Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/858

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոզ։ Արտադրվել է 19,8 հազար տ միս (կենդանի զանգվածով), 99,0 հազար տ կաթ, 40,3 մլն ձու, 158,3 տ բուրդ։

Տարածքով անցնում են Երևան-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին (մինչև 1993-ը գործել է նաև Գյումրի-Կարս երկաթուղին), Երևան-Գյումրի, Գյումրի-Թբիլիսի, Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղիները։

1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվել ու խեղվել են հազարավոր մարդիկ, ավերվել է բնակելի, ծառայող․ շենքերի, արդյունաբերական համալիրների, դպրոցների, առողջապահպանական, մշակութային հիմնարկների և այլ օբյեկտների մեծ մասը։ Վերականգնող․ աշխատանքների շնորհիվ 1996-ից ոչ լրիվ կարողությամբ գործում է դրանց մի մասը։

Կրթամշակութային և գիտական հաստատություններ։ 2010-ին մարզում գործել են 45 պետական նախադպրոց., 171 հանրակրթական (որից 13-ը՝ ավագ դպրոց), 4 ոչ պետական հանրակրթական, 27 երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործ․ կենտրոններ, 6 նախնական և 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, պետական բուհ, 5 բուհի մասնաճյուղեր, ոչ պետական 2 բուհ, 33 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (551 բժիշկ և 1515 միջին բուժաշխատող)։

Ներառված է Հայաստանյայց առաքել. եկեղեցու Շիրակի թեմի մեջ, առաջնորդանիստը Գյումրիի Սբ Աստվածածին («Յոթ վերք») եկեղեցին է։

Պատմաճարտ. հուշարձանները։ Տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցի (Ամասիա), մ. թ. ա. II-I հազարամյակների նյութ․ մշակույթի (Գյումրի, Արթիկ) մնացորդներ, Հոռոմի բերդ-քաղաքը (մ. թ. ա. VII դ.)։ Նշանավոր են Կառնուտի (IV դ.), Լեռնակերտի (IV-V դդ.), Երերույքի (IV-V դդ.), Ջրառատի (VI դ.) եկեղեցիները, Պեմզաշենի հուշարձանախումբը (V-VI դդ.), Լմբատավանքը (VI դ.), Հառիճավանքը (VII-XIII դդ.), Մարմաշենի վանքը (X-XI դդ.), Հոգեվանքը (1205) և այլն։