ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
Վաղ բրոնզի դարաշրջան
Հայաստանի վաղբրոնզեդարյան (մ. թ. ա, 3.500- 2.300) մշակույթի հնագույն համալիրները կենտրոնացած են Կուրի և Արաքսի ավազաններում։ Մ. թ. ա. IV հազարամյակի վերջին Կուր-Արաքսյան մշակույթը տարածվել է Հայկական լեռնաշխարհի հվ.արմ. շրջաններում, Իրանում և Հյուսիսային Կովկասում։ Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդքառորդում Կուր-Արաքսյան ծավալման ալիքը հվ արմ. ուղղությամբ հասել է մինչև Պաղեստինի հվ. շրջանները, հվ-արլ-ում Համադան և Քերմանշահ, հյուսիսում անցել է Կով¬ կասյան լեռնաշղթան՝ մինչև ներկայիս Հյուսիսային Օսիա։ Հայկական լեռնաշխարհում սկզբնավորված ոչ մի մշակույթ այնպես չի ծավալվել, ինչպես Կուր-Արաքսյանը։ Աննախադեպ տարածման պատճառը էթնիկ, տեղաշարժերն էին։ Հատկապես տարածվել է շենգավիթյան (Շենգավիթ հնավայր՝ Երևանի հվ-արմ-ում) մշակութային համալիրը։
Միջին բրոնզի դարաշրջան
Այս դարաշրջանում, Կուր-Արաքսյան մշակույթի կազմալուծմանը զուգընթաց, մ. թ. ա. III հազարամյակի 3-րդ քառորդում (դարաշրջանն ավարտվել է Մ. թ. ա. XVI դ-ի վերջին) լ-աշխարհի մեծ մասից դուրս է մղվել շենգավիթյան մշակույթը, և տարածվել է դամբարանաբլուրներով հայտնի «վաղ կուրգանների մշակույթը»։ Մշակութ. միջավարի ձևավորման անցումային այս փուլն ավարտվել է մ. թ. ա. XXIII-XXII դդ-ի սահմանագծին։ Մ. թ. ա. III հազարամյակի վերջին 2 հարյուրամյակ¬ ներում ի հայտ են եկել Թռեղք-Վանաձորյան մշակութային համալիրները (ծաղկման շրջանը՝ մ. թ. ա. XXII-XIX դդ., դամբարաններ), իսկ լ-աշխարհի հվ-արմ. շրջաններում մ. թ. ա. II հազարամյակից արմատավորվել է տեղական՝ Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։
Մ. թ. ա. XIX դ-ի կեսերից լ-աշխարհի արլ-ում և հս-արլ-ում (Սյունիք, Արցախ, Սևանի ավազան, Աղստևի հովիտ) Թռեղք-Վանաձորյան մշակույթին զուգա¬ հեռ տարածվել է Սևան-Արցախյան մշա¬ կույթը, որն առավելապես ներկայացված է բնակատեղիներով։ Մ. թ. ա. XVIII դ-ի վերջերից Թռեդք-Վանաձորյան մշակութային», համալիրներին փոխարինելու են եկել նաև «Կարմիրբերդյաև», «Կարմիրվանքյան», «Վան-Ուրմիական» մշակոցթները, որոնք միմյանցից տարբերվում են գունազարդ խեցեղենով։
Ուշ բրոնզի դարաշրջան-երկաթի դարաշրջանի սկիզբ
Ուշ բրոնզի դարում (մ. թ. ա. XVI դ-ի վերջ-XIII դ-ի 1-ին կես) ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգադրվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալումը։ ժամանակաշրջանի մշակույթին բնորոշ են հսկայական ժայռաբեկորներով և կոպիտ քարերով կառուցված այսպես կոչված կիկլոպյան շինությունները։ Նկատելի է բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրերում. սկսվում էր վաղքաղաքային կյանքի վերելքը։ Առաջացել են համեմատաբար խոշոր քաղաքներ (Մոտկանաբերդ, Լազարավան, Լճաշեն, Հոռոմ, Մեծամոր, Վանաձոր, Քարաշամբ և այլն)՝ հզոր միջնաբերդերով։ Դրանց մերձակայքում տարածվել են գյուղ, փոքր, չամրացված բնակավայրեր։ Կենտրոնական բնակավայրերի մոտակայքում առաջացել են հսկայական դամբարանաշերտեր։ Գտածոների մեջ առանձնանում են ծիս. անոթները, սպիտակ ու կարմիր ներկերով զարդարված խեցեղենը, բրոնզե դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ և այլն։
Հայաստանում Երկաթի դարն սկսվել է մ. թ. ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը (Սյունիք, Մուշ, Խնուս և այլն) դարձել է Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել։ Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, Շամիրամը, Դվինը, Կարմիր բլուրի նախուրարտ.