Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/987

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի խնդրանքին, որոշում է ընդունել համաձայնություն տալ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելուն։

1989-ի հունվ. 12-ից, ԽՍՀՄ-ում առաջին անգամ, ԼՂԻՄ-ում մտցվել է կառավարման հատուկ ձև։ Կազմավորվել է Հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ)՝ ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկու նախագահությամբ։ ՀԿԿ-ի կազմավորումով դադարեցվել են ԼՂԻՄ-ի 20-րդ գումարման ժողովրդական պատգամավորների լիազորությունները։

Բայց մարզային կուսակցական և պետական մարմինների լիազորությունների դադարեցումը ժողովրդին իսպառ զրկել է ինքնուրույն գործողությունների հնարավորությունից, և ներկայացուցչ. լիազոր մարմին ընտրելու անհրաժեշտությունը դարձել է հրատապ։

1989-ի օգոստ. 16-ին հրավիրվել է արցախահայության համագումար, որն ընտրել է ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդ (նախագահ՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյան)՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու համար։ Համագումարն ընդունել է նաև Ադրբեջանի ժողովրդին ուղղված դիմում, մտահոգություն հայտնել հայերի ու ադրբեջանցիների միջև օրեցօր խորացող օտարացման կապակցությամբ, կոչ արել ճանաչել միմյանց անխախտելի իրավունքները։

«ԼՂԻՄ-ի սահմանադրական իրավունքները վերականգնելու պահանջով», 1990-ի սեպտ. 9-29-ը՝ ԽՍՀՄ ԳԽ հերթական նստաշրջանի օրերին, Մոսկվայում հացադուլ են հայտարարել ժողովրդական պատգամավորներ՝ ակադ. Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Սեմյոն Բաբայանը և Վաչագան Գրիգորյանը։ Նրանց հետևել են մտավորականներ Ուզբեկստանում, Տաջիկստանում, Երևանում, Ստեփանակերտում և այլուր։

Հացադուլը դադարեցվել է նրանց այցելած Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խնդրանքով և հայտարարությամբ. «Առանց ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ Էջմիածին»։

Իսկ պաշտոն. Բաքուն հայկական բնակավայրերն ավերելուն զուգընթաց ձեռնարկել է ԼՂԻՄ-ի և ՀԽՍՀ-ի տնտեսական շրջափակման՝ ԽՍՀՄ-ում նախադեպը չունեցող գործողություն, Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում սաստկացրել է ճնշումներն ու պատժամիջոցները։

Դեպքերի նման զարգացումը կանխելու նպատակով Շահումյանի ժողովրդական պատգամավորների շրջխորհրդի հուլիսի 26-ի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել շրջանը և Գետաշենի ենթաշրջանը ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ։

ԽՍՀՄ ԳԽ-ն 1989-ի նոյեմբ. 28-ին անդրադարձել է ԼՂ-ի խնդրին, որոշել մարզը թողնել Ադրբ. ԽՍՀ կազմում, լուծարել է ՀԿԿ-ն, նրա փոխարեն ստեղծել Հանրապետական կազմկոմիտե՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ Կազմկոմիտեն ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի աջակցությամբ հիմնականում իրականացրել է ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության տեղահանման, Արցախյան շարժման ճնշման և ակտիվիստների ձերբակալման գործողություններ։

1989-ի դեկտ. 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը համատեղ նիստում որոշում են ընդունել ճանաչել ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարը և ազգային խորհուրդը՝ որպես մարզի միակ օրինական իշխանություն։ Որոշման 3-րդ կետով հռչակվել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու փաստը և մարզի բնակչության վրա տարածել ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքները։ ՀԽՍՀ գործադիր իշխանություններին հանձնարարվել է «իրականացնել ՀԽՍՀ և ԼՂԻՄ քաղաքական, տնտեսական և