Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական հանրապետություն է։ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատ. իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հանրապետության նախագահը պետության գլուխն է, երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը։ Ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Նախագահը Աժ-ի պատգամավորական խմբակցությունների համաձայնությամբ վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության անդամներին։

Հանրապետության նախագահը ՀՀ-ն ներկայացնում է միջագգային հարաբերություններում, իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջագգային պայմանագրեր։ Աժ-ին է առաջարկում գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի և Վերահսկիչ պալատի նախագահների թեկնածուներին։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ագատում է գլխավոր դատախազի տեղակալներին։ Նշանակում է Սահմանադրական դատարանի 4 անդամի։

ՀՀ նախագահը ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում, նշանակում և ագատում է ԶՈՒ և այլ զորքերի բարձրագույն հրամկազմը։ Արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է Վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին ու դատավորներին, վերաքննիչ առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին, արդարադատության խորհրդի եզրակացությամբ՝ դատավորներին։ Սահմանադրության 74.1 հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։

Լուծում է ՀՀ քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցեր, պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ, ներում շնորհում դատապարտյալներին։

ՀՀ նախագահներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը (1991-96 և 1996-98), Ռոբերտ Քոչարյանը (1998-2003 և 2003-08), 2008-ից Սերժ Սարգսյանն է։ Տես նաև Հավելված 1-2։

ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ Ազատի (ծ. 30.06.1954, Ստեփանակերտ), ՀՀ նախագահ՝ 2008-ից, ՀՀ վարչապետ՝ 2007-08-ին, 2007-ից ՀՀԿ նախագահն է։

Արցախյան ագգ-ազատագրական շարժման նախաձեռնողներից ու ղեկավարներից է։ Արցախի հերոս (2000)։

Ավարտել է ԵՊՀ բանասիր. ֆակ-ը (1979)։ 1979-88-ին պաշտոնավարել է ԼՂԻՄ-ի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1992-93-ին՝ ԼՂՀ ԻՊԿ-ի նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, 1995-96-ին և 1999-ի հունիս-նոյեմբերին՝ ՀՀ ԱԱ, 1996-99-ին՝ ՀՀ ԱԱ և ՆԳ նախարար, 1999-ից՝ ՀՀ նախագահին առընթեր ԱԱ խորհրդի քարտուղար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի