Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/973

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ, ապա 1986-ի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 16,2։

Մարզի բնակչության ընդհանուր աճը 1979-ին, 1923-ի համեմատությամբ, կազմել է ընդամենը 2,5 %, ընդ որում՝ հայերի թիվը նվազել է 19,34 %-ով, ադրբեջանցիներինը ավելացել է 4,7, ռուսներինը և այլազգիներինը՝ 2 անգամ։ Այդ ժամանակահատվածում հայաթափվել են 47 հայկական, ստեղծվել 27 ադրբ. նոր բնակավայրեր։

1988-ին Շահումյանի շրջանի բնակչության 80 %-ը (21 հազար) հայ էր, հարևան Խանլարի շրջանում հայերի թիվը 14,6 հազար էր, Դաշքեսանում՝ 7,3 հազար, Շամխորում՝ 12,4 հազար, Կիրովաբադում (Գյանջա)՝ 48,1 հազար, միասին՝ 83 հազար, որը տարածաշրջանի հայության մոտ 1/3-ն էր։

1988-ին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի մյուս հայաշատ վայրերում կազմակերպված ջարդերի ու բռնությունների հետևանքով բռնագաղթած հայերի որոշ մասը բնակություն է հաստատել ԼՂԻՄ-ում, որի հետևանքով 1989-ին մարզի հայ բնակչությունն աճել է։

Արցախ-Ղարաբաղում խորհրդային տարիներին իրականացված ծրագրված հայաթափման քաղաքականությունը խափանվել է միայն Ղարաբաղյան շարժման ու ազատագր. պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ։

Պատերազմի ժամանակ՝ ադրբեջանցիներից երկիրն ազատագրելու տարիներին, հեռացել է նաև այլազգիների զգալի մասը, և այն ըստ էության դարձել է միատարր բնակչությամբ հանրապետություն։ 2005-ի մարդահամարի տվյալներով՝ բնակչության ընդհանուր թվի (137.737) 99,74 %-ը (137.380) հայ էր, եղել են նաև ռուսներ (0,1 %), հույներ (0,02 %), ուկրաինացիներ (0,02 %), վրացիներ (0,01 %) և ուրիշներ։

2006-ին ԼՂՀ-ում ծնվել է 2102 երեխա՝ 4,9 %-ով ավելի, քան 2005-ին, 1000 բնակչի հաշվով՝ 15,3 երեխա՝ 2005-ի 14,6-ի դիմաց։ 2010-ին ծնվել է 2699 երեխա, բնական աճը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,4։

Գյուղ․ բնակավայրերից առավել մեծ թվով բնակչություն ունեն (2009) Մարտունիի շրջանում՝ Ճարտար (ավելի քան 4,1 հազար բնակիչ), Բերդաշեն (1567), Գիշի (1260), Թաղավարդ (1255), Սոս (1037) և Խնուշինակ (652), Ասկերանի շրջանում՝ Նորագյուղ (1429), Ավետարանոց (1083), Այգեստան (1078), Խնապատ (1008), Պադարա (858), Խնձրիստան (827), Շոշ (616), Մարտակերտի շրջանում՝ Հաթերք (1561), Վանք (1472), Ներքին Հոռաթաղ (812), Առաջաձոր (688), Վաղուհաս (654), Հադրութի շրջանում՝ Մեծ Թաղեր (1509), Տումի (803), Ազոխ (784), Տող (718) և այլ գյուղեր։

2010-ի հունվ. 1-ի տվյալներով՝ ԼՂՀ բնակչության 52,5 %-ը քաղաքաբնակ էր (37 %-ը՝ Ստեփանակերտում), 47,5 %-ը՝ գյուղաբնակ։ Քաղաքային բնակչության՝ 47 %-ը, գյուղ․ բնակչության 49,7 %-ը տղամարդիկ են։

2000-11-ին հանրապետության բնակչության թվաքանակն ավելացել է շուրջ 10 հազարով։