապահ-յան, կրթության և գիտության նախարարություններն են կամ Երևանի քաղաքապետարանը։ Կան նաև մասնավոր ընկերություններ։
Երևանում գործող բոլոր դեղատներն ու ատամնաբուժ. պոլիկլինիկաները ոչ պետական կազմակերպություններ են։
Ներկայումս Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է առողջապահական 25 ընկերություն՝ բժշկ. 5 կենտրոն՝ 2-ը՝ բազմաճյուղ, 3-ը՝ նեղ մասնագիտացված, 15 պոլիկլինիկա, 2 բժշկասան. մաս, 2 դիսպանսեր և շտապ բուժօգնության ծառայություն։ 1992-ից հիմնվել և գործում են նաև 40-ից ավելի մասնագիտական բժշկ. միություններ։
2008-ի հուլիսի 1-ից ՀՀ-ում ներդրվել է ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերի համակարգը, որը կնպաստի 0-7 տարեկան երեխաների անվճար բուժման ապահովմանը։ Մայրաքաղաքում ծննդօգնությունն իրականացնում են կանանց 31 կոնսուլտացիա և 10 ծննդատուն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության 3 ծննդատուն։ Պետության երաշխավորած անվճար բժշկ. օգնության և սպասարկման հիմքում բժշկ. ու սոցիալական ցուցումների համադրման սկզբունքն է, ըստ որի՝ պետությունը երաշխավորում է անվճար բուժօգնությունը և սպասարկումը։ Անվճար հիվանդանոցային բժշկ. օգնությունն իրականացվում է բժշկ. կենտրոններում, բուժմիավորումներում, հիվանդանոցային բուժօգնության այլ հաստատություններում՝ պետական պատվերի առկայության պարագայում։
Ներկայումս գործում են «Արաբկիր» դեռահասների և երեխաների առողջության ինստ-ը, «Նաիրի», «Էրեբունի», «Զեյթուն. սիրտանոթ», «Նորք-Մարաշ» և այլ բժշկ. կենտրոններ, որտեղ իրականացվում են բարդ վիրահատություններ, իսկ բուժումն ու ախտորոշումը համապատասխան են միջազգային չափանիշներին։
Սոցիալական հատուկ կարևորություն ունեցող հիվանդությունների, վերակենդանացման և անհետաձգելի բժշկ. միջամտություն պահանջող իրավիճակներում բոլորի համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, հիվանդանոցային բուժօգնությունն անվճար է՝ բացառությամբ Երևանի բուժհաստատություններում որոշ անհետաձգելի բժշկ. միջամտություն պահանջող վիճակների, որոնց համար կիրառվում է համավճարի սկզբունքը՝ բացի բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանցից և կենսաթոշակառուներից։
Տես նաև Առողջապահություն։
Երևանին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտային օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։
Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920-ը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թթ-ին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները ևն։ 1990-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4 %-ը. նախատեսված էր 40 %։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) 1,2 մլն բնակչություն (1986) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-95-ի էներգետիկ. ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք՝ 38 հա-ն՝ լիակատար, 132 հա-ն՝ համատարած, 300 հա-ն՝ մասնակի կորուստներով։ 1995-ին քաղաքի ընդհանուր՝ 20 հազար հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 7,3 %։