կենտրոնը (Լոս Անջելես), Հայ ազգային բուժարանը (Բեյրութ), Հայ ծերանոցը (Հալեպ) և այլն։ Հայ ավետարանականները հիմնել են հարյուրավոր նախակրթարաններ, երկրորդական վարժարաններ, քոլեջներ, դպրոցներ։ Ավետարան․ հաստատություններում գիտական և մասնագիտական կրթություն են ստանում բոլոր ցանկացող հայերը՝ առանց դավան․ խտրականության։ Երկրորդական վարժարանների թիվը 1908-ին 35 էր, որոնցից 20-ը՝ աղջիկների։ Մինչև Մեծ եղեռնը Թուրքիայում գործել են Խարբերդի (1859-ից), Մարաշի (1864-ից), Մարզվանի (1865-ից) ավետարանական-աստվածաբան. ճեմարանները։ 1875-1915-ին Թուրքիայում եղել է 7 քոլեջ. Կեդրոն.. Թուրքիո քոլեջ (Այնթապ, 1876), Եփրատ քոլեջ (Խարբերդ, 1878), Աղջկանց կեդրոն․ քոլեջ (Մարաշ, 1885), Անատոլիա քոլեջ (Մարզվան, 1886), Սբ Պողոս քոլեջ (Տարսոն, 1888), Ճենանյան քոլեջ (Կոնիա, 1892), Միջազգային քոլեջ [Զմյուռնիա (Իզմիր)] 1903։ Այսրկովկասում մեծ համարում են ունեցել Շուշիի, Շամախիի, Թիֆլիսի հայ ավետարան․ դպրոցներն ու ուսումնարանները։ Բացվել են նաև բազմաթիվ հիվանդանոցներ, ծերանոցներ, նաև որբանոցներ, որտեղ հազարավոր հայ որբեր ուսում և քրիստ. դաստիարակություն են ստացել։
Ներկայումս գործում է հայ ավետարան․ կրթական 18 հաստատություն (նախակրթարանից մինչև բարձրագույն). 9-ը՝ Լիբանանում, 5-ը՝ Սիրիայում, մեկական՝ Հայաստանում, Հունաստանում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նշանավոր են Մերձավոր Արևելքի Աստվածաբան. դպրոցը (Բեյրութ), Հալեպ քոլեջը (Սիրիա) և Հայկազյան համալսարանը (Բեյրութ), որն Սփյուռքի հայագիտական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ 1997-ի ապրիլին Երևանում բացվել է Հայաստանի ավետարան․ աստվածաբան. ակադ-ը։
ՀԱԵ-ն կազմավորումից ի վեր հրատարակել է պարբ-ներ. 1839-54-ին Զմյուռնիայում ընդմիջումներով լույս է տեսել հայ լրագրության պատմության մեջ առաջին աշխարհաբար թերթը՝ «Շտեմարան պիտանի գիտելացը»։ Նրա շարունակությունն էր «Ավետաբերը» (Կ. Պոլիս, հայերեն և հայատառ թուրք.)։ Այժմ լույս են տեսնում Ֆրանսահայ ավետարան․ միության «Բանբեր» (1925-ից, Փարիզ), «Պատանեկան արձագանք» (1936-ից), «Ջանասեր» (1937-ից, երկուսն էլ՝ Բեյրութ), «Լը Լյումինյոն» (Մարսել, Ֆրանս.), Հայ ավետարանչական ընկերակցության «Լրաբեր» (1965-ից, Նյու Ջերսի, ԱՄՆ) ամսագրերը, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարան․ միության «Ֆորում» (1975-ից) և «Զհաց մեր հանապազորդ» (1991-ից) պարբ-ները, «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից, Բեյրութ) տարեգիրքը, «Հայաստանյայց ավետարանական եկեղեցի» (1997-ից, Երևան) եռամսյա պատկերազարդ հանդեսը, «Շողիկ» մանկ․ գրքույկը (2000) և այլն։
ՀԱՅ ՄԿՐՏԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Հայ մկրտական եկեղեցիները (Հայ ավետարանական-մկրտական եկեղեցիներ) ավետարան․ (բողոք.) դավանանքին պատկանող ուղղություններից մկրտականության (բապտիզմ) հայ հետևորդների եկեղեցիներն են։ ՀՀ-ում պաշտոնապես գործում են 2 առանձին Հայ մկրտական եկեղեցիներ՝ Գյումրիի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին և Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների (ՀԱՄՔ) եկեղեցիները (Երևանի, Աբովյանի, Արարատի մարզի Արևշատ գ-ի, Արարատի, Վանաձորի, Ստեփանավանի և այլն)։ Սփյուռքում, բացառությամբ Թբիլիսիի և Սուխումի, առանձին Հայ մկրտական եկեղեցիներ կամ համայնքներ չկան։
Մկրտականությունը հայոց մեջ տարածվել է ավետարանականության հետ գրեթե միաժամանակ (XIX դ-ի սկիզբ), բայց, ի տարբերություն վերջինիս, գլխավորապես՝ Արևելյան Հայաստանում և Այսրկովկասում։ 1836-ին Շիրակ գավառի Արխվելի գ-ի (այժմ՝ Շիրակի մարզի Լեռնուտ գ.) բնակիչների (1829-30-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի Չեվիրմե գ-ից) մոտ հայտնաբերվել է «Բանալի ճշմարտութեան» վերնագրով դավանագիրք՝ գրված 1782-ին Տարոն գավառում։ Բնակիչները, որոնք հայ պատմագրության մեջ անվանվում են «նոր թոնդրակեցիներ», հետևել են հայկական միջավայրում ձևավորված յուրօրինակ գաղափար․ ավետարան. և մկրտական վարդապետությանը։ Հայ մկրտականներ եղել են Կարսի նահանգի Ղարաղալա գյուղում, Ալեքսանդրապոլում և շրջակա մի շարք գյուղերում։ Շուշիում 1889-ին հայ ավետարանականներից բաժանվել են մկրտականները, որոնք մկրտվել են գետում և պաշտամունքները կատարել ավետարանականներից առանձին։ 1890-ին Շուշիում բացվել է առաջին հայկական մկրտական եկեղեցին։
XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին Բաքվի հայ մկրտական համայնքն ունեցել է առանձին եկեղեցի, որը պաշտոնապես չի ճանաչել ռուս․ կառավարությունը։ Բաքվի հայ մկրտականները հրատարակել են «Բարի լուր» կրոն․ երկշաբաթաթերթը (1906-17), որը միակ ավետարան. հայերեն թերթն էր Այսրկովկասում։ Քաղաքի հայ մկրտական եկեղեցում տևապես պաշտոնավարել է վերապատվելի Պատվական Թառայանը, որը «Բարի լուրի» հիմնադիրն ու անփոփոխ խմբագիրն էր։ 1908-ին Բաքվի մկրտականները հիմնել են «Բաքվի որբախնամ ընկերությունը», որի որբանոցում սաների թիվը 40-50 էր։ Ունեցել են նաև Սբ Գրոց անունով դպրոց։ 1917-ի ապրիլին «Բարի լուրի» հրավերով Բաքվի մկրտականների ժողովարանում տեղի է ունեցել Կովկասի Հայ ավետարանականների համագումարը։ 1918-20-ին Բաքվի հայկական կոտորածների ժամանակ հայ մկրտականներն արտագաղթել են Թիֆլիս, որտեղ 1923-ին բացել են տեղի հայ մկրտականների ժողովարանը (եկեղեցի)։ 1920-ական