Էջ:Armenia Encyclopedia.djvu/851

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սպիտակը (մինչև 1949-ը՝ Համամլու, ք.՝ 1961-ից) գտնվում է Երևանից 95 կմ հս.՝ Փամբակ գետի ափին։ Տարածըը 5,7 կմ2 է, բն.՝ 15,3 հազար (2012)։ Շրջակայքում կան կավերի ու սպիտակ կրաքարերի հանքավայրեր (որի հետ կապված է անվանումը)։ Մինչև 1988-ի դեկտ. 7-ի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական կենտրոններից էր։ Խոշոր ձեռնարկություններից էին կարի, «Հայվերելակմեքենա» ԱՄ-ները, սննդի, կենցաղսպսարկման կոմբինատները, շաքարի, պանրի և այլ գործարաններ, թռչնաբուծ. ֆաբրիկան և այլն։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են ողջ բնակարանային ֆոնդը, արտադրական նշանակության, մշակութային և կենցաղսպասարկման ոլորտի օբյեկտները։ Զոհվել և անհայտ կորել է մոտ 5 հազար մարդ, 800-ը դարձել հաշմանդամ։

Սպիտակում շահագործման է հանձնվել մոտ 2200 բնակարան (2010)։

Քաղաքում կան փոքր ու միջին արտադրական մի քանի ձեռնարկություններ։ Բնակչության հիմն․ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Ունի 8 հանրակրթական, 2 մարզ, և գեղարվ-ի դպրոցներ, քոլեջ։

2000-ից գործում է Սպիտակի Up Հարություն եկեղեցին։

Ստեփանավանը (մինչև 1923-ը՝ Ջալալօղլի, ք.՝ 1938-ից) գտնվում է Երևանից 139 կմ հս.՝ Ձորագետի ափին՝ 1400 մ բարձր, վրա։ Տարածքը 16,6 կմ2 է, բն.՝ 16,2 հգ. (2012)։ Ստեփանավանի տարածքը եղել է հին բնակատեղի, շրջակայքում պահպանվել են մ. թ. ա. II-I հազարամյակների նյութ, մշակույթի մնացորդներ։ XIX դ-ի 2-րդ կեսից եղել է գյուղաքաղաք և ամառանոց։ Անվանվել է ի պատիվ կուս․ և պետական գործիչ Ստեփան Շահումյանի։ Խորհրդային տարիներին գործել են «Արդկապ» բարձր հաճախության սարքավորումների, պանրի գործարանները, գորգագործ., կահույքի ու գուլպայի ֆաբրիկաները և այլն։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տնտեսության բոլոր ճյուղերում խիստ կրճատվել է արտադրանքի թողարկումը։ Կան արտադրական մանր ու միջին կարողությունների սննդի, կահույքի և էլեկտրասարքերի ձեռնարկություններ։ Հայտնի են «Պլազմա» ԲԲԸ-ն և պանրի գործարանը։

Ստեփանավանով է անցնում Երևան-Վանաձոր-Թբիլիսի ավտոճանապարհը։

Քաղաքում գործում են 9 հանրակրթական, երաժշտ., գեղարվ-ի, մարզ, դպրոցներ, ոչ պետական բուհ, Ալեքսանդր Քալանքարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, բուսաբ. այգին (դենդրոպարկ՝ 1931-ից, 35 հա), «Անահիտ» և «Վահագն» պանսիոնատները, «Ապագա» հոգեբ. կենտրոնը և այլն։

Կառուցապատված է քաղաքի կենտրոնը, որն ընդգրկում է Ս. Շահումյանի հուշահամալիրը։ Գործում է Սբ Սարգիս եկեղեցին։

Տաշիրը (1834-1935-ին՝ Վորոնցովկա, 1935-91-ին՝ Կալինինո, ք.՝ 1983-ից) գտնվում է Երևանից 162 կմ հս.՝ Տաշիր գետի ափին՝ Լոռու սարահարթում։ Տարածքը 5,84 կմ2 է, բն.՝ 8,7 հազար (2012)։ Հիմնադրվել է որպես ռուս մոլական աղանդավորների աքսորավայր։

Տնտեսության մեջ գերակշռում է կաթի վերամշակման ճյուղը, որի արտադրած կաթնամթերքը (պանիր, կարագ) համային և որակական հատկություններով մեծ համարում ունի ՀՀ-ում։

Գործում են 3 հանրակրթական, երաժշտ. և գեղարվ-ի, 2 մարզ, դպրոցներ։