Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/901

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թթ-ին Հայ մկրտական եկեղեցի է բացվել նաև Լենինականում (Գյումրի), որը մինչև 1965-ը մաս է կազմել Երևանի Հայ ավետարան․ քրիստոնյա բապտիստների եկեղեցու, ապա պաշտոնապես գրանցվել է իբրև առանձին միավոր ու համայնք և ստացել ձեռնադրված առաջնորդ ունենալու իրավունք։ Գյումրիի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցու հոգևոր գործունեության դաշտն ընդգրկում է Գյումրիի մերձակա Մարմաշեն, Կամո, Շիրակ գյուղերը։ Եկեղեցին ունի 250 անդամ, 2 երգչախումբ, կիրակնօրյա դպրոց՝ 120 աշակերտով։ Գյումրիի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին Հայաստանի ավետարան․ եկեղեցիների միության հիմնադիր անդամներից է։ ՀՀ- ում վերագրանցվել է 1994-ին։ 1995-ից եկեղեցու հովիվն է վերապատվելի Ռուբիկ Փահլևանյանը։

Երբ 1944-ի հոկտ-ից Խորհրդային Միությունում թույլատրվել է մկրտականների և ավետարան․ քրիստոնյաների գործունեությունը միասնական միության մեջ, ՀԽՍՀ-ում գործող մկրտական և ավետարան․ խմբերը ևս միավորվել են և կոչվել Ավետարան. քրիստոնյաների և բապտիստների համայնք կամ եկեղեցի՝ մաս կազմելով Համամիութեն. ավետարան․ քրիստոնյա-բապտիստների եկեղեցու։ 1945-ի մայիսին ստեղծվել է Ավետարան․ քրիստոնյաների և բապտիստների Երևանի կրոն․ համայնքը, որը պաշտոնապես գրանցվել է 1946-ի փետր-ին։ 1960-ական թթ-ին վերանվանվել է Երևանի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցի, իսկ 1994-ից վերագրանցվել Երևանի ՀԱՄՔ-ի եկեղեցի անվամբ։ 2000-ից առանձին գրանցմամբ գործում է Երևանի «Բեթել» մկրտական եկեղեցին (Մալաթիա-Սեբաստիա համայնք)։ Մկրտականների մոտ 1 տասնյակ փոքր ժողովարաններ և աղոթարաններ են գործում նաև քաղաքի տարբեր շրջաններում։ Մկրտականների թիվը Երևանում ներկայումս շուրջ 800 է։ Եկեղեցին ունի երիտասարդաց պաշտամունքներ, կիրակնօրյա դասընթացներ, երգչախումբ, ռուս․ խումբ։ ՀԱՄՔ-ի եկեղեցիներ (նույն կանոնադրությամբ գրանցված) կան նաև Աբովյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Արտաշատում, Արարատում։

Ներկայումս եկեղեցու անդամների ընդհանուր թիվը մոտ 2000 է։ ՀԱՄՔ-ի եկեղեցիների ավագ հովիվը վերապատվելի Յուրի Ավանեսյանն էր։ ՀԱՄՔ-ի եկեղեցիները 1995-ին ստեղծված Հայաստանի ավետարան․ եկեղեցիների միության (նախագահ՝ վերապատվելի Յուրի Ավանեսյան) հիմնադիր անդամն են։

Հայ մկրտական եկեղեցիների և Հայ ավետարան․ եկեղեցու վարդապետությունն ու պաշտամունքը և կազմակերպչական ձևը գրեթե նույնն են։ Առաջինը մերժում է երեխաների ու անչափահասների մկրտությունը, կարևորում է հավատի գիտակցված (անհատական) և հավատով փրկվելու գաղափարը։ Իսկ գիտակցված հավատ կարող են ունենալ միայն չափահասները։

Սահակ Սահակյան,
Արտաշես Ղազարյան
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՂԱՆԴՆԵՐ

Համաձայն մտքի, խղճի և կրոնի (ներառյալ վերջինս փոխելու) ազատության սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 26)՝ ՀՀ-ում պաշտոնապես գրանցվել են ազգային փոքրամասնությունների կրոն․ կազմակերպություններ ու համայնքներ, որոնցից նշանակալի են «Հայաստանի Եզդիների (Շարաֆադինի) հետևորդներ կրոնական կազմակերպությունը» (կենտրոնը՝ Արագածոտնի մարզի, Շամիրամ գյուղ և Երևան), «ՀՀ Եզդիների ազգային «Շեխի Շեխու Բաքրա» համայնքը» (կենտրոնը՝ Երևան), «Ռուս ուղղափառ եկեղեցու Երևան քաղաքի Սբ Տիրամոր եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Գյումրի քաղաքի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Վանաձոր քաղաքի Սբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սբ Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնքը», «Արևելքի Ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասոր. կրոն․ կազմակերպությունը (կենտրոնը՝ Արարատի