Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/836

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեր ևն։ Հայտնի են «Արարատցեմենտ» և Արարատի ոսկու կորզման ձեռնարկությունները։

Գործում են 6 հանրակրթական, արվ-ի միջնակարգ (Ղազարոս Սարյանի անվան) և մարզ. դպրոցներ, 2 քոլեջ (1-ը՝ բժշկ.), մանկապատանեկան ստեղծագործ. կենտրոն, Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը, Սբ Հակոբ եկեղեցին (1866)։

Քաղաքային այգում տեղադրված են Առաջին աշխարհամարտի (1914-18), Մեծ եղեռնի (1915), Արցախյան պատերազմի (1991-94) զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները։

Մասիսը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 14 կմ հվ-արմ.՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին՝ 800 մ բարձր. վրա։ Տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, հայտնաբերվել է մ. թ. ա. V-IV հազարամյակների բնակատեղի։ Երևանի արբանյակ քաղաքներից է։ Բն. 22,7 հազար է (2012)։ Արդ-յան հիմն. ուղղությունը մշակող արդ-ն է։ Կան սննդամթերքի, թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ («Մասիս Գոֆրոտարա», «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ», «Ալիշան» ՍՊԸ և այլն)։ Ունի միջմարզային նշանակության խոշոր երկթղ. ապրանքային կայան, սպասարկում է Երևանին։

Գործում են 5 հանրակրթական, երաժշտ. (Առնո Բաբաջանյանի անվան), գեղարվ-ի, մարզ. դպրոցներ, պետական գյուղատնտեսական քոլեջ, Մասիսի Սբ Գևորգ նորակառույց եկեղեցին (2009-ից)։

Վեդին (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 48 կմ հվ-արլ.՝ Վեդի գետի աջափնյա սարավանդում։ Տարածքը 3,5 կմ² է, բն.՝ 13,7 հազար։ Վեդիի այժմյան տարածքում հայտնաբերվել են ուրարտ. քաղաքակրթության հետքեր։

Կան բնական քարերից երեսպատման նյութերի, էլեկտր. և հսկիչ սարքերի, պլաստմասսայի շին. իրերի («Վեդիպլաստ») ձեռնարկություններ։

Գործում են 3 հանրակրթական, գեղարվ-ի և երաժշտ. դպրոցներ։

Արարատի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)
Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը
1 Արտաշատ 25568 34 Դաշտավան 2124 67 Նոյակերտ 2399
2 Արարատ 20921 35 Դաշտաքար 691 68 Նորաբաց 2249
3 Վեդի 13706 36 Դարակերտ 2455 69 Նորամարգ 1770
4 Մասիս 22517 37 Դարբնիկ 1117 70 Նորաշեն 3467
5 Աբովյան 1424 38 Դեղձուտ 900 71 Նոր Խարբերդ 6339
6 Ազատաշեն 657 39 Դիմիտրով 1273 72 Նոր կյանք 2905
7 Ազատավան 3028 40 Դիտակ 771 73 Նոր Կյուրին 936
8 Այգավան 4443 41 Դվին 2884 74 Նոր ուղի 952
9 Այգեզարդ 3212 42 Եղեգնավան 1891 75 Շահումյան 4449
10 Այգեպատ 1590 43 Երասխ 887 76 Շաղափ 1023
11 Այգեստան 2409 44 Զանգակատուն 1187 77 Ոսկետափ 5372
12 Սյնթափ 8401 45 Զորակ 1930 78 Ոստան 3045
13 Ավշար 5124 46 Լանջազատ 1369 79 Պարույր Սևակ 718
14 Արալեզ 2724 47 Լանջանիստ 249 80 Ջրահովիտ 1215
15 Արարատ 8275 48 Լանջառ 228 81 Ջրաշեն 1803
16 Արաքսավան 833 49 Լուսաշող 634 82 Ռանչպար 1276
17 Արբաթ 1835 50 Լուսառատ 2802 83 Սայաթ-Նովա 2168
18 Արգավանդ 1710 51 Խաչփառ 1810 84 Սիս 1744
19 Արմաշ 2685 52 Կանաչուտ 1256 85 Սիսավան 2273
20 Արևաբույր 1174 53 Հայանիստ 2077 86 Սիփանիկ 772
21 Արևշատ 2370 54 Հնաբերդ 630 87 Սուրենավան 2572
22 Բաղրամյան 1951 55 Հովտաշատ 3586 88 Վանաշեն 2573
23 Բարձրաշեն 1536 56 Հովտաշեն 1094 89 Վարդաշատ 239
24 Բերդիկ 1016 57 Ղուկասավան 2272 90 Վարդաշեն 583
25 Բերքանուշ 2035 58 Մասիս 1472 91 Վերին Արտաշատ 4511
26 Բյուրավան 1443 59 Մարմարաշեն 3465 92 Վերին Դվին 2222
27 Բուրաստան 1859 60 Մխչյան 5097 93 Տափերական 3885
28 Գեղանիստ 2584 61 Մրգանուշ 1255 94 Ուրցալանջ 209
29 Գետազատ 1836 62 Մրգավան 1961 95 Ուրցաձոր 3197
30 Գետափնյա 1317 63 Մրգավետ 2373 96 Փոքր Վեդի 3295
31 Գինեվետ 696 64 Նարեկ 1275 97 Քաղցրաշեն 3110
32 Գոռավան 2780 65 Նիզամի 1473
33 Դալար 2632 66 Նշավան 1808