Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/923

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներ), հրատարակվել են Վ. Թեքեյանի «Կէսգիշերէն մինչեւ արշալոյս» (1919), Հ. Օշականի «Խոնարհները» (1921), «Խորհուրդներու մեհեանը» (1922), Մատթեոս Զարիֆյանի «Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր» (1921), «Կեանքի ու մահուան երգեր» (1922), Կոստան Զարյանի «Օրերի պսակը» (1922) չափածո ու արձակ գործերը, լույս են տեսել «Բարձրավանք» գեղագիտական հանդեսի 5 համարը և բազմաթիվ օրաթերթեր, շաբաթաթերթեր, հանդեսներ («Վերջին լուր», «Ժողովուրդի ձայն», «Ճակատամարտ», «Շանթ» և այլն)։

Թեպետ 1930-50-ական թթ-ին Կ. Պոլսում գրական կյանքն անկում է ապրել, այնուամենայնիվ եղել են ստեղծագործողներ, որոնք, շարունակելով արևմտահայ գրակ-յան ավանդույթները, փորձել են նոր ժամանակներում նշանակալի գործեր ստեղծել։ Նրանցից են արձակագիրներ Բագարատ Թևյանը («Խօսուն Մերրիկ եւ աղուոր Մինեւեր», 1930, «Բանտարկեալի մը օրագիրը», 1937), Ադրինե Տատրյանը («Մայթերուն վրայ», 1955, «Գեհենի ճամբուն վրայ», 1966, «Չորրորդ մը կը փնտռուի», 1971), բանաստեղծներ Համբարձում Զոհականը («Մեծ պատրանքը», 1922, «Ճրագալոյց», 1953, «Աստուած հպարտ», 1956), Գուրգեն Թրենցը («Աշուղական», 1934, «Աշնանային», 1945, «Պատառիկներ», 1967), Հայկանուշ Մառքը («Ծուլութեան պահերէս», 1921), Մկրտիչ Հաճյանը («Բոցեր», 1973, «Հողեն երկինք», 1977), Էդվարդ Սիմքեշյանը («Գարնանացան», 1977) և ուրիշներ։

Պոլսահայ գրական կյանքը 1950-ականների կեսերից աստիճանաբար աշխուժացել է և վերելք ապրել։ Նոր էպիկ. շարժման առաջնորդներն են դարձել Կարպիս Ճանճիկյանը («Օրէ օր», 1950) և Հայկազուն Գալուստյանը («Քարիւղի լամբարը», 1948)։ «Մարմարա» օրաթերթի շուրջ համախմբվել են հին և նոր սերնդի գրողները՝ Զահրատը («Մեծ քաղաքը», 1960, «Բարի երկինք», 1971, «Կանանչ հող», 1976, «Մեկ քարով երկու գարուն», 1989), Զարեհ Խրախունին («Քար կաթիլներ», 1964, «Տօնակարգ», 1973, «Ստուեր եւ արձագանգ», 1988, «Ազատերգութիւն», 1993, «Դարապատում», 2001, «ՄԵսրոպատօն», 2005, «Հարցարան», 2007, «Տօնազանգ», 2007, «Տօնականչ», 2010), որոնց բնորոշ են էպիկ. գեղարվեստական մտածողությունը, պատմության, ճշմարտության, ազատության փիլ-յան բացահայտումը, համամարդկային բարոյական չափանիշները, Իգնա Սարըասլանը («Լօ», 1974, «Քառասմբակ սէրերով», 1994, «Սիրոյ գոյնը», 1998), Վարդ Շիկահերը («Լուսայգ», 1989, «Բարի աստղի տակ», 1999), որոնք ներկայացրել են սիրո և մարդկային բարձր զգացումների աշխարհը։

Հակոբ Մնձուրու պատմվածքների, նորավեպերի, ազգագր. պատկերների մեջ բնաշխարհի գեղարվեստական նկարագրությունն է («Կապոյտ լոյս», 1958, «Արմտան», 1966, «Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս», 1974, «Տեղեր, ուր ես եղեր եմ», 1984), որտեղ մեկ ամբողջության մեջ են ներկայացել մարդը, Երզնկայի բնությունը, պանդխտության բերած տագնապը։ Սոցիալական հարցեր են քննարկել Սոնա Թնկըրյանը («Կեանքին մէջէն», 1950, «Կեանքին հետ», 1969, «Սահանքներ», 1982), Վարդան Կոմիկյանը («Բարի եկար, սէր», 1958, «Համրիչի հատիկներ», 1993), Երվանդ Կոպելյանը («Խճանկարներ», 1969, «Երազ չունեցող մարդիկ», 1984, «Մենք անունը «Հայ ծաղիկ» դրինք», 1991, «Հողով մկրտուածներ», 1992, «Կեանքի լուսանցքէն», 1998), ազգային և սոցիալական հարցադրումներով է հանդես եկել Զավեն Պիպեռյանը («Լկրտածը», 1959, «Մրջիւններու վերջալոյսը», 1984)։

Հերոսների արարքները հոգեբ. և փիլ. խորությամբ է վերլուծել Ռոպեր Հատտեճյանը («Կեանքի մը երեք Կիրակիները», 1959, «Բառասխալ», 1972, «Վաստակ», 1976, «Մարդոց մեծութեան եւ խեղճութեան մասին», 1979, «Առաստաղ», 1983, «Մահը ա՞յս է արդեօք», 1994, «Առաստաղի միւս կողմը», 2000), հերոսների ներաշխարհն է բացահայտել Անդան Էոզերը («Առանձնութիւն», 1984, «Ծածուկ իրականութիւններ», 1984, «Եւ...», 1990)։ Գյուղագրության մեջ Հ. Մնձուրու ավանդույթները շարունակել է Մկրտիչ Մարկոսյանը («Մեր այդ կողմերը», 1988, «Տիգրիսի ափերէն», 1999)։

Աբսուրդի դրամայի սկզբունքներով են աչքի ընկել թատերագիր Արման Վարդանյանի պիեսները («Թոխորը», 1977, «Շաղամաթը», 1979, «Ճոկանը», 1980, «Պախուրցը», 1988, «Ախացելը», 2000, «Շունչ մը», 2010, «Փունջ մը», 2011)։

Կ. Պոլսում ստեղծագործող գրողները կարողացել են վերականգնել XX դ-ի