գործում է Ժանսեմի ստեղծագործությունների 2 թանգարան։ Արժանացել է «Կոմպարեզոն» (1958, Մեքսիկա), բիենալեի (1962, Բրյուգե), նաև համահայկական «Վահագն» (2002) մրց-ների, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (2002), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի (2003) շքանշանների։ 2003-ից ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ է։
Հետպատերազմյան շրջանի ֆրանսահայ աչքի ընկնող գեղանկարիչներից են Արտավազդ Պերպերյանը, Շարթը (Սարգիս Հարությունյան), Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը, Փափազը (Հակոբ Փափազյան), քանդակագործ Տիգրան Խուբեսերյանը և ուրիշներ։ Ֆրանս․ արվ-ում բարձր է գնահատվում պրիմիտիվիզմի ներկայացուցիչ Արման Կնյազյանը («Զինակոչիկները», 1966)։ Ճանաչված են նաև Գրիգոր Կարապետյանը, Մորիս (Արա) Տեր-Մարգարյանը, Բերժոն (Պերճ Կոստանյան) և Հովսեփ Ստամբուլյանը։
Արվ-ի արդի հոսանքներում ինքնահաստատվել և հաջողությունների են հասել գեղանկարիչներ Ասատուր Պզտիկյանը, Ժան Գազանջյանը, Տիգրան Դադերյանը, Արշակ Գառնիկյանը, Վահե Պարսումյանը, Ժերար Փամբուջյանը, Հրաչ Բասմաջյանը, ծաղրանկարիչ Էդմոն Քիրազը (Քիրազյան), քանդակագործներ Րաֆֆին (Սարգսյան), Ժակ Ասլանյանը, Կատյա Դակարյանը, Եվգինե Եփրեմյանը, Դավիթ Երևանցին և ուրիշներ։
Իտալիայում է ստեղծագործել (1923-ից) XX դ-ի ռեալիստ․ արվ-ի խոշորագույն ներկայացուցիչ Գրիգոր Շլդյանը (Շիլդյան)։ Սիջազգային ճանաչման է արժանացել 1949-ին Փարիզի «Էլիզե» սրահում կազմակերպված ցուցահանդեսից հետո։ Շլդյանը մեծ վարպետությամբ համադրել է դաս. արվ-ի սկզբունքները (հատկապես՝ Կարավաջոյի) և ժամանակի գեղարվեստական խնդիրները։ Ստեղծել է թեմատիկ և խորհրդանշ. հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ («Բաքոսը գինետանը», 1936, «Խաբկանք», 1941, «Ֆիլատելիստը», 1947, «Գրքասերը», 1957, «Երկու տարիք», 1957, «Մոդեռնիստների դպրոցը», 1958, և այլն)։ Նրա արվին բնորոշ են ձևերի պարզությունը, լուսաստվերի մեղմ բաշխումը մարմինների և առարկաների վրա, տարբեր հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը։
Շլդյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում ձևավորել է մի շարք ներկայացումներ, նաև նկարազարդել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ ջրաներկ թերթեր) և այլ գրքեր։ Նկարչի գործերում բովանդակությունն ու ձևը ներդաշնակ են ողջ հորինվածքին, որտեղ կարևորը գույնն է։ 1958-ին Շլդյանն այցելել է Հայաստան, Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայրը» սրբապատկերը։ Նրա գործերից պահվում են Հռոմի, Վատիկանի, Միլանի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և ՀԱՊ-ում։
Գեղանկարիչ Ժիրայր (Ջերարդո) Օրագյանը ճանաչվել է Հռոմում կազմակերպած անհատ․ ցուցահանդեսներով (1947, 1958, 1961)։ Նրա արվ-ը (հատկապես Մեծ եղեռնի թեմայով) համակված է հայրենիքից հեռու ապրող մարդու ողբերգությամբ և զրկանքներով լի կյանքի տրամադրություններով, որտեղ շեշտել է կերպարների արտահայտիչ ու թախծոտ աչքերը, նախընտրել մուգ և լուսավոր գույները, սևի ու կարմիրի հակադրությունները։ Հայտնի են «Եղեռն» (1947), «Ցանկություն» (1951), «Նահատակներ», «Զոհեր» (երկուսն էլ՝ 1952), «Երեխաներ» (1960), «Սրճարանում» (1961), «Հիշատակներ Հայաստանեն», «Պար» և այլ գործեր։ Ժ. Օրագյանի 100-ից ավելի կտավներ պահվում են ՀԱՊ-ում։
Քանդակագործուհի Նվարդ Զարյանի արվ-ում ընդհանրացված ու ներամփոփ քանդակային ձևերն ու մարմնամասերի զգայուն, երգեցիկ շարժումը ջերմ քնարականություն են հաղորդում նրա ստեղծագործությանը, որտեղ զգալի տեղ ունի մայրության թեման («Մայրություն», «Արևին նայող կինը», «Նստած կինը» և այլն)։ 1952-ին Հռոմի կենտրոնական կայարանի խճանկարի համար արժանացել է 1-ին մրց-ի։ Ցուցադրվել է Հռոմում, Կոպենհագենում,