Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/922

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արտերկրում հայապահպանության խնդիրների լուծմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, սփյուռքահայ դպրոցների գործունեությանը մեծապես նպաստում են ՀՀ Սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԿԳՆ-ի սփյուռքի բաժինը. 1964-98-ին այդ գործառույթն իրականացրել է Սփյուռքահայության հետ մշակութ. կապի կոմիտեն։

2004-ից ՀՀ ԿԳՆ-ն 2 տարին մեկ կազմակերպում է համահայկական կրթական խորհրդաժողովներ՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Սփյուռքի կրթական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010-ից անցկացվում է «Սփյուռքի լավագույն կրթօջախ» մրցույթը։ Սփյուռքահայ դպրոցների շատ շրջանավարտներ բարձրագույն կրթություն են ստանում Հայաստանի բուհերում։

Այդուհանդերձ, սփյուռքահայ համայնքների հայկական ամենօրյա դպրոցներում սովորում է հայազգի երեխաների փոքր մասը, հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը լավագույն դեպքում հաճախում է մեկօրյա դպրոց և տիրապետում է ընդամենը խոսակցական հայ-ին, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում Սփյուռքում հայկական մամուլի, հայալեզու գրակ-յան և հայկական մշակույթի զարգացման վրա։

Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946։ Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962։ Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1-2, Ե., 1964-67։ Հարությունյան Ն., Լիբանանի և Սիրիայի հայկական դպրոցները, Ե., 2002։ Հայ Սփյուռք հանրագիտարան, Ե., 2003։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայ գրակ-ը XX դարասկզբին արևմտահայության բռնի տեղահանման և ցեղասպանության հետևանք է։ Մեծ եղեռնից հետո տասնյակհազարավոր փախստականներ՝ ժողովրդի «մնացորդացը», ինչպես դիպուկ բնորոշել է Հակոբ Օշականը, «այլոց» միջավայրում կարողացել է պահպանել և վերստեղծել հայ գրական արժեքներ։ Ձևավորվելով և զարգանալով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքի երկրներում և այլուր՝ սփյուռքահայ գրակ-ը նպատակամղվել է Սփյուռքի ազգային միասնականության և դիմագծի պահպանմանը։ Բացի Կ. Պոլսից, որին բնորոշ էին մշակութային ներքին կազմակերպվածությունը, գրական հին ավանդույթների շարունակականությունը, ի հայտ են եկել գրակ-յան և մշակութային նոր կենտրոններ՝ Նյու Յորք, Բոստոն, Փարիզ, Բեյրութ, Երուսաղեմ և այլն։ Նորաստեղծ գրակ-յան սկզբնավորողներն են Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Հակոբ Սիրունին, Հակոբ Օշականը, Ավետիս Ահարոնյանը, Թեոդիկը, Երվանդ Օտյանը, Համաստեղը, Շահան Շահնուրը և ուր։

Վ. Թեքեյանը գրական գործունեությունն սկսել է անցյալ դարասկզբին։ 1910-ական թթ-ին արդեն աչքի է ընկել սիմվոլիստ․ ստեղծագործություններով («Հրաշալի յարութիւն», ժողովրդական, 1914), իսկ 30-ական թթ-ից անվիճելիորեն դարձել է սփյուռքահայ բանաստեղծության ուսուցիչը, 1933-ին հրատարակել է «Սէր» գիրքը, որն ուղենշային է եղել սփյուռքահայ բանաստեղծության հետագա ողջ ընթացքի համար։ Նրա ակունքներից են սերում և՛ Մուշեղ Իշխանը, և՛ Զարեհ Խրախունին։

Վիթխարի է Հ. Օշականի դերը։ Նրա գրչին են պատկանում արևմտահայ բարքագրության լավագույն նմուշները, որոնք վերհանում են հայ մարդու և հայոց ազգ. կյանքի շրջադարձերը, աշխարհայացքի և կենսակերպի փոփոխությունները («Կայսերական յաղթերգութիւն», 1920-22, «Ծակ-պտուկը», 1928, «Մնացորդաց», 1932-34, թուրք․ կյանքից առնված «Հարիւր մէկ տարուան» (հրտ.՝ 2000) վիպաշարերը, 1930-ական թթ-ին գրած, սակայն նկատելի ուշացումով լույս տեսած 2 նշանավոր վեպերը՝ «Սահակ Պարգեւեան» (1985) և «Մաթիկ Մելիքխանեան» (2010)։ Օշականը գրել է նաև թատերախաղեր («Նոր պսակ», «Կնքահայրը», «Աքլորամարտ», երեքն էլ՝ 1921, «Ստեփանոս Սիւնեցի», 1938, «Մինչեւ ո՞ւր...», 1939, «Երբ մեռնիլ գիտենք», 1944, «Պատասխանը», 1947)։ Գրողը հայտնի է նաև արևմտահայ գրականը նվիրված «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» (1945- 1982) համապարփակ ուսումնասիրությամբ, որն սկսել էր գրել 1914-ից։

Սփյուռքահայ գրակ-ն ունեցել է անհամաչափ, թռիչքային զարգացում։ Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) ավարտից հետո եղեռն վերապրած մի շարք գրողներ վերադարձել են Կ. Պոլիս։ 1918-22-ին (անվանվել են Զինադադարի