վանական համալիրը (քաղաքից 12 կմ արլ․, X-XIII դդ.), Մատինովի հուշաղբյուրը (1880-ին կառուցել է գինեվաճառ Մատինովը)։ Հուշարձաններից են նաև «Անտառի արքա», Հայրեն․ մեծ պատերազմում (1941-45) և Արցախյան պատերազմում (1991-94) զոհված դիլիջանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողները։ 2011-ին տեղադրվել է «Միմինո» արձանախումբը։
Նոյեմբերյանը (մինչև 1938-ը՝ Բարանա, ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 185 կմ հյուսիս-արլ.՝ Գուգարաց լեռնաշղթայի արլ. լանջին։ Տարածքը 3,8 կմ² է, բն.՝ 5,5 հազար (2012)։ Զարգացած են անասնաբուծությունը և դաշտավարությունը։
Զգալիորեն տուժել է Արցախյան պատերազմից։
Գործում են նախադպրոց․ հաստատություն, 2 հանրակրթական, երաժշտ., գեղարվ-ի, մարզ․ դպրոցներ, մշակույթի տուն, պոլիկլինիկա, հիվանդանոց (առաջին հիվանդանոցն այստեղ հիշատակվում t VII դ-ից)։ 2011-ին օծվել է Սբ Աննա եկեղեցին։
Շրջակայքում են եկեղեցու ավերակներ, Մշկավանքը (XIII դ.), Սբ Սարգիս եկեղեցին, գյուղատեղի, գերեզմանոց, մ. թ. ա. II—I հազարամյակների դամբարաններ, «Մրաղանց Արեգունի», 2 կմ հյուսիս-արևելքում՝ պարսպապատ, առանց քարաբուրգերի «Բերդաղ», հյուսիսում՝ «Տպի-Գաշ» մ. թ. ա. II հազարամյակի կիկլոպյան ամրոցները։
Տավուշի մարզի համայնքները և բնակչությունը (1.01.2011)
Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | Համայնքի անվանումը | Մշտական բնակչության թվաքանակը | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Իջևան | 20645 | 22 | Գետահովիտ | 2090 | 43 | Հաղթանակ | 1190 |
2 | Բերդ | 8528 | 23 | Գոշ | 1171 | 44 | Հովք | 393 |
3 | Դիլիջան | 15465 | 24 | Դեբեդավան | 617 | 45 | Մոսեսգեղ | 1975 |
4 | Նոյեմբերյան | 5504 | 25 | Դեղձավան | 276 | 46 | Նավուր | 1147 |
5 | Այրում | 2397 | 26 | Դիտական | 298 | 47 | Ներքին Կարմիր աղբյուր | 1088 |
6 | Ազատամուտ | 2757 | 27 | Դովեղ | 565 | 48 | Նորաշեն | 1720 |
7 | Ակնաղբյուր | 431 | 28 | Ենոքավան | 520 | 49 | Ոսկեպար | 863 |
8 | Աղավնավանք | 298 | 29 | Զորական | 1051 | 50 | Ոսկեվան | 1431 |
9 | Աճարկուտ | 184 | 30 | Թեղուտ | 1421 | 51 | Չինարի | 1254 |
10 | Այգեհովիտ | 3506 | 31 | Իծաքար | 310 | 52 | Չինչին | 664 |
11 | Այգեձոր | 2512 | 32 | Լճկաձոր | 445 | 53 | Չորաթան | 1048 |
12 | Այգեպար | 627 | 33 | Լուսահովիտ | 401 | 54 | Պառավաքար | 1766 |
13 | Աչաջուր | 4541 | 34 | Լուսաձոր | 707 | 55 | Պտղավան | 885 |
14 | Արծվաբերդ | 3259 | 35 | Խաշթառակ | 1828 | 56 | Ջուջևան | 600 |
15 | Արճիս | 1072 | 36 | Խաչարձան | 327 | 57 | Սարիգյուղ | 1209 |
16 | Բագրատաշեն | 2858 | 37 | Ծաղկավան (Իջևանի շրջան) | 529 | 58 | Սևքար | 2059 |
17 | Բաղանիս | 828 | 38 | Ծաղկավան (Տավուշի շրջան) | 954 | 59 | Վազաշեն | 861 |
18 | Բարեկամավան | 383 | 39 | Կիրանց | 278 | 60 | Վարագավան | 660 |
19 | Բերդական | 3301 | 40 | Կոթի | 2232 | 61 | Վերին Կարմիր աղբյուր | 1714 |
20 | Բերքաբեր | 532 | 41 | Կողբ | 4493 | 62 | Տավուշ | 1673 |
21 | Գանձաքար | 3511 | 42 | Հաղարծին | 3898 | 875 |