Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/925

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիին», 1967, «Լեռներ վիհերու մէջ», 1978, «Ժխորին մէջ առանձնութեան», 2009, Վահե Օշական, «Պատուհան», 1956, «Քաղաքը», 1963, «Ահազանգ», 1980, «Փախստականը», 1987, «Արուարձաններ», 1991, «Նոր արմատ», 1997, Վեհանուշ Թեքյան, «Կապոյտ Ապրիլ», 1969, «Ոստրե», 1974, «Կիզակետ», 1978, «Նշանագիր», 1987, Սարգիս Վահագն, «Մատանիներ», 1969, «Տագնապը», 2000, «Արշիլ Կորքի», 2004, Նուպար Ակիշյան, «Հոսանքն ի վար», 1976, «Անարգուած մարդիկ», 1978, «Օտար անցորդը», 1987, «Երբ դաշտերը կը մեռնին», 1988, «Փախուստը», 1990, «Վերադարձ», 1992, Պողոս Գուբելյան, «Ֆրիվէյ», 1988, Վահրամ Հաճյան, «Ճակատագիր», 1989, «Փասփորթ», 1999)։

Կարոտի գրակ-յան ավանդները շարունակել են Արգենտինայում հաստատված պոլսահայ արձակագիր և թատերագիր Վարուժան Աճեմյանը («Քովընտի փողոց», 1949, «Լռութենէն անդին», 1993, «Ուրիշ առաւօտ մը», 1999), սիրիահայ արձակագիր Պետրոս Հաճյանը («Կար չկար», 2003, «Կարկեմիշ», 2005, «Հրամեցէ՛ք, պարոններ», 1995, «Ճանապարհ դեպի Կարկեմիշ», 2008)։

1930-40-ական թթ-ին սփյուռքահայ գրողները, պատկերելով գաղթավայրերի կյանքը, բախվել են ուծացման և այլասերման վտանգին։

Ֆրանսիայում է ձևավորվել Կարոտի գրակ-յանն ընդդիմադիր գրական ուղղությունը։ Շահան Շահնուրը և նրա կողքին ստեղծագործող համեմատաբար երիտասարդ սերունդը, առաջադրելով նոր հայացք, նոր վերաբերմունք ազգային գրակ-յան զգացական ավանդույթի նկատմամբ, համարձակվել են կասկածի տակ դնել այդ ուղղության հեռանկարայնությունը՝ իբրև գեղարվեստական արտացոլման եղանակ։ Այդ տեսանկյունից շրջադարձային է Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը (1929) և «Յարալէզներուն դաւաճանութիւնը» (1933) պատմվածքների ժող-ը։ Վեպի խորագրի ծրագրային արժեքների շնորհիվ 1930-ական թթ-ից հայ գրակ-յան մեջ ծավալվել է Նահանջի գրական շարժումը։ Շարժման թելադրանքով Փարիզում ստեղծվել է «Մենք» գրական խմբակը, որի նպատակը համախմբելն էր բոլոր նրանց, ովքեր փորձում էին սթափ հայացքով քննել Սփյուռքում կատարվող իրադարձությունները, հայ ազգային ինքնության կորստյան վտանգները։ Շարժումն առաջադրել է պատմության և անցյալի, հիշատակների բեռից, հայրենի եզերքին կառչած մնալու սևեռումից ազատագրման պահանջը, որը, իհարկե, չէր նշանակում ազգային ավանդույթների ուրացում։ Սփյուռքահայ գրակ-յան մեջ կենսական է դարձել իրապաշտ. մոտեցումը, հայ մարդը հանդես է գալիս օտար միջավայրի բարքերի և քաղաքակրթության յուրացմամբ, հայեցի տեսանելի ու անտես բարդույթներով։

Օտար ափերում հաստատված տարագիր հայ մարդու հոգեկան փոթորկումներն են պատկերել Զարեհ Որբունին («Փորձը», 1929, «Եւ եղեւ մարդ», 1964, «Ասֆալթը», 1972), Վագգեն Շուշանյանը («Ամրան գիշերներ», 1930, «Գարնանային սիրոյ հեզ նամակներ», 1930, «Դառն հացը», 1939), Փայլակ Միքայելյանը («Արե՜ւ, արե՜ւ», 1933), Հրաչ Զարդարյանը («Մեր կեանքը», 1934), Լասը (Լուիզա Ասլանյան, «Հարցականի ուղիներով», 1936) և ուրիշներ:

Նահանջի շարժումն արտացոլվել է նաև չափածո խոսքում. ուշագրավ գործեր են ստեղծել Նիկողոս Սարաֆյանը («Անջրպետի մը գրաւումը», 1928, «14», 1933, «Տեղատուութիւև եւ մակընթացութիւն», 1939), նշանավոր «Անդաստան» հանդեսի խմբագիր Բյուզանդ Թոփալյանը («Այգահանդէս», 1930, «Արեւագալ», 1937, «Հրախաղութիւն», 1952), Հարութ Կոստանդյանը («Օրերի իմաստութիւնը», 1935, «Բանաստեղծութեամբ...», 1974), Սեման (Գեղամ Աթմաճյան, «Զրահաւոր գարուն», 1936), Միսաք Մանուշյանը («Իմ երգը» ժող-ը լույս է տեսել հետմահու՝ 1946-ին) և ուրիշներ։

Թեև «Փարիզի տղաքը», ինչպես անվանել են ֆրանսահայ գրողներին, իրապաշտ. զգացողություններով գիտակցաբար հակադրվել են «հիշատակների» շարունակությանը, այնուհանդերձ, նրանց մի մասին նաև խորթ չէին կարոտի բարոյահոգեբ. հիմնարար սկզբունքները։ Նշանակալի գործերով հանդես են եկել Վ. Շուշանյանը, Բ. Թոփալյանը, Շավարշ Նարդունին և ուրիշներ։

Դեռ XIX դ-ի վերջերից Ֆրանսիայում հաստատվել էին հայ գրողներ։ Վիթխարի է Արշավ Չոպանյանի դերը ֆրանսահայ գրական կյանքի կազմակերպման