Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/950

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-96-ին լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (ընդամենը՝ 18 համար)։ Հանդեսը հնդկահայությանն է ներկայացրել քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, մատաղ սերնդին դաստիարակել հայեցի ոգով, տպագրել է լուրեր գաղթավայրի մշակութային կյանքից, հրապարակախոս. հոդվածներ, բնագիտական հանրամատչելի զրույցներ, թարգման․ նյութեր (2008-ին Կալկաթայում վերսկսվել է «Ազդարարի» լույսընծայումը)։ Հետագայում լույս են տեսել «Օճանասփյուռյան» (1815-18, Բոմբեյ, 1819, Կալկաթա), «Շտեմարան» (1821-23), «Ազգասեր» (1845-48), «Ազգասեր Արարատյան» (1848-52), «Արևելյան հնդկաց լրագիր» (1863-65), «Նոր ազդարար» (1950-60, բոլորն էլ՝ Կալկաթա), «Ազդարար» (184647), «Բանասեր» (1848-49, երկուսն էլ՝ Մադրաս) և այլն, ընդհանուր առմամբ՝ շուրջ 20 անուն պարբ.։

Իտալիայում, մասնավորապես Վենետիկում, տպագրվել են Մխիթարյանների 1 տասնյակից ավելի պարբ-ներ։ Ժամանակագր. առումով «Ազդարարից» հետո 2-րդ հայերեն պարբ-ը Մխիթարյանների «Տարեգրությունն» է (1799-1802), որը լուսաբանել է քաղաքական, տնտեսական, եկեղեց. ու մշակութային հարցեր։ Նրան հաջորդել են «Եղանակ Բյուզանդյան» (1803-20) տարեգիրքը, քաղաքական, բանասիր., եկեղեց. «Դիտակ Բյուզանդյան» (1812-16) շաբաթաթերթը (հետագայում՝ երկշաբաթաթերթ)։

1843-ից ցայսօր Վենետիկում լույս է տեսնում Մխիթարյանների և առհասարակ հայ մամուլի ամենաերկարակյաց ու մեծարժեք պարբ-ներից մեկը՝ «Բազմավեպ» հայագիտական հանդեսը, որտեղ զետեղվում են գիտական, աստվածաբան., գեղարվեստական, հայագիտական, պատմ., լեզվաբանական, մատենագիտական, ուսումնական և եկեղեց. նյութեր։ Վենետիկի Մխիթարյանների հրատ-ներից են նաև «Հայ հանդես» (1902-03) գիտական կիսամսյան, «Մխիթարյան ընտանիք» (1947-67, 1960-62-ին՝ «Ընտանիք»), 1969-85-ին՝ «Հայ ընտանիք» (որպես նախորդի շարունակություն) ամսաթերթերը։

Ռուսաստանում առաջին հայերեն պարբ-ը՝ «Արևելյան ծանուցմունք» թերթը, հրատարակվել է 1816-ին Աստրախանում։ Շուրջ 200 տարվա ընթացքում այստեղ տպագրվել են ավելի քան 90 անուն պարբ-ներ, որոնցից մի քանիսը նկատելի տեղ են գրավել հայ մամուլի պատմության մեջ։ Կարևոր պարբ-ներից են Մոսկվայում լույս տեսած ազգային, կրթական, դաստիարակչական «Հյուսիսափայլ» (1858-62 և 1864) ամսագիրը, գրական, կրոն․ «Ճռաքաղ» (1858-62), տեղեկատվ. «Համբավաբեր Ռուսիո» (1861-64), պատմաբանասիր. «Փարոս Հայաստանի» (1879-81), մշակութային «Հանդես գրականական և պատմական» (1888-90 և 1894-96) հանդեսները, «Գարուն» (1910-12) գրական-գեղարվեստական, քննադատ․ տարեգիրքը, գրական, հաս-քաղաքական, մշակութ. «Մարտ» (1911-16) ամսաթերթը, հաս-քաղաքական, գրական «Արմյանսկի վեստնիկ» (1916-18,1990-2002, ռուս․) շաբաթ․ հանդեսը, հաս-քաղաքական «Պրո Արմենիա» (1991-92, շարունակել է Փարիզում 1900-14-ին լույս տեսած նույնանուն «Արմենիա ի միր», հանդես (1995-ից, Մոսկվա) պարբ-ի ավանդույթները) ամսագիրը և այլն։ Նոր Նախիջևանում հրատարակվել են հաս-քաղաքական, ազգային, գրական «Նոր կյանք» (1906-07), «Մեր ձայնը» (1907-09), «Լույս» (1910-14), «Գրիչ» (1912-14), «Գաղութ» (1914-16), «Հայ համայնք» (1918-20) շաբաթաթերթերը և այլն, Ս. Պետերբուրգում՝ ազգային, գրական, պատմ. «Հյուսիս» (1863-1864) շաբաթաթերթը, գրական-գեղարվեստական «Արաքս» (1887-98) և «Բանբեր գրականության և արվեստի» կիսամյա հանդեսները և այլն, Աստրախանում՝ հաս-քաղաքական, տնտեսական «Լրաբեր» (1908-09) շաբաթաթերթը, հաս-քաղաքական, գրական «Մեր կյանքը» (1910-12) կիրակնօրյա թերթը, Եկատերինոդարում՝ գրական, հասարակական «Արձագանք» (1918-20) եռօրյա թերթը և այլն։ (Տես նաև Արևելահայ մամուլը Հայ պարբերական մամուլը հոդվածում)։

Ներկայումս լույս են տեսնում ազգային, մշակութային, պատմ. «Մաշտոց» (1993-ից, Կրասնոդար) թերթը, մշակութային, կրթական, պատմ., կրոն. «Հյուսիսափայլ» (1994-ից, Մոսկվա), քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութ․