Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնակլիմ. պայմանները փոփոխվել են։ Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, զենքը՝ նետն ու աղեղը (կիրառվում էր հին քարի դարի վերջից)։ Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմն. ձևերից։ Սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը։ Հայկ. լ-շխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխ. կենտրոն։ Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը։ Արագացել է համայնքների ավելի մեծ կազմավորումների՝ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը։


Նոր քարի դար (նեոլիթ)

Նոր քարի դարում (մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ)՝ մ. թ. ա. VIII հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։ Մ. թ. ա. X-VIII հազարամյակներում Հայկ. լ-աշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թթ-ի 1-ին կեսին Սասնո ջուր գետի արմ. ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արլ.) Տավրոսի հս. շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղ. արմատներ ունի։ Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգներում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա։ Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արլ. հատվածի վաղ շերտերում պեղվել է 1000 մ² տարածքով հրապարակ, իսկ հարևանությամբ՝ «սալե կոթողների տունը» և «զանգերի տունը»։ Ավելի ուշ շուրջ 120 մ² տարածք սալարկվել է թրծած աղյուսով՝ ձևավորելով բոսորագույն մի նոր հրապարակ։

Հասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները։ Մինչև 4 մ բարձրությամբ քանդակազարդ կոթողներով «սրբազան շինություն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում։ Քարակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը՝ 9 մ բարձրությամբ, կշռում է ավելի քան 50 տ։ Կոթողները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով։

Պորտաբլուրում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազուրիտ։ Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են։ Այս իրերը (մեծ մասամբ՝ զարդեր) պատրաստվել են սառը կռման եղանակով։ Նորքարեդարյան հիմն, մշակաբույսերը՝ ոլոռ, սիսեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վերոհիշյալ տարածքում են ընտելացվել։ ժայռապատկեր

Պղնձի-քարի դար (էնեոլիթ

Վանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ. թ. ա. 5500-4000-ին ունեցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ։ Նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիները (Վերին հյաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղաբաշխված են հարթավայրում։ Առատաշեն բլուր-բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորինշերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի-քարի դարին բնորոշ խեցեղենը։

Նույն շրջանում ինքնատիպ հնագիտ. համալիր է ձևավորվել Կուրի միջին հոսանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով։ Դարաշրջանի տարբեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայրերում (վերջինս թվագրվում է մ. թ. ա. V հազարամյակի վերջին քառորդով)։ Նույն հազարամյակի վերջերից ընդլայնվել է մետաղե իրերի տեսականին։