Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/870

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2007-ին կառուցվել է Ջերմուկի ճոպանուղու առաջին հատվածը (1000 մ), որն էապես մեծացրել է առողջավայրի գրավչությունը։ Ունի ջրէկ և պահուստային օդանավակայան։

Գործում են 2 նախադպրոց․ հաստատություններ, 3 հանրակրթական, 2 գեղարվ-ի, մարզ․ և շախմատի դպրոցներ, ՀԱՊ-ի Ջերմուկի մասնաճյուղը, ակումբ, գրադարան, մարզահրապարակներ, հյուրանոցներ՝ «Անուշ», «Լայֆ» և «Օջախ», 2007-ից՝ Սբ Գայանե եկեղեցին։

Ջերմուկում (2006-ից) անցկացվում են շախմատի հանրապետական, միջազգային պատանեկան, աշխարհի առաջնության փուլային (2010) մրցաշարեր։

Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945-ին (ճարտ.՝ Պ. Մսրյան- Օքսուզյան), երկրորդը՝ 1952-ին (ճարտ.՝ Փ. Մանուկյան), վերամշակվել է 1960-62- ին։ Կառուցվել են առողջարաններ, հյուրանոցներ, ըմպելասրահ, լողարանների շենք, ՀԱԷԿ-ի առողջարանը, Ջերմուկի մարզ․ համալիրը, Արփա-Սևան ջրատարի գլխավոր ջրամբարի ափի շենքերը (1980-ական թթ.)։ Կառուցապատումից հետո ստեղծվել են ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության մեծ հնարավորություններ։

Տարածքում կան կիկլոպյան հին ամրոցի և VIII դ-ի եկեղեցու ավերակներ, ուշագրավ է «Հայ ֆիդայիներ» քանդակախումբը (1988-92, բազալտ, քանդ.՝ Հովհաննես Մուրադյան)։

Վայքը (անցյալում՝ Սոյլան, 1956-90- ին՝ Ազիզբեկով, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 137 կմ հարավ-արլ.՝ Արփա գետի ափին։ Տարածքը 2,6 կմ² է, բն.՝ 6 հազար (2012)։ Զարգացած են հանք․ ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի, ձեռագործ գորգերի արտադրությունները։ Ձեռնարկություններից են «Ջերմուկ» հանք․ ջրի շշալցման, «Արփի» և պանրի գործարանները, «Մեգա Արարատ» ՍՊԸ-ն, «Վայք Գրուպ» ընկերությունը և այլն։

Գործում են 2 նախադպրոց․ հաստատություններ, 3 հանրակրթական, երաժշտ. և մարզ․ դպրոցներ, քոլեջ, հիվանդանոց։

Հոգևոր սպասավորությունն իրականացնում է Սբ Տրդատ եկեղեցին (1996)։

Քաղաքից 15 կմ արևմուտքում պահպանվել է XVII դ-ի կամուրջ, որը 1827-ին վերակառուցվել է ռուս․ բանակի գեն. Իվան Պասկևիչի (Կոմս Էրիվանսկի) կարգադրությամբ։

Վայոց ձորի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)

Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը Համայնքի անվանումը Մշտական բնակչության թվաքանակը
1 Եղեգնաձոր 8203 16 Գնդեվազ 1005 31 Հորս 312
2 Վայք 5928 17 Գնիշիկ 217 32 Մալիշկա 5324
3 Ջերմուկ 6225 18 Գողթանիկ 213 33 Մարտիրոս 670
4 Ագարակաձոր 1391 19 Գոմք 263 34 Նոր Ազնաբերդ 169
5 Ազատեկ 571 20 Ելփին 1348 35 Շատին 2045
6 Աղավնաձոր 2062 21 Եղեգիս 513 36 Չիվա 1027
7 Աղնջաձոր 473 22 Զառիթափ 1527 37 Ռինդ 1578
8 Արենի 1861 23 Զեդեա 210 38 Սալլի 254
9 Արին 281 24 Թառաթումբ 549 39 Սարավան 255
10 Արտաբույնք 1130 25 Խաչիկ 1022 40 Սերս 215
11 Արտավան 295 26 Խնձորուտ 541 41 Վարդահովիտ 236
12 Արփի 1229 27 Կարմրաշեն 277 42 Վերնաշեն 1329
13 Բարձրունի 422 28 Հերհեր 857 43 Փոռ 130
14 Գետափ 2385 29 Հերմոն 192 44 Քարագլուխ 851
15 Գլաձոր 2721 30 Հորբատեղ 263