Երևան-Երասխ-Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և Երևան-Երասխ երկաթուղին։
Կրթամշակութային հաստատությունները։ Գործում են 66 նախադպրոցական հաստատություններ, 112 հանրակրթական (այդ թվում՝ 4 ավագ, 92 միջնակարգ), 22 երաժշտ., մարզ․ և գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, 1 ոչ պետական բուհ, 4 պետական և 2 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնարաններ և այլն։ Մարզում կան 59 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (468 բժիշկ, 1122 միջին բուժաշխատող)։ Լույս են տեսնում «Արարատ» (1996-ից) մարզային պաշտոնաթերթը, «Արտաշատ» (1958) թերթը, գործում է «Արարատ» հեռուստատեսությունը։
Զանգակատուն գյուղում գործում է (1971-ից) Պարույր Սևակի տուն-թանգարանը, որտեղ 1972-ից բանաստեղծի մահվան օրը (հունիսի 17) տեղի է ունենում սևակյան պոեզիայի ամենամյա տոնահանդես։ Տուն-թանգարանի բակում է Սևակի գերեզմանը։
Ներառված է Հայաստանյայց առաքել. եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի կազմում, առաջնորդանիստը Երևանի Սբ Սարգիս եկեղեցին է։
Պատմաճարտ. հուշարձանները։ Տարածքում են Դվինի համալիրը (IV-XIII դդ., Դվին ք-ի մերձակայքում), Խոր վիրապ (V-XVII դդ., Փոքր Վեդի գյուղի մոտակայքում՝ բլրի վրա), Հովհաննես Կարապետ վանքը (1301, Զնջռլու գյուղատեղիից 1 կմ հս- արմ.), Գևորգ Մարզպետունու վանք-ամրոցի համալիրը (X-XIII դդ., Ուրցաձոր գ-ից 6 կմ հյուսիս-արմ), Աղջոց վանական համալիրը՝ Սբ Ստեփանոս գլխավոր եկեղեցով (XIII դ., Խոսրովի արգելոցի տարածքում). ավերվել է 1679-ի երկրաշարժից, Մրգավանի Սբ Հակոբ, Արգավանդի Սբ Սարգիս, Վերին Արտաշատի Սբ Աստվածածին (բոլորը՝ XIX դ.), Դալարի Սբ Աստվածածին (1890) եկեղեցիները, Հայաստանի Արտաշատ և Դվին պատմ. մայրաքաղաքների ավերակները։
Արտաշատ (ք.՝ 1961-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 30 կմ հվ.։ Տարածքը 7,07 կմ² է, բն.՝ 25,6 հազար (2012)։ Հիմնադրել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից եկած հայերը ռուս-պարսկ. պատերազմից (1828) հետո և կոչել Հայաստանի պատմ. մայրաքաղաք Արտաշատի (մ. թ. ա. IV դ.) անունով։
Գործում են սննդամթերքի (մրգերի, բանջարեղենի վերամշակում ու պահածոյացում) և ըմպելիքի (հյութեր, ոչ ալկոհոլային ու թորած ալկոհոլային խմիչքներ), ծխախոտի արտադրություններ, ոչ մետաղահանք․ արտադրանքի (կղմինդր, աղյուս, բնական քարերից երեսպատման նյութեր) ձեռնարկություններ։ Հայտնի է Արտաշատի պահածոների գործարանը։ Տնտեսության մեջ էական դեր ունի նաև բուսաբուծությունը։
Գործում են 6 հանրակրթական, 3 երաժշտ., արվ-ի և մարզ․ դպրոցներ, քոլեջ, հայրենագիտական թանգարան, Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը, զբոսայգի, մարզ․ համալիր, մշակույթի կենտրոն (Շառլ Ազնավուրի անվան) և այլն։
Արարատը (հիմնադրվել է 1931-ին, ք.՝ 1962-ից) գտնվում է Երևանից 47 կմ հվ-արլ.։ Տարածքը 3,6 կմ² է, բն.՝ 21 հազար։ Հիմնադրվել է 1936-ին։ Շին. արդ-յան կենտրոն է. արտադրում է ցեմենտ, կիր, ասբոցեմենտային