(Գյումրի) ավետարանական-մկրտական եկեղեցու համայնքը։
1994-ի հուլիսի 1-ից ՀԱԵ-ն ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք։ Նրա մասն են կազմում Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի ավետարան․ եկեղեցիները։ Հայաստանում կան Հայ ավետարան. 50 եկեղեցի և աղոթատեղի։ 1994-ի նոյեմբ-ից Հայաստանի ՀԱԵ-ի ընդհանուր հոգևոր հովիվը և նախագահը վերապատվելի Ռընե Ն. Լևոնյանն էր։
1995-ի մայիսին հանրապետության ավետարան․ եկեղեցիները, Գյումրիի Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցին և Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցիները միավորվել են ՀԱԵ-ների միության մեջ (կենտրոնը՝ Երևան, նախագահ՝ վերապատվելի Յուրի Ավանեսյան)։
Հայ ավետարան․ հաջորդ միությունն ստեղծվել է 1995-ի օգոստ-ին և կոչվում է Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի Հայ ավետարան․ միություն (կենտրոնը՝ Երևան, նախագահ՝ վերապատվելի Ռընե Ն. Լևոնյան)։ Միությունն ընդգրկում է Հայաստանի ՀԱԵ-ների միությունը, Վրաստանի (Թբիլիսի, Ախալքալաք, Ախալցխա, Բոլնիս, Լիլո, Իսանի) ՀԱԵ-ները, Սուխումի Հայ ավետարանական-մկրտական, Սոչիի և Մոսկվայի ՀԱԵ-ները, ինչպես նաև Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցչությունը։
ՀԱԵ-ն չունի նվիրապետություն (կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետ, թեմեր)։ Հոգևոր պաշտոնյաներն են եկեղեցու հովիվը (պատվելի, վերապատվելի), պաշտոնակից կամ օգնական հովիվը, դաստիարակ տեսուչը, արտոնյալ քարոզիչը, սարկավագը և հոգաբարձության ու այլ հանձնախմբերի անդամները։ Յուրաքանչյուր եկեղեցի ունի պաշտոն. 3 մարմին. ա. եկեղեցու հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցու ընդհանուր, հատկապես՝ հոգևոր գործունեությունը, բ. խնամակալություն, որը հսկում է եկեղեցու տնտեսական գործերը և ունեցվածքը, նաև տալիս է ամուսնության արտոնագիր, գ. դպրոցի հոգաբարձություն, որը հսկում է եկեղեցուն պատկանող դպրոցները։ Ավետարան. եկեղեցիների անհրաժեշտ մասն են կազմում կիրակնօրյա դպրոցները, պատանիների, երիտասարդների, ամուսնական զույգերի Սբ Գրոց սերտողությունները, Քրիստ. Ջանից կամ այլ երիտասարդ. քրիստ. կազմակերպությունները, տիկնանց և մշակութային միությունները, միասնական աղոթքի խմբերը։
Աշխարհի 16 երկրում գործող 110-ից ավելի ՀԱԵ-ները, բացառությամբ մի քանիսի, ընդգրկված են հայ ավետարան. 5 միության մեջ, որոնցից 3-ը 1980-ական թթ-ի սկզբին Սփյուռքում կազմել են Հայ ավետարան․ համաշխ. խորհուրդ (կենտրոնը՝ Նյու Ջերսի, ԱՄՆ), որը վարում է միությունների ընդհանուր գործերը։ 2 տարով ընտրվող նախագահն իրավունք ունի վերընտրվելու ևս 1 անգամ։
ՀԱԵ-ների հոգևոր գործունեության կազմակերպիչը և գործադիր մարմինը, հայ ավետարան․ առաջին և առայժմ միակ միսիոներ․ կազմակերպությունը Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունն է (ՀԱԸ)։ Ստեղծվել է 1918-ի հունիսի 7-ին ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում։ Մասնաճյուղեր և գրասենյակներ ունի մոտ 20 երկրում, այդ թվում՝ ՀՀ-ում (1991-ից) և ԼՂՀ-ում (1995-ից)։ ՀԱԸ-ն իր ծրագրերը ՀՀ-ում և Արցախում իրականացնում է՝ սերտ համագործակցելով Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ։ Ծրագրերն ունեն 2 ուղղվածություն՝ բարեսիր. ու ընկերային և կրթական ու դաստիարակչական։ ՀԱԸ-ի կարևոր խնդիրներից են 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանն աջակցելը, զոհված ազատամարտիկների և ծնողազուրկ երեխաների խնամակալությունը, աճող սերնդի քրիստ. դաստիարակությունը, բժշկ. ծառայություններ մատուցելը, ինչպես նաև գյուղատնտեսության, շին-յան, կրթության բնագավառներում ՀՀ-ին և ԼՂՀ-ին աջակցելը։
ՀԱԵ-ն ԵՀԽ-ի հիմնադիր անդամներից է, գործակցում է ամերիկյան, եվրոպ., մերձավորարլ. բողոք. եկեղեցիների հետ։ Իր բարեսիր., կրթական, հրատարակչական, ընկերային ծառայություններն իրագործում է մոտ մեկ տասնյակ բարեգործ. կազմակերպությունների միջոցով, որոնք ղեկավարում է կա՛մ միայն ՀԱԾ-ն, կա՛մ էլ Հայ առաքել․ ու Հայ կաթողիկե եկեղեց. մարմինների հետ համատեղ։ Նշանավոր են Ջինիշյան, Փիլիպպոսյան, Կարագյոզյան հիմնադրամները, Հայ ավետարան․ ընկերային ծառայության