Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/955

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկայումս լույս են տեսնում ՀՅԴ-ի Ազատամարտ երիտասարդ․ կենտրոնի «Արձագանք» (1995-ից), «Փարոս» (1997- ից, հայերեն, հուն.), «Հայացք» (1998-ից, հայերեն, բուլղ., հուն., անգլ., բոլորն էլ՝ Նիկոզիա) ամսաթերթերը։

Նիդեռլանդներում հայկական առաջին պարբ. հրատ-ը Հոլանդահայերի ընկերակցության բյուլետենն է (1962-67, հոլանդ.)։ Հետագա տարիներին լույս են տեսել Հոլանդահայ միության «Տեղեկաթերթ» (1975, հայերեն, հոլանդ.) և «Լրաբեր» (1978-95, երկուսն էլ՝ Ամերսֆորտ) պարբ-ները, «Դեպի հայրենիք» (1978-79, հայերեն, հոլանդ.), «Քնար» (1984-88, հայերեն, հոլանդ.,), «Պարապ վախտի խաղալիք» (1995-98, երեքն էլ՝ Հաագա) ամսաթերթերը, «Պայքար» (1979-81, Ալմելո) ամսագրերը, «Լուրեր հայրենիքեն» (1990-ական թթ., Ամստերդամ) եռամսյա թերթը և այլն։

Եգիպտոսում առաջին հայերեն պարբ-ի՝ «Արմավենի» (1865, Կահիրե) կիսամսյա լրագրի հրատարակումից ի վեր լույս են տեսել շուրջ 160 անուն հայերեն պարբ-ներ։ 1889-ին Ալեքսանդրիայում հրատարակվել է «Նեղոս» շաբաթաթերթը, 1899-1909-ին՝ «Փյունիկ» (Կահիրե, Ալեքսանդրիա) ազգային, գրական և քաղաքական հանդեսը, 1899-1905-ին և 1908-14-ին՝ «Արշալույս» (Կահիրե) ազգային, գրական, քաղաքական շաբաթաթերթը, XX դ-ի 1-ին կեսին՝ «Ազատ խոսք» (1902-08) ամսաթերթը (ապա՝ երգիծաթերթ, առաջին 3 տետրը լույս է տեսել 1901-ին Փարիզում), «Ազատ բեմ» (1903-05, Ալեքսանդրիա) գրական, ազգային շաբաթաթերթը, «Լուսաբեր» (1904-08, Կահիրե) ազգային, քաղաքական, տնտեսական և գրական երկօրյան, «Շիրակ» (1905-09, Ալեքսանդրիա, Կահիրե) գրական ամսաթերթը, «Արև» (1908, Ալեքսանդրիա, 1908-13-ին՝ «Լուսաբեր-Արև») պարբերաթերթը, «Ավել» (1908-10, Կահիրե) կիսամսյա երգիծաթերթը, «Եգիպտահայ տարեցույցը» (1914-26, Կահիրե, Ալեքսանդրիա, անկանոն), «Սավառնակ» (1919-71, Կահիրե) ազգային, քաղաքական երգիծաթերթը, «Փունջ» (1925-46, Ալեքսանդրիա, Կահիրե) մանկ․ երկշաբաթաթերթը, «Արաքս» (1925-65, Ալեքսանդրիա) ազգային, քաղաքական շաբաթաթերթը, «Հայ դպրոց» (1933-35 և 1938, Կահիրե) մանկավարժ․ ամսագիրը և այլն։

Ներկայումս Կահիրեում հրատարակվում են «Հուսաբեր» (1913-ից, 1923-ից՝ ՀՅԴ-ի պաշտոնաթերթ) ազգային, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթը, ՌԱԿ-ի Եգիպտոսի շրջանակի պաշտոն. «Արև» (1915-ից, մինչև 1924-ը՝ Ալեքսանդրիայում) օրաթերթը, «Ջահակիր» (1948-ից, անկանոն) քաղաքական, գրական և ընկերային պարբերաթերթը։

Իսրայելում, մասնավորապես Երուսաղեմում, ցայսօր տպագրվել են 12 անուն հայերեն պարբ-ներ։ Առաջինը Երուսաղեմի հայոց պատրիարքության «Սիոն» (1866-ից, 1878-1926-ին չի հրատարակվել) պաշտոն. ամսագիրն է։ Կարևոր հրատ-ներից են Մերձավոր Արևելքի ավետարան․ հաստատության «Պատգամավոր» (1933-49) հոգևոր ամսագիրը, տեղակատվ. «Ամսօրյա շրջաբերական» (1938) պարբ-ը, «Հայ դիտակ» (1946) շաբաթաթերթը, Թարգմանչաց շրջանավարտից միության «Եռամսյա տեղեկագիրը» (1946-47),. կրոն., ազգային, բանասիր., քաղաքական «Երուսաղեմ» (1946-48) ամսաթերթը, Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի «Նոր Սիոն» (1972) պարբերաթերթը։ Հայֆայում հրատարակվել են «Ներքին հանդեսը» (1944) և ազգային, քաղաքական, ընկերային «Միություն» (1945-47) շաբաթաթերթը։

Ներկայումս Երուսաղեմում լույս են տեսնում նաև Հայ երիտասարդաց միության «ՀԵՄ եռամսյա» (1940-ից, 1946-77-ին ընդհատվել է) պաշտոնաթերթը, ՀՄԸՄ-ի «ՀՄԸՄ տեղեկատու» (1980-ից), «Հայ դատ» (1981-ից) պարբ-ները։

Սիրիայում 1868-77-ին օսմաներեն հրատարկվել է «Ֆռաթ» («Եփրատ», Հալեպ) եռօրյա թերթը, որը արաբ-ի, թուրք-ի հետ ունեցել է նաև հայատառ թուրք-ի բաժին։ 1918-ից ցայսօր տպագրվել են շուրջ 150 անուն հայերեն պարբ-ներ, մեծ մասը՝ Հալեպում։ Տեղի առաջին հայերեն պարբ-ը «Աղբյուր» (1913-14) խմորատիպ ամսաթերթն է։ Կարևոր հրատ-ներից են ՌԱԿ-ի Կիլիկիայի շրջ. վարչության «Հայ ձայն» (1918-22, 1919-ից՝ Ադանա) քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթը, ՍԴՀԿ-ի Հալեպի մասնաճյուղի «Եփրատ» (1919) հաս-քաղաքական շաբաթաթերթը, ՍԴՀԿ-ի Սիրիայի շրջանի