ազգագր., «Սևան» ազգային պարկի թանգարանները և այլն։
Սևանի թ-կղզում է Սևանի վանքը՝ Սբ Առաքելոց և Սբ Աստվածածին եկեղեցիներով (874, կառուցել է Աշոտ Բագրատունի թագավորի Մարիամ դուստրը)։
Լճաշենի մերձակայքում է նախաուրարտ. շրջանի հուշարձան-համալիրը։
Վարդենիսը (հնում՝ Գեղամաբակ, IX դ-ից՝ Վասակաշեն, XVI-XVII դդ-ում՝ Ոսկեշեն, XIX դ-ի սկզբից մինչև 1969-ը՝ Բասարգեչար, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 168 կմ հս.՝ Մասրիկի դաշտում։ Բն. 12,8 հազար է (2012)։ Տեղի և նախկին վարչական շրջանի տարածքի ադրբեջանցիները 1988-89-ին տեղափոխվել են Ադրբեջան։
Տնտեսության առաջատար ճյուղը ոսկու հանքանյութի արդյունահանությունն է (ընդլայնման մեծ հեռանկարներ կան հատկապես Սոթքի ոսկու հանքավայրերի շահագործման ու գյուղատնտեսական մթերքների մշակման ոլորտներում) և սննդի արդ-ը։
Գործում են 4 հանրակրթական, գեղարվ-ի, 2-ական մարզ․ և երաժշտ. դպրոցներ, քոլեջ, վարժարան և այլն։
Վարդենիսում է բանասեր Համազասպ Համբարձումյանի (1879-1965) տուն-թանգարանը։
Շրջակայքում կան մ. թ. ա. III-I հազարամյակների դամբարաններ, XV-XVIII դդ-ի խաչքարեր։ XIX դ-ում կառուցվել է Սևանի Սբ Առաքելոց Սբ Աստվածածին եկեղեցին։
Վարդենիսը բարեկամության և համագործակցության պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի Ռոման քաղաքի հետ։
Մարզը ներառում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները։ Բնակչության թվաքանակով և տարածքի մեծությամբ մարզը 3-րդն է ՀՀ-ում։ Տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառը, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թիֆլիսի և Երևանի նահանգների մաս։ 1919-ի հունվ. 9-ից մինչև 1921-ի փետր. 21-ը եղել է Լոռու «Չեզոք գոտու» կազմում։ Հարավում սահմանակից է Կոտայքի և Արագածոտնի, արևմուտքում՝ Շիրակի, արևելքում՝ Տավուշի մարզերին, հյուսիսում՝ պետական սահմանով՝ Վրաստանին։ Գտնվում է ՀՀ հս-ում՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում (1988-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը հասել է 10 բալլի)։ Եզրավորված է Վիրահայոց, Ջավախքի, Փամբակի, Գուգարաց լեռնաշղթաներով։ Լեռն. կտրտված մակերևույթն առավելապես 1300-2500 մ բարձր-ների վրա է, առավելագույնը՝ 3196 մ (Աչքասար լ․, Ջավախքի լեռնաշղթա), ամենացածր կետը մոտ 390 մ է (Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանում)։ Լեռնագր. խոշոր միավորներն են Լոռու դաշտը, Փամբակի գոգավորությունը և դրանք բաժանող Բազումի լեռնաշղթան, Լալվար (2544 մ), Լեջան (2527 մ) հրաբխային լ-զանգվածները, Լոռու ձորը՝ Դեբեդի (խոր.՝ 300 մ) ու Գայլաձորի կիրճերով, և Ձորագետի կանյոնակերպ հովիտը։ Լ-անցքներն ավելի քան 2000 մ բարձր․ վրա են։
Սպիտակի լ-անցքով (բարձրություն՝ 2378 մ) կապվում է Արագածոտնի մարզին, Պուշկինի լ-անցքով (բարձրություն՝ 2038 մ) Լոռու դաշտը՝ Փամբակի գոգավորությանը։ Կան բազմամետաղների, պղնձի, կաոլինային ապարների, շինանյութերի, բարիտի, գիպսի, կրաքարի, հանք․ և արտեզյան ջրերի (Լոռու արտեզյան ավազան) պաշարներ։
Մարզին բնորոշ է վերընթաց գոտիականությունը։ Լանդշաֆտը լ-տափաստանային, լ-անտառային և լ-մարգագետնային է։ Ջրագր. ցանցը խիտ և առատաջուր է։ Տարածքով հոսում են Դեբեդը՝ Շնող և Մարց, Փամբակը՝ Ջրաշեն և Չիչխան, Ձորագետը՝ Տաշիր, Լոռիգետ, Ուռուտ և օժանդակ վտակներով, Լոռու, Բազումի, Շիրակամուտի, Սպիտակի աջափնյա ու այլ ջրանցքներ։ Մարզի հարավում՝ Թեժ լեռան