Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/939

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անահիտ Մասչյանը, Արտեմ և Մարիամ Մոճոռյանները, Պ. Գարգաշյանը և ուր.։ Ռուսաստանում նշանակալի գործունեություն են ծավալել նաև դերասաններ և ռեժ-ներ Եվգենի Վախթանգովը, Գեորգի և Արշակ Բուրջալյանները, Ռուբեն և Եվգենի Սիմոնովները, Նիկիտա Բալիևը, Քրիտափոր Պետրոսյանը, Ռուբենս Չինարովը (Ռուբեն Մսերյան), Վալերի Բեբուտովը, Թամարա Օգանեզովան, Ռուբեն Աղամիրզյանը, Նինա Տեր-Օսիպյանը, Արմեն Ջիգարխանյանը, Մարիա Փափազյանը, թատերագետներ Ալեքսեյ Ջիվելեգովը, Գրիգոր Բոյաջիևը, Գևորգ Գոյանը, դերասան և ասմունքող Սուրեն Քոչարյանը, կրկեսի արտիստներ Լեոնիդ Ենգիբարյանը, Հարություն և Հմայակ Հակոբյանները, Ստեփան Իսահակյանը և ուրիշներ։

Տես նաև Թատրոն։

Գրկ. Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1-3, Ե., 1962, 1969, 1975։ Նույնի, Ֆրանսահայ թատրոնը, Ե., 1982։ Նույնի, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Ե., 2008։ Թորանյան Թ., Ակնարկ սուրիահայ թատերական պատմության և դերասան Բարսեղ Աբովյանի հուշերը, Բեյրութ, 1973։ Զեքիյան Լ., Հայ թատրոնի սկզբնաքայլերը եւ հայ Վերածնունդի շարժումը, Վնտ., 1975։ Իրանահայ վերջին 50-ամեայ թատրոնի վաստակաւորներ, Թեհրան, 1985 (ժող․)։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայ երաժշտ. մշակույթը հայկական երաժշտության կարևորագույն բաղկացուցիչներից է, որով ամբողջանում են հայ երաժշտարվի պատմ., իմաստային, գեղագիտական, ոճ. արժեքն ու բնութագիրը։ Չնայած տարբեր ազգային մշակույթների ազդեցությանն ու ոճ. բազմազանությանը՝ սփյուռքահայ ստեղծագործողներն իրենց արվ-ը խարսխել են ազգային երաժշտարվի հիմն․ միտումներին՝ օգտվել հայկական ժողովրդական ստեղծագործությունից, նորովի օգտագործել հայ հնագույն երաժշտության լավագույն նմուշները, հետևել Կոմիտասի ավանդույթներին, Ա. Խաչատրյանի ստեղծագործ․ սկզբունքներին, անդրադառնալ Հայաստան երկրին, նրա անցյալին ու ներկային, դիմել հայ քնարերգությանը և այլն։

ԱՄՆ-ում XX դարիի 1-ին տասնամյակից համախմբվել է հայ երաժիշտ ստեղծագործողների մի խումբ, որի առաքելությունը ազգային պրոֆեսիոնալ երաժշտությունն օտար ափերում պահպանելն էր։ Այստեղ հայ երաժշտարվ-ի զարգացման նախաքայլերից էր խմբերգային արվ-ի տարածումը։ Առաջին կոմպոզիտորներից էր Գրիգոր Գալֆայանը. ստեղծել է (1913-ից) հիմնականում հայրենասիր. երգեր («Ապրիր, Հայաստան», «Ալեչարչար», «Մինչև երբ» և այլն), հայտնի է նաև նրա «Պատարագը»։ Բացառիկ գործունեություն է ծավալել Գրիգոր Սյունին, հավաքել, ձայնագրել ու մշակել է ժողովրդական երաժշտության բազմաթիվ նմուշներ, գրել է մեներգեր և խմբերգեր («Հայ երգ փունջ», տետր 14), ստեղծել երգչախմբեր։

Ուսուցիչ-խմբավար և կոմպոզիտոր Կոմիտասի սաներից Վաղարշակ Սրվանձտյանը հավաքել ու մշակել է մի շարք ժողովրդական երգեր («Հայ գեղջուկ երգեր», «Հոգու ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր», նաև մանկ. երգեր, խմբերգեր և օպերաներ)։ Համբարձում Պերպերյանի բազմաժանր ստեղծագործությունն աչքի է ընկնում ազգային վառ ինքնատիպությամբ, հնչերանգային և ռիթմ․ հետաքրքիր հա մադրումով. ուշագրավ են նրա «Խորհուրդ Վարդանանց», «Աղոթք վաղվա օրվա սեմին» կանտատները, «Ռեքվիեմը», մի քանի տասնյակ երգեր, տարբեր գործիքային պիեսներ։

Նշանավոր կոմպոզիտորներից է Ալան Հովհաննեսը, ուսումնասիրել է արլ. և հայկական հնագույն երաժշտությունը, գտել համամարդկայինին առնչվող հոգեբ. հնչերանգային ու ռիթմ, խոր ընդհանրացումներ («Արջունա», սիմֆոնիա, «Մադրասյան սոնատ», «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» և այլն)։ Հեղինակ է նաև օպերաների («Պերիկլես», «Էջմիածին»), 20-ից ավելի սիմֆոնիաների, կոնցերտների,